Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 67

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գեոփոթորիկ» (անգլ.՝ Geostorm), ռեժիսոր՝ Դին Դևլինի լիամետրաժ, ֆանտաստիկ աղետային ֆիլմ: Գլխավոր դերակատարներն են՝ Ջերարդ Բաթլերը, Ջիմ Սթարջեսը և Էնդի Գարսիան: Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին IMAX ձևաչափով[1][2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակա ապագայում Երկրի կլիման գլոբալ տաքացման պատճառով աստիճանաբար վատթարանում է և սպառնում մարդկության գոյության հետագա շարունակությանը։ Տարերային աղետներից պաշտպանվելու համար միջազգային առաջնորդները առաջարկում են մշակել «Հոլանդացի» կոչվող ծրագիրը, արբանյակների գլոբալ ցանցի միջոցով եղանակի կարգավորման համար։ 2019 թվականին սկսվում է նրա մշակումը։ Արբանյակային խմբավորումը միացնում է հազարավոր տիեզերական վահանակներ մոտ 400 կմ բարձրության ուղեծրում, կառավարվում է եղանակային Միջազգային տիեզերական կայարանի կողմից, որի հաստիքը կազմված է հարյուրավոր աշխատակիցներից և որը ապահովում է արհեստական գրավիտացիա նավակողում։ Ծրագրի ճարտարապետ՝ Ջեյք Լուսոնը, սենատական կոմիտեի հետ ունեցած բազմաթիվ տարաձայնություններից հետո հեռացվում է իր կառավարչական պաշտոնից, իսկ կառավարչի պաշտոնը փոխանցվել է նրա եղբորը՝ Մաքսին։

Երեք տարի անց (2022 թվական) ծրագրի աշխատանքում խթանումներ են առաջանում։ Հանկարծակի եղանակային անոմալիան, որը ոչնչացրել է Աֆղանստանի բնակչությունը, գրավում է ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունը։ Խումբը չի կարողանում ինքնուրույն լուծել ստեղծված խնդիրը։ Մաքսը բազմիցս խնդրում է եղբորը վերադառնալ ծրագիր և վերջինս համաձայնվում է։ Պարզվում է, որ կայարանում մի շարք միջադեպեր են պատահել։ Արբանյակներից մեկի կապը կորչում է։ Ապահերմետիկացման պատճառով մահանում է մի աշխատակից, ով փորձել է նորոգել փչացած արբանյակը։ Մինչդեռ, ծրագիրը չի հետևում տեխնածին աղետին՝ մագիստրալային կաբելի պայթյունը, որը ուղղակիորեն ջնջում է Հոնկոնգը Երկրի երեսից։ Հոնկոնգի վերերկրյա ծառայության անդամ՝ Չենը չի կարողանում կապվել արբանյակի հետ, որը ղեկավարում է երկրի մակերևույթի տվյալ հատվածը։ Փորձելով թոխանցել դիվերսիայի մասին ինֆորմացիան Մաքսին, Չենը սպանվում է մի խումբ անծանոթների կողմից։

Ջեյքն ու կայարանի ղեկավար՝ Ուտե Ֆասբինդերը, դուրս են գալիս տիեզերք, փորձելով գտնել կորցրած ֆլեշ-սկավառակը։ Ջեյքի սկաֆանդրի ռեակտիվ պայուսակը դադարում է արձագանքել ազդանշաններին և Ջեյքը հայտնվում է մահվան եզրին։ Հրաշքով փրկված Ջեյքը գտնում է կորած ֆլեշ-սկավառակը և հասկանում, որ կայարանի համակարգչային ծրագրի պաշտպանությունը վիրուսի օգնությամբ ճեղքել են։ Ջեյքի մուտքը ծրագիր արգելափակվում է վիրուսի կողմից և նա տեղափոխում է այդ ինֆորմացիան Երկիր։ Համակարգչային մասնագետ Դանան, մտնում է սերվեր և հայտնաբերում այնտեղ ինֆորմացիա այն մասին, որ «Հոլանդացի» ծրագիրը պատրաստվում են կիրառել որպես կլիմայական զենք։ Ծրագրի կարգավորումից հետո, նրա մեջ պահպանվել է նրա հնարավոր խթանման սցենարը, որը ստեղծում է «գեոփոթորիկ»՝ ամբողջ մարդկության վերացմանը սպառնող գլոբալ մասշտաբային փոթորիկ։ Չարագործները գտնում են ամբողջ ինֆորմացիան և օգտագործել այն հենց ծրագրի դեմ։ Ինֆորմացիայի ջարդման հետևում կանգնած է ինչ-որ մեկը Սպիտակ տնից, քանի որ այդպիսի տիպի մուտքն ունի միայն ԱՄՆ-ի նախագան։ Ծրագիրն անհրաժեշտ է ամբողջովին թարմացնել, և եղբայրներն այդ ամենի համար ունեն ընդամենը մեկուկես ժամ։

