Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 49

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անա Ալիսիա
Ana Alicia
Ի ծնե անուն՝Անա Ալիսիա Օրթիս
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 12, 1956(1956-12-12) (67 տարեկան)
Ծննդավայր՝Մեխիկո, Մեքսիկա
Ազգություն՝մեքսիկացի
Քաղաքացիություն՝մեքսիկացի
Կարիերա՝1977—1997
IMDb։ID 0019578

Անա Ալիսիա (անգլ.՝ Ana Alicia, 1956 թվականի դեկտեմբերի 12) - Մեքսիկացի դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անա Ալիսիա Օրթիսը ծնվել է Մեխիկոյում, որտեղ հայրն ու մայրը աշխատում էին հագուստի արտադրության գործարանում[1]: Մանկության տարիներին Անայի ընտանիքը տեղափոխվել է Էլ Պասո (Տեխաս), իսկ հետագայում նա ստացել է Ուելսի Քոլեջում սովորելու կրթաթոշակ, սակայն չնայած դրան նա նախընտրեց ուսումնասիրել դերասանական վարպետություն Տեխասի համալսարանում:

1977 թվականին Անա Ալիսիան տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ սկսել է իր հետագա կարիերան կինոյում և հեռուստատեսության մեջ: Նա ստացել է մշտական դեր «Ռայանի հույսը» ցերեկային օճառային օպերայում: Տասնհինգ ամիս շոուի նկարահանումներից հետո նա լքել է այն և սկսել նկարահանվել «Աստղային հածանավ.Գալակտիկա» և «Բակ Ռոջերսը 25-րդ դարում»: 1981 թվականին նա հայտնվել է «Հելոուին 2» ֆիլմում:

Անա Ալիսիան առավել հայտնի է Մելիսա Ագրեթիի իր դերի համար, «Ֆելկոն Կրեստ» հեռուստասերիալում: Նա նկարահանվել է այնտեղ 1982-1989 թվականներին: 1989 թվականին «Ռոմերո» ֆիլմում Անան խաղացել է գլխավոր կանացի դերը, ինչից հետո հայտնվել է մի քանի հեռուստաֆիլմերում: 1994 թվականին Անան ամուսնացավ և այժմ ունի երկու երեխա[2]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ana-Alicia profile at Film Reference.com
  2. «Biography for Ana Alicia». Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին. Վերցված է 2012-05-31-ին.