Մասնակից:Մելինե Հարությունյան 2008/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդ Ռուդոլֆ Բախերը իր մոլբերտի մոտ (ամսաթիվը անհայտ է)
Չեչիլլիա Մետելայի դամբարան

Ռուդոլֆ Բախեր (), ավստրիացի նկարիչ և քանդակագործ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882-1888 թվականներին սովորել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում Լեոպոլդ Կարլ Մյուլլերի և պատմության նկարիչ Քրիստիան Գրիպենկերլի մոտ։ Նրա վաղ նկարները հիմնականում նվիրված էին կրոնական թեմաներին։ 1894 թվականից Վիեննայի նկարիչների տան անդամ էր։

Նա Վիեննական սեցեսսիոնիզմի անդամներից էր և երկու անգամ զբաղեցրեց վերջինիս նախագահի պաշտոնը (1904-1905, 1912-1914): 1896 թվականին «Große Berliner Kunstausstellung» արվեստի ցուցահանդեսում նրան շնորհվել է փոքր ոսկե մեդալ։ Նա եղել է «Ver Sacrum» ամսագրի գծանկարների և փայտի փորագրությունների մշտական ​​հեղինակը։

1903-1933 թվականներին նա եղել է իր մայր բուհի՝ Վիեննայի ակադեմիայի պրոֆեսոր։ Իր կյանքի վերջին տարիներին նա կենտրոնացել է դիմանկարչության և կենդանիների փոքրիկ քանդակների վրա։

Ծննդյան 80-ամյակի կապակցությամբ 1942 թվականին նրան նվիրեցին «Գյոթե շքանշան արվեստի և գիտության համար» և Վիեննա քաղաքի պատվո մատանի[1]։ Նա նաև արժանացել է ակադեմիայի պատվավոր անդամի կոչմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ernst Klee: Das Kulturlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945, Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 2009, pg. 25 978-3-596-17153-8