«Հոլանդացին» ամբողջովին վատթարանում է հարձակվելով Երկրի տարբեր հատվածների՝ Բրազիլիայի, Մոսկվայի, Տոկիոյի վրա։ Ջեյքն ու Մաքսը պայմանավորվում են կազմակերպել ԱՄՆ-ի նախագահի՝ Էնդրյու Պալմայի առևանգումը, քանի որ հենց նրա բիոմետրիկ տվյալներն են հանդիսանում «Հոլանդացու» մուտքային կոդը։ Մաքսը ներգրավում է իրենց նախագիծ իր ընկերուհուն՝ Սարա Ուիլսոնին, նախագահի պաշտպանության խմբի ներկայացուցչին։ Նա պլանավորում է վերադառձնել կորսվածը, նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանությունը մի շարք մասշտաբային կատակլիզմների միջոցով։ Տիեզերական կայարանի աշխատակիցներից մեկը՝ Դունկանն, ով ժամանակին աշխատում էր նրա վրա, բեռնել է վիրուսը։ Մինչ այդ Դեքկոմը պլանավորում է հարձակվել նախագահի վրա։ Օռլանդոյում հերթական նախընտրական ընկերության բանակցությունների ընթացքում, «Հոլանդացու» հարվածը ջնջում է մի ամբողջ քաղաքային թաղամաս։ Սակայն Մաքսին հաջողվում էդուրս հանել և փրկել նախագահին։ Վիրուսը նախաձեռնում է կայարանի ինքնաոչնչացման մեխանիզմը։ Ջեյքին և Ուտեին հաջողվում է թարմացնել ամբողջ համակարգը և փրկվել արբանյակներից մեկում փլվող կայարանից։ Ֆիլմն ավարտվում է, երբ եղբայրները ձեռնամուխ են լինում կառուցել նոր և ապահով կայարան[3]։

Դերասան Դեր
Ջերարդ Բաթլեր Ջեյք Լոուսոն
Ջիմ Սթարջես Մաքս Լոուսոն
Էնդի Գարսիա Էնդրյու Պալմա
Էդ Հարիս Լեոնարդ Դեքկոմ
Էբբի Կորնիշ Սարա Ուիլսոն
Ռոբերտ Շիեն Դունկան
Ամր Վակեդ Դուսեթ
Ալեքսանդրա Մարիա Լարա Ուտե Ֆասբենդեր
Մեր Ուինինգեմ Ջենինգս
Տալիթա Բեյթման Հաննա Լոուսոն
Զազի Բիթց Դանա
Դենիել Վու Չեն
Էուխինիո Դերբես Էրնանդես

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 9-ին Deadline.com-ը հայտնել է, որ Skydance Productions-ը ձեռք է բերել Դին Դևլինի և Պոլա Գույոյի աղետային ֆիլմի սցենարը և նշանակել Դևլինին ֆիլմի ռեժիսոր[4]։ 2014 թվականի ապրիլի 11-ին The Hollywood Reporter հայտնել է, որ գլխավոր դերը կատարելու է Ջերարդ Բաթլերը[5]։ Նախաարտադրությունը սկսվել է 2014 թվականի հուլիսի 7-ին[6]։ Օգոստոսի 15-ին հայտնի է դարձել, որ Ջիմ Սթարջեսը, Էնդի Գարսիան, Էբբի Կորնիշը և Էդ Հարիսը բանակցություններ են վարում ֆիլմի դերերի վերաբերյալ[7]։ Օգոստոսի 19-ին Ալեքսանդրա Մարիա Լարան միացել է դերասանական անձնակազմին, և ֆիլմում հանդես է եկել որպես տիեզերական կայարանի ղեկավար, ինչպես նաև որպես Բաթլերի հերոսի սիրային հետաքրքրություն, ով օգնում է նրան փրկել աշխարհը[8]։ Սեպտեմբերի 26-ին հայտարարվեց, որ Քետրին Վինիքը խաղալու է Օլիվիային՝ Բաթլերի հերոսի նախկին կնոջը և Հաննայի մորը[9]։ Հոկտեմբերի 8-ին Էուխինիո Դերբեսը միացավ ֆիլմի դերասանական անձնակազմին[10]։ Նոյեմբերի 18-ին անոնսավորվել է, որ Սթերլինգ Ջերինսը ստացել է Հաննայի դերը[11]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2014 թվականի հոկտեմբերի 20-ին Նոր Օրլեանում և տևել են մինչև 2015 թվականի փետրվարի 10-ը[12][13][14]։ 2014 թվականի նոյեմբերին և 2015 թվականի հունվարին տեսարանները նկարահանվել են NASA Michoud Assembly Facility-ում[15][16]։

