Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 62

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 62

«Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը» (անգլ.՝ Annabelle:Creation) - ռեժիսոր Դեվիդ Ֆ․ Սանդբերգի և սցենարիստ Գերի Դոբերմանի ամերիկյան սարսափ ֆիլմ, «Աննաբելլ» ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմում նկարահանվել են՝ Սթեֆանի Սիգմանը, Թալիտա Բեյթմանը, Էնտոնի Լապալյան և Միրանդա Օտտոն[1]։

Ֆիլմը քննադատներից ստացել է հիմնականում դրական արձագանքներ, ովքեր բարձր են գնահատել՝ մթնոլորտն ու դերասանական խաղը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին, տիկնիկավար Սեմուել Մալինսը և նրա կինը՝ Էսթերը ողբում են իրենց հնգամյա աղջկա՝ Աննաբելլի (Բի) կորստի պատճառով, ով մահացել է ավտովթարի ժամանակ։ Անծանոթ մի արարած, ով խոստանում է վերադառձնել նրանց աղջկա հոգին, և ում նրանք հավատում են, համոզում է նրանց ավանդել իր հոգին Սեմուելի ստեղծած ճենապակյա տիկնիկի մեջ։ Շուտով նրանց երջանկությունը վերածվում է տանջանքների, երբ Մալինսները հասկանում են, որ ենթարկվել են դևին, ով զոհ է փնտրում։ Նրանք տեղափոխում են տիկնիկը Աննաբելլի սենյակ և կողպում են այն աստվածաշնչյան գրքի թերթերով փաթաթված պահարանում, մինչ քահանա վարձելը, տունն օրհնելու համար։

Տասներկու տարի անց, 1955 թվականին, Մալինսները բացում են իրենց տունը, ապահովելու համար փակված մանկատան անօթևան մնացած՝ քույր Շառլոտայի և վեց աղջիկների պատսպարանը։ Առաջին գիշերը, որբ աղջիկներից մեկը՝ պոլիոմիելիտով հաշմանդամ Ջենիսը, արթնանում է և թափանցում Աննաբելլի սենյակ, որը առեղծվածային կերպով բացվել է։ Նա գտնում է Աննաբելլի պահարանի բանալին և բացում այն, բնազդաբար ազատելով դևին, ով սկսում է ահաբեկել աղջիկներին, հատուկ հետքրքրություն ցուցաբերելով Ջենիսի հանդեպ։

Երկրորդ գիշերը, դևը շարունակում է տանջել Ջենիսին, ով փորձում է փախչել ամբարձիչ սայլակով։ Դևը Ջենիսին ծանր վնասվածքներ է թողում, երբ բռնում և նետում է նրան երկրորդ հարկից։ Հաջորդ օրը, Ջենիսը, ով այժմ գամված է սայլակին, որն ինչ-որ մեկը տեղափոխել է ցախատուն։ Դևը, ընդունում է Աննաբելլի կերպարանքը, հաջողությամբ տիրանալով Ջենիսին։ Երեխաների մեկ ուրիշը, Ջենիսի լավագույն ընկերուհին՝ Լինդան, փոփոխություններ է նկատում նրա պահելաձևի մեջ և խոստովանում Սեմուելին, որ Ջենիսը թափանցել է Աննաբելլի սենյակ և այնտեղ տիկնիկ գտել, դրանից երկու գիշեր առաջ։

Քույր Շառլոտան խոսում է այլանդակված Էսթերի հետ, ով գամված է իր սենյակին, և ով կորցրել է իր ձախ աչքը տասներկու տարի առաջ, դևի հետ իր առաջին հանդիպման ժամանակ։ Էսթերը պատմում է ամբողջ ճշմարտությունը տիկնիկի և տան ուրվականների մասին։ Քույր Շառլոտան սկսում է սարսափել, որ դևը կարող է վնասել նաև մյուս որբերին։

Երբ Մալինսերը դաժանորեն սպանվում են, դևը հարձակվում է քույր Շառլոտայի վրա, երբ նա փորձում է փախչել աղջիկների հետ։ Դիվային Ջենիսը շարունակում է հետապնդել Լինդային, ով թաքնվում է Աննաբելլի սենյակում։ Քույր Շառլոտան վերադառնում է, կանգնեցնելու համար Ջենիսին և փակում է նրան և տիկնիկին պահարանում։ Հաջորդ օրը ժամանում է ոստիկանությունը, խուզարկելու համար տունը և մոտակայքը, ինչի արդյունքում գտնում է միայն տիկնիկին սենյակի պահարանում, բայց ոչ որպես ապացույց։ Ջենիսը փախել է պահարանի պատի անցքով, հետագայում տեղափոխվելով Սանտա Մոնիկայում գտնվող մանկատներից մեկը։ Այժմ նա կրում է Աննաբելլ անունը և ապրում է Հիգինսների ընտանիքում։

Տասներկու տարի անց, 1967 թվականին, Աննաբելլը իր ընկերոջ հետ միասին ընդունվումէ սատանայական պաշտամունքների։ Մի անգամ գիշերը, նրանք սպանում են իր խորթ ծնողներին նրանց ննջարանում, ինչը գրավում է հարևանների ուշադրությունը, իսկ հետագայում շարունակվում են «Աննաբելլ» օրիգինալ ֆիլմի իրադարձությունները։

Առաջին տեսարանում, տիտրերից հետո, ցույց են տալիս Աննաբելլ տիկնիկին, որը անշարժ նստած է պահարանի մեջ, մինչև այն պահը, երբ նա հանկարծաակի և անբացատրելի պտտում է իր գլուխը և մինչև տեսարանի ավարտ նայում է հանդիսատեսներին։

