Jump to content

Մասնակից:Մարիա Մարկոսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%80%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B2%D0%B5%D0%B9%D0%BD,_%D0%9D%D0%B0%D1%84%D1%82%D1%83%D0%BB%D0%B5

Մարիա Մարկոսյան/Ավազարկղ

Նաֆթուլե «Նիֆթի» Բրանդվեյն (անգլ.՝ Naftule "Nifty" Brandwein կամ Brandwine, ), հրեա կլարնետիստը եղել է կլեզերային երաժշտության պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանդվեյնը ծնվել է Գալիցիայի Պերեմիշլյանի քաղաքի շրջանում (այժմ Ուկրաինայի Լվովի մարզ)։ Նրա հայրը` Փեյսեխը, ջութակ է նվագել և հարսանիքներում ելույթ է ունեցել։ Ընտանիքն ունեցել է տասնչորս երեխա, և գրեթե բոլորը դարձել են երաժիշտներ, ընտանեկան անսամբլի համատեղ կատարումները հազվադեպ չեն եղել։ Բրանդվեյնի առաջին ուսուցիչը եղել է նրա ավագ եղբայր Ազրիելը, ով կոռնետ է նվագել։

1908 թվականին Բրանդվեյնն արտագաղթել է ԱՄՆ, որտեղ շուտով դարձել է շատ սիրված՝ ձայնապնակի բազմաթիվ ձայնագրություններ կատարելով և իրեն հայտարարելով «Կլեզմերի արքա»։ Որոշ ժամանակ նա նվագել է Էյբ Շվարցի նվագախմբում, սակայն 1923 թվականին լքել է այն և ստեղծել է սեփական նվագախումբ։ Բրանդվեյնի կարիերայի ամենաակտիվ շրջանը եղել է 1920 թվականների կեսերին, որից հետո նրա ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։ 1941 թվականին Բրանդվեյնն իր վերջին գրառումն է արել, իր հետագա կյանքի մանրամասները եղել են շատ քիչ: Հայտնի է, որ նա ապրել և հանդես է եկել «Բորշևի գոտում»՝ Կատսկիլլի լեռներում գտնվող հյուրանոցների ցանցում։

1997 թվականին Բրանդվեյնի ձայնագրությունները թողարկվել են սկավառակի վրա[1]։

Եղբորորդին եղել է կլեզմերական ուղղության դաշնակահար Լեոպոլդ Կոզլովսկին (1918-2019

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]