Սկզբնական շրջանում պլանավորվել է, որ կինոնկարը դուրս կգա 2016 թվականի հոկտեմբերին, հետո պրեմիերան տեղափոխել են 2017 թվականի հոկտեմբեր։ Ֆիլմն արտադրող անձնակազմն պրեմիերայի հետաձգման մասին չտվեց ոչ մի բացատրություն։ 2015 թվականի դեկտեմբերի փորձնական դիտումները ցույց տվեցին դիտորդների թույլ արձագանքներ և SkyDance ղեկավարությունը որոշեց վերջնականորեն բարելավել բարձր բյուջեային կինոնկարը։

Ֆիլմի փոփոխություններն տեղի ունեցան 2015 թվականին 2016 թվականի սկզբին, ինչը նշանակլի հետք թողեց ընկերության բյուջեի վրա, որը ֆիլմի բարելավման համար հատկացրել է ևս $15 միլիոն։ Ըստ վերջին արձագանքների, կատարվել է սյուժեի զգալի փոփոխություն և ֆիլմի բազում հերոսներ հայտնվել են կատարելագործված սցենարի «նավից դուրս»[17]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայական կատակլիզմների մասին աղետային ֆիլմը դարձել է թողարկման առաջնորդ Ռուսաստանում և ԱՊՀ-ի երկրներում։ Ցուցադրման առաջին օրերի ընթացքում հոկտեմբերի 19-ից 22-ը կինոնկարը վաստակել է 294,3 միլիոն[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lincoln, Ross A. (2016-06-17). «Warner Bros Pushes 'Lego Movie 2' Release To 2019» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016-06-18-ին.
  2. «Геошторм» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2016-07-01-ին.
  3. Geostorm Synopsis (Ստուգված է 12 Մարտի 2017)
  4. Fleming Jr, Mike (2013-01-09). «Skydance Spends Big For Global Disaster Film By Dean Devlin And Paul Guyot» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2014-12-29-ին.
  5. Kit, Borys (2014-04-11). «Gerard Butler to Star in Dean Devlin's 'Geostorm' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2014-12-29-ին.
  6. Jonathan A. (2014-08-13). «Gerard Butler's "Geostorm" Feature Film Now Hiring Crew Members in New Orleans» (անգլերեն). projectcasting.com. Վերցված է 2014-12-29-ին.
  7. Kit, Borys (2014-08-15). «Jim Sturgess, Abbie Cornish in Talks to Join Gerard Butler in 'Geostorm' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2014-12-29-ին.
  8. Sneider, Jeff (2014-08-19). «'Rush' Star Alexandra Maria Lara Joins Gerard Butler in 'Geostorm' (Exclusive)» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2014-12-29-ին.
  9. Jen Yamato (2014-09-26). «Katheryn Winnick Boards WB & Skydance's 'Geostorm'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2014-12-29-ին.
  10. Ford, Rebecca (2014-10-08). «'Instructions Not Included' Star Eugenio Derbez Joins 'Geostorm' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2014-12-29-ին.
  11. Zumberge, Marianne (2014-11-18). «Gerard Butler's 'Geostorm' Casts 'World War Z' Actress» (անգլերեն). Variety. Վերցված է 2014-12-29-ին.
  12. Scott, Mike (2014-08-13). «George Clooney, Sandra Bullock, Gerard Butler, Tom Hiddleston pack bags for Louisiana film projects» (անգլերեն). The Times-Picayune. Վերցված է 2014-12-29-ին.
  13. Gill, Stanley B. (2014-10-10). «Louisiana Film TV Production Jobs Hotline: PRE-PRODUCTION» (անգլերեն). The HollywoodSouth Blog. Վերցված է 2014-12-29-ին.
  14. Christine (2014-10-20). «Gerard Butler begins filming 'Geostorm' in New Orleans today» (անգլերեն). On Location Vacations. Վերցված է 2014-12-29-ին.
  15. «'Geostorm' Starring Gerard Butler NASA Scenes Extras Casting Call in New Orleans» (անգլերեն). projectcasting.com. 2014-10-30. Վերցված է 2014-12-29-ին.
  16. Christine (2015-01-04). «Monday, Jan. 5 Filming Locations for Chicago PD, The Slap, Geostorm, Castle, SVU, & more!» (անգլերեն). On Location Vacations. Վերցված է 2015-02-17-ին.
  17. Warner Bros., Skydance’s 'Geostorm' Undergoes Reshoots, Brings on Jerry Bruckheimer (Exclusive) (Ստուգված է 12 Մարտի 2017)
  18. «Геошторм» стал лидером российского проката