Երկրորդ տեսարանում, տիտրերից հետո, իրադարձությունները իրականանում են Ռումինիայում 1952 թվականին, Վալակ անունով դևը, (ում հանդիսատեսները ճանաչում են «Անեծքը 2» ֆիլմից), կանգնած է վանքի դահլիճի մոմերի մեջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթեֆանի Սիգման - քույր Շառլոտա
  • Թալիտա Բեյթման - Ջենիս
  • Լուլու Ուիլսոն - Լինդա
  • Ֆիլիպա Քուլհարդ - Նենսի
  • Գրեյս Ֆուլթոն - Քերոլ
  • Լու Լու Սաֆրան - Թիրնի
  • Թայլեր Բակ - Քեյթ
  • Սամարա Լի - Աննաբելլ «Բի» Մալինս
  • Էնտոնի Լապալյա - Սեմուել Մալինս
  • Միրանդա Օտտո - Էսթեր Մալինս
  • Ալիսիա Վելա Բեյլի - տիկին Մալինս
  • Մարկ Բրեմհոլ - Մեսսիի հայրը
  • Ադամ Բարթլի - Ֆուլեր
  • Թայլեր Ջոնսոն - քահանա
  • Լոթա Լոսթեն - որդեգրման ագենտ
  • Ջոզեֆ Բիշարա - Աննաբելլ դևը
  • Բրայան Խաու - Փիթ Հիգինս
  • Քերի Օմելի - Շարոն Հիգինս
  • Թերեզա Լինն Օթուլ - Ջենիս / Աննաբելլ Հիգինս
  • Աննաբելլ Վոլիս - Միա
  • Ուորդ Հորթոն - Ջոն Ֆորմ
  • Բոնի Արոնս - Վալակ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերին հաստատվեց, որ «Աննաբել» ֆիլմի երկրորդ մասը արդեն արտադրության ընթացքում է[3]։ Դեվիդ Սանդբերգը փախարինեց Ջոն Լեոնեթիին որպես ֆիլմի երկրորդ մասի ռեժիսոր, 2016 թվականի մարտին[4]։ Նա նկարագրեց ինքն իրեն, որպես ֆրանշիզայի երկրպագու, հատկապես առաջին ֆիլիմի, քանի որ այն ավելի դասակա և օլդսքուլ սարսափ է[5][6]։ Առաջին ֆիլմի սցենարիստ՝ Գերի Դոբերմանը, վերադառձավ, գրելու համար սցենարը։ 2017 թվականի մարտին, Սանդբերգն ասաց, որ ֆիլմը կլինի Աննաբելլ օրիգինալ ֆիլմի պրիկվելն՝ «Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը»[7]։

Սանդբերգը ֆիլմում օգտագործել է Սինեմասկոպ-կինեմատոգրաֆիան, ինչի շնորհիվ ստացվել է հիանալի արդյունք, և դառձել է մեծ ոգեշնչում ֆիլմի համար[8][5]։ Նա հուսադրվել է լարվածության և անհանգստության վրա, ի տարբերություն կանխատեսելի և վախենալի ցատկերի։ Ի տարբերություն «Եվ հանգչում է լույսը» իր դեբյուտային ֆիլմի, որտեղ մանրամասնորեն մտածված էր յուրաքանչյուր տեսարան, Սանդբերգը այս ֆիլմում փորձում էր դասավորել տեսարանները հենց նկարահանման ժամանակ[9]։

Սանդբերգը մեղմացրել է Աննաբելլի հատկությունները, նրան առավել ճշմարտանման դառձնելու համար[10]։ Նա դժվար նկարահանումներ է ունեցել տիկնիկի հետ, քանի որ այն անշարժ է, և նա պետք է օգտագործի նաև ուրիշ օբյեկտներ, ինչպես օրինակ՝ թուղթը, նրան շարժվել ստիպելու համար[5]։ Նրա հայր Ռոբերտը եղել է ֆիլմի խորհրդատու[11]։





Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'Annabelle: Creation' Trailer Teaser Assembles a Killer Doll». Collider (ամերիկյան անգլերեն). 2017-03-31. Վերցված է 2017-08-23-ին.
  2. «Annabelle: Creation Is a Potent Prequel» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-08-23-ին.
  3. «Annabelle 2 is in the Works». Slashfilm (ամերիկյան անգլերեն). 2015-10-19. Վերցված է 2017-08-23-ին.
  4. McNary, Dave (2016-03-22). «'Annabelle 2' Draws 'Lights Out' Director David Sandberg». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-08-23-ին.
  5. 5,0 5,1 5,2 Drew Taylor (2017-08-08). «David Sandberg on the Horror Inspiration Behind 'Annabelle: Creation'». Moviefone. Վերցված է 2017-08-23-ին.
  6. «James Wan Gives Update on 'The Conjuring 3'». EW.com (ամերիկյան անգլերեն). 2017-08-07. Վերցված է 2017-08-23-ին.
  7. «'Annabelle 2' Director Reveals Horror Sequel's Title». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017-08-23-ին.
  8. «The horror film prodigy behind Lights Out and Annabelle: Creation». South China Morning Post (անգլերեն). Վերցված է 2017-08-23-ին.
  9. «'Annabelle: Creation' Director David F. Sandberg: The Horror News Network Interview - Horror News Network - Complete Coverage of all Things Horror!». Horror News Network - Complete Coverage of all Things Horror! (ամերիկյան անգլերեն). 2017-08-07. Վերցված է 2017-08-23-ին.
  10. «'Annabelle: Creation': The 'true' story of the evil doll star». amp.usatoday.com. Վերցված է 2017-08-23-ին.
  11. «Annabelle: Creation makers hired an actual exorcism expert | GamesRadar+». www.gamesradar.com. Վերցված է 2017-08-23-ին.