Մասնակից:Մանե Արճիս/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանե Արճիս/Ավազարկղ6
Ծանոթագրություններ

«Իմ հիանալի. կիթառով կինը» (ֆր.՝ Ma Jolie ), Պաբլո Պիկասոյի նկարը, որը ստեղծվել է 1912 թվականին՝ անալիտիկ կուբիզմի շրջանում: Նկարը գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: Նկարի չափսերն են՝ 100 × 64,5 սմ[1]:

Պիկասոն ստեղծագործությունը նվիրել է իր սիրելի Եվա Գուելին: Նրա հետ նկարիչը ծանոթացել է սրճարանում, որտեղ հաճախ հնչում էր մի հայտնի երգ, որի կրկներգը այսպիսին էր՝ «O Manon, ma jolie, mon coeur te dit bonjour» (Օ Մանոն՝ իմ հիանալի, իմ սիրտը քեզ բարև է տալիս)[2]: Այս երգը Պիկասոն ասոցացնում էր Եվա Գուելի հետ և նրան անվանում Ma Jolie: Կտավի ստորին մասին Պիկասոն սև տպատառերով գրել է այդ բառերը, իսկ կողքին պատկերել է ջութակի բանալի, որը կապ էր հաստատում երգի հետ: Սրանք առաջին աբստրակտ կոմպոզիցիայի մի մասն էին, որոնք վերցված էին իրականությունից: Եվայի կազմվածքը նկարում հազիվ է նշմարվում: Կտավի վերին մասում կապված են երկու եռանկյուններ՝ ձևավորելով լուսաստվեր: Ստվերում կարելի է նշմարել Եվայի աջ աչքը, քթի, շրթունքի ծալվածքը և հազիվ նկատելի ժպիտը: Կտավի ներքևի եռանկյան ձևը և վեց լար ունեցող խումբը հիշեցնում են կիթառ: Լարերի ներքում պատկերված է չորս մատներ, աջ մասում՝ անկյուն:

Նկարը դարձել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի մշտական մասը՝ Լիլի Պլամմեր Բլիսի կտակի համաձայն: 1929 թվականին թանգարանի ստեղծման գործում նկարը էական դեր է ունեցել: Բլիսի մահից հետո՝ 1931 թվականին, իր ժողովածուից 150 ստեղծագործություն դարձել են թանգարանի հիմնական հավաքածուի մաս[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pablo Picasso. Ma Jolie». MoMA. Վերցված է 2020-03-14-ին.
  2. «The Poetics of Indeterminacy». Books Google. Վերցված է 2020-03-14-ին.
  3. «The Lillie P. Bliss collection, 1934» (PDF). MoMA. Վերցված է 2020-03-14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]