Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 100

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսթին Բաթլեր
Ի ծնե անուն՝Օսթին Ռոբերտ Բաթլեր
Ծննդյան թիվ՝1991 թվական օգոստոսի 17
Ծննդավայր՝Անահայմ, Կալիֆոռնիա
Երկիր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, մոդել, երգիչ
Կարիերա՝2005-ից մինչ օրս
IMDb։ID 2581521
Պաշտոնական էջ

Օսթին Ռոբերտ Բաթլեր (անգլ.՝ Austin Robert Butler, 1991 թվական օգոստոսի 17, Անահայմ), ամերիկացի դերասան, երգիչ և մոդել: Առավել հայտնի է իր դերերով այնպիսի հեռուստասերիալներում ինչպիսիք են «Զոուի 101» (Ջեյմս Գարետ), «Նրանց շփոթել են ծննդատանը» (Ջեյմս «Ուիլկի» Ուիկերսոն),[1]«Կյանքն անկանխատեսելի է» (Ջոնս Մեյգեր), «Քերրիի օրագրերը» (Սեբաստիան Կիդ) և «Շաննարայի քրոնիկները»: Բաթլերը նկարահանվել է նաև «Այլմոլորակայինները ձեղնահարկում» ֆիլմում և «Շարպեյի շքեղ արկածները» տեսահոլովակում:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթլերը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 17-ին Անահայմում, Կալիֆոռնիա նահանգ , գլխավոր հաշվապահ Լորի Էննի[2] և Դեվիդ Բաթլերի ընտանիքում[3][4][5][6]: Նա ունի ավագ քույր՝ Էշլի, որը բազմիցս խաղացել է եղբոր ֆիլմերում[5][7]:

Երբ Բաթլերը 13 տարեկան էր, նրան առաջարկեցին երկրորդ պլանի դերեր, ինչից էլ սկսվեց նրա կարիերան[4][5][8]: Դերասան լինելը Բաթլերին շատ դուր եկավ և շուտով նա սկսեց հաճախել դերասանական վարպետության կուրսեր[4][8]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից Բաթլերը հանդիպում է դերասանուհի Վանեսսա Հադջենսի հետ[9]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր
2006 Hannah Montana Թոբի
2007 Zoey 101 Դեննի
2007 Hannah Montana Դերեկ
2007 iCarly Ջեկ Կրենդլ
2008 Zoey 101 Ջեյմս Գարետ
2008 Out of Jimmy's Head Լենս
2009 Ruby & the Rockits Ջորդան
2009 Zeke and Luther Ռուդջեր
2010–11 Life Unexpected Ջոնս
2010 Wizards of Waverly Place Ջորջ
2010 Jonas Ստուն Սթիվենս
2010 CSI: Miami Ջոշ
2010 Defenders, TheThe Defenders Կոդի Դեննիս
2011 CSI: NY Բենժամին Գոլդ
2011 Bling Ring, TheThe Bling Ring Զակ Գարվեյ
2011–12 Switched at Birth Ջեյմս
2012 Are You There, Chelsea? Լյուկ
2013–14 Carrie Diaries, TheThe Carrie Diaries Սեբաստիան
2014–15 Arrow Չեյս
2016–17 Shannara Chronicles, TheThe Shannara Chronicles Ուիլ Օմսվորդ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթլերը Ruby and the Rockits սերիալներում կատարել է որոշ սինգլներ, որոնք թողարկվել են iTunes-ում:

«Possibilities» Ալեքսա Վեգայի հետ (թողարկվել է 2009 թվական օգոստոսի 18) «Life I Love You, Not» (թողարկվել է 2009 թվական սեպտեմբերի 8): «Lost in Your Own Life» (դուետ) Ալեքսա Վեգայի հետ «Humming Melody»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Katie Leclerc Talks Austin Butler's Debut On 'Switched At Birth'». Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին.
  2. «Lori Anne Howell-Butler Lori A». Santa Maria Times. September 17, 2014.
  3. «Austin Robert Butler». Family Tree Legends. Վերցված է 2011-02-16-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Austin Butler - Sharpay's Fabulous Adventure». Pop Tower. Արխիվացված է օրիգինալից 2010-08-04-ին. Վերցված է 2011-02-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 «'Aliens in the Attic': Austin Butler». Scholastic.com. Արխիվացված է օրիգինալից January 5, 2011-ին. Վերցված է 2011-02-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Robert-D-Bentley-South-Saint-Paul - User Trees». Genealogy.com.
  7. «Austin Butler - Celebrity». TV Guide. Վերցված է 2011-02-16-ին.
  8. 8,0 8,1 «Austin Butler Interview». Portrait Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին. Վերցված է 2011-02-16-ին.
  9. «Vanessa Hudgens and Boyfriend Austin Butler Seen Out and About in LA». christianpost.com. August 14, 2014. Վերցված է 2014-08-16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]