Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 16
Երկիր | ԱՄՆ Չինաստան Կանադա |
---|---|
Ժանր | Սարսափ ֆիլմ, թրիլլեր |
Թվական | 2015 թվական մարտի 10 |
Պրեմիերա | 2016 թվական հունվարի 22 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ուիլյամ Բրենտ Բելլ |
Պրոդյուսեր | Մետտ Բերենսոն, Ռայ Լի, Գարի Լուչեզի, Թոմ Ռոզենբերգ, Ջիմ Վեդաա |
Սցենարի հեղինակ | Սթեյսի Մենիր |
Դերակատարներ | Լոուրեն Կոեն |
Օպերատոր | Դենիել Պեռլ |
Երաժշտություն | Բեար Մակկրիրի |
Կինոընկերություն | Lakeshore Entertainment Vertigo Entertainment |
Տևողություն | 97 րոպե |
Բյուջե | $10 000 000 [1] |
IMDb | ID 3882082 |
«Տիկնիկ» (անգլ.՝ The Boy ) - ամերիկյան սարսափ ֆիլմ: Ռեժիսոր - Ուիլյամ Բրենտ Բելլ, սցենարիստ - Սթեյսի Մենիր: Ֆիլմում նկարահանվում էին՝ Լոուրեն Քոհենն ու Ռուպերտ Էվանսը: Նկարահանումները սկսվեցին 2015 թվականի մարտի 10-ին Վիկտորիայում, Բրիտանական Կոլումբիա: Ֆիլմը էկրաններին հայտնվեց «STX Entertainment»-ում 2016 թվականի հունվարի 22-ին: Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվեց 2016 թվականի հունվարի 28-ին:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիական մի հարուստ ընտանիք իր որդու համար Գրետա անունով ամերիկացի դայակ է վարձում (Լոուրեն Քոհեն): Ժամանելուց հետո, վերջինս իմանում է, որ նրան վարձել են ճենապակյա տիկնիկ խնամելու համար: Ծնողները տիկնիկին վերաբերվում են ինչպես կենդանի տղայի, համակերպվելու համար իրենց ութամյա տղայի մահվան հետ, որը մահացել է հրդեհի ժամանակ, այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին իր ութամյա ընկերուհու սպանության մեջ:
Այն բանից հետո, երբ նա անտեսում է խիստ պահանջված կանոնների ցանկը, տրված նրան թերթի վրա, նա սկսում է հասկանալ, որ տիկնիկը կենդանի է: Համոզվելով, որ Բրամսի հոգին տանն է, Գրետան սկսում է խնամել նրան, կարդալ հեքիաթներ, երաժշտություն միացնել, համբուրել քնից առաջ: Հոգու ներկայության ապացույցը նա ցույց է տալիս Մալկոլմին, որը շաբաթը մեկ անգամ ուտելիք է բերում: Վերջինս հավատում է Գրետային:
Ավելի ուշ տուն է ժամանում Գրետայի նախկին ընկեր՝ Կոուլը, որի հետ վիճելուց հետո նա Ամերիկայից տեղափոխվեց Անգլիա: Գիշերը մնալով տանը, Կոուլը արթնացնում է Գրետային, այն բանից հետո, երբ պատի վրա հայտնաբերում է արյունով գրված խնդրանք հեռանալու մասին: Գրետայի հետ վիճելուց հետո նա ջարդում է տիկնիկը: Պատերից այն կողմ աղմուկ է առաջանում, հայելին փլվում է ջարդուփշուր լինում և պատի անցքից հայտնվում է իսկական մեծահասակ Բրամսը տիկնիկի դիմակով: Այդ ողջ ժամանակի ընթացքում նա ապրում էր այդ տանը: Բրամսը սպանում է Կոուլին, հետո հետապնդում է Գրետային և Մալկոլմին: Նա հասնում է Մալկոլմին և զրկում է նրան գիտակցությունից, Գրետան փախչում է, բայց հետո վերադառնում է, վերցնում է սառույց ջարդելու դանակ և գնում Բրամսին քնեցնելու, վերջինս հավատում է, պառկում և խնդրում հաբուրել քնելուց առաջ: Գրետան համաձայնվում է, բայց թեթևակի համբույրից հետո Բրամսը բռնեց նրան ուժով: Վեճ է բռնկվում, որի ընթացքում Գրետային հաջողվում է խփել Բրամսին դանակով, ինչից հետո նա գտնում է Մալկոլմին և նրանք հեռանում են:
Ֆիլմը վերջանում է կադրերով, թե ինչպես ինչ-որ մեկը (հավանաբար կենդանի մնացած Բրամսը) վերանորոգում է կոտրված տիկնիկը:
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Լոուրեն Կոեն | Գրետա |
Ռուպերտ Էվանս | Մալկոլմ |
Ջեյմս Նորտոն | Պարոն Գիլշայր |
Դիանա Խարդկեսլ | Տիկին Գիլշայր |
Բեն Ռոբսոն | Կոուլ |
Ջեյմս Ռասսելլ | Մեծ Բրամս |
Ջետտ Կլինե | Փոքրիկ Բրամս |
Ֆիլմի նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանման խումբը պաշտոնապես անցավ ֆիլմի նկարահանումներին 2015 թվականի մարտի 10 Վիկտորիայում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)[2].:
Նկարահանումմները տեղի են ունեցել Քրեյգդարրոչ Քաստլ դղյակում, Վիկտորիայում: