Մասնակից:Մարիամ Կուլե/Արարատ (ՖԱ, Թեհրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արարատ
Պատկեր:Ararat-Tehran-logo.jpg
Ամբողջական անուն Ֆուտբոլային ակումբ Արարատ
Թեհրան
Հիմնադրում 1944
Երկիր Իրան Իրան,
Քաղաք Թեհրան
Մարզադաշտ «Արարատ», Թեհրան
Նախագահ «Արարատ» հայկական սպորտային եւ մշակութային կազմակերպություն
Մարզիչ Իրան Ռաֆիկ Մարկոսին
Կայք
9
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ֆուտբոլային ակումբ «Արարատ», (պարս.՝ آرارات تهران) - Թեհրանի հայ համայնքի իրանական ֆուտբոլային ակումբ «Արարատ»-ը բազմաշերտ կազմակերպության մի մասն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը հիմնադրվել է 1944 թվականին իրանահայերի կողմից և կոչվել է հայտնի լեռան անունով: Չնայած այն հանգամանքին, որ ակումբը երբեք չի ունեցել տպավորիչ արդյունքներ, հայկական փոքրամասնության աջակցության շնորհիվ դարձել է կայուն ֆինանսական և սեփական մարզադաշտը երկրում գտնվող մի քանի ակումբներից մեկը: Վերջին անգամ «Արարատ»-ը խաղացել է «Պարսից ծոց»` Իրանի բարձրագույն լիգայի (2001 թվականից «Բարձրագույն լիգա» - «Պրո լիգա», իսկ «Ազադեան»-ը անցավ առաջին բաժին) 1995/96 մրցաշրջանում: Ակումբի դժվարությունների պատճառով, վերջերս ակումբը խաղացել է Իրանի առաջին և երկրորդ լիգաներում: Մինչ վերջերս ակումբը հայաստանյան անձնակազմի և խաղացողների վարձույթով զբաղվելու քաղաքականություն էր վարում, սակայն ակումբը սկսեց հրավիրել ոչ հայ մարզիչներին, իսկ խաղացողների ընտրությունը շարունակվում էր մնալ Իրանի հայերի շրջանում: 2005/06 մրցաշրջանում ակումբը շատ մոր էր Իրանի առաջին լիգայի (2001 թվականից ի վեր «Ազադեան» լիգա) անցմանը, սակայն մրցաշարի ավարտից մի քանի շաբաթ առա զրկվեց իր առավելությունից: 2007/08 մրցաշրջանում «Արարատ»–ը լիգայում զբաղեցրեց վերջին տեղը և նոր մրցաշրջանը պետք է սկսեր 3-րդ լիգայում, սակայն 2008 թվականի հուլիսին Իրանի ֆուտբոլային ֆեդերացիան ավելացրեց թիմերի թիվը 2-րդ լիգայում` 28 թիմ: Այդ որոշման շնորհիվ «Արարատ» ակումբը պահպանեց իր տեղը Իրանի երկրորդ կարևորագույն լիգայում:

2008/09 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդ ֆինանսական պայմանների եւ խոշոր պարտքերի պատճառով ակումբըչկարողացավ վճարել խաղացողների եւ աշխատակիցների աշխատավարձը, ինչի արդյունքում ակումբը վերջին տեղը զբաղեցրեց «Ա» խմբի 2-րդ առաջնությունում: Այսպիսով, «Արարատը» անցավ Իրանի 3-րդ կարևորագույն ֆուտբոլային լիգա: Իրանական ֆուտբոլային ֆեդերացիան դիմել է ակումբին ֆինանսական խնդիրների լուծման համար և նրան 2 տարվա ընդմիջում է տվել բոլոր խնդիրները լուծելու համար, որից հետո ակումբը կվերսկսի իր ելույթները 3-րդ լիգայում:

Ելույթներ, լիգայի բարեփոխումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի սան, Իրանի ազգային հավաքականի խաղացող - Անդրանիկ Թեյմուրյան
Մրցաշրջան Լիգա Տեղ Երկրի գավաթ
2001/02 1-ին լիգա 7 Առաջին փուլ
2005/06 2-րդ լիգա 3 Երկրորդ փուլ
2006/07 2-րդ լիգա 7 Առաջին փուլ
2007/08 2-րդ լիգա 14 Առաջին փուլ
2008/09 2-րդ լիգա 9 ոչ որակավորված

Հայտնի խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆան կայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական instagram[խմբագրել | խմբագրել կոդը]