Մասնակից:Հովհաննես Թազայան/Ավազարկղ
Խոսե Լեոնարդու Նունես Ալվես Սուսա Ժարդիմ [1] (պորտ.՝ José Leonardo Nunes Alves Sousa Jardim, պորտուգալացի ֆուտբոլային մարզիչը, որը առավել հայտնի է դարձել 2014-2018 թվականներին ֆրանսիական «Մոնակո» ակումբը գլխավորելու ընթացքում։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժարդիմը ծնվել է Վենեսուելայի Անսոատեգի նահանգի Բարսելոնա քաղաքում, նրա ծնողները պորտուգալիայից են, որտեղ ավելի ուշ տեղափոխվել է ինքը՝ Լեոնարդոն: 2001 թվականին՝ 27 տարեկան հասակում նա սկսել է իր մարզչական կարիերան՝ որպես պորտուգալական «Դեպորտիվո դե Կամաս» ակումբի մարզչի օգնական[2][3]:
Դրանից հետո Ժարդիմը նշանակվել է «Շավես» ակումբի գլխավոր մարզիչ, որի հետ նա ընդգրկվել է Պորտուգալիայի երկրորդ լիգա 2007/08 մրցաշրջանում: 2009 թվականի ամռանը մեկ այլ պորտուգալական ակումբ՝ Բեյրա-Մարը, հետաքրքրված է եղել Լեոնարդ Ժարդիմի ծառայություններով, որում Ժարդիմը հետագայում աշխատել է 2 տարի՝ իր աշխատանքի ընթացքում կրկին առաջխաղացում վաստակելով, բայց այս անգամ բարձրագույն խմբում[4][5]։
«Բրագա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մայիսին Ժարդիմը նշանակվել է «Բրագայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով «Սպորտինգ» մեկնած Դոմինգոս Պասիենցիային: 2011/12 մրցաշրջանի ավարտին ակումբը գրավել է 3-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգային: Մասնագետը 15 հանդիպման ընթացքում թիմի հետ նվաճել է ռեկորդային հաղթանակների շարքը: Սակայն մրցաշրջանի ավարտին Ժարդիմը հրաժարական է տվել «Բրագայի» նախագահ Անտոնիո Սալվադորի հետ կոնֆլիկտի պատճառով[6][7]։
«Օլիմպիակոս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունիսի 5-ին Ժարդիմը ստանձնել է հունական «Օլիմպիակոս» ակումբը՝ ակումբի հետ կնքելով երկամյա պայմանագիր և փոխարինելով ընտանեկան պատճառներով պաշտոնանկ եղած Էռնեստո Վալվերդեին[8][9]: Եվս մեկ անգամ, նրա մարզած ակումբը ռեկորդ է սահմանել՝ 17 խաղում անընդմեջ չպարտվելով: 2013 թվականի հունվարի 19-ին պորտուգալացին անհայտ պատճառներով խզել է պայմանագիրը «կարմիր-սպիտակների» հետ[10]: Ժարդիմի հեռանալուց հետո ակումբը դարձել է Հունաստանի չեմպիոն և գավաթակիր:
Սպորտինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի մայիսի 20-ին հայտարարվել է, որ Ժարդիմը նշանակվել է Լիսաբոնի «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչ։ Ժարդիմի գլխավորությամբ «Սպորտինգին» հաջողվել է 2009 թվականից ի վեր առաջին անգամ վերադառնալ Չեմպիոնների լիգայի մրցաշար՝ առաջնությունում զբաղեցնելով 2-րդ տեղը՝ առաջատար «Բենֆիկային» հետ ունենալով յոթ միավորով[11][12]:
«Մոնակո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունիսի 6-ին պորտուգալացին ստանձնել է «Մոնակոյի» մարզչի պարտականությունը՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[13]։
Ժարդիմի գլխավորությամբ առաջին երկու մրցաշրջաններում «Մոնակոն» ցուցադրել է բավականին վստահ խաղ՝ երկու անգամ դառնալով Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր[14]: Ժարդիմի երրորդ մրցաշրջանը «Մոնակոյի» համար հաղթական էր. թիմը 17 տարվա մեջ առաջին անգամ նվաճել է Ֆրանսիայի առաջնության տիտղոսը և սենսացիոն կերպով հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ պարտվելով «Յուվենտուսին»: Ժարդիմը մրցաշրջանի ավարտին Ֆրանսիայում ճանաչվել է տարվա մարզիչ[15][16][17] [18]:
2018 թվականի հոկտեմբերի 11-ին ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է մասնագետի հեռացման մասին թիմի անբավարար արդյունքների պատճառով: Լիգա 1-ում կայացած 9 տուրից հետո թիմը միայն վեց միավորով գտնվում էր դուրս մնալու գոտում[19][20]: Չեմպիոնների լիգայում երկու տուրից հետո թիմը մեկ միավոր չուներ հաշվին՝ պարտվելով երկու հանդիպումներում էլ ընդհանուր 1:5 հաշվով: Ժարդիմին փոխարինել է Թիերի Անրին՝ պայմանագիր կնքելով «Մոնակոյի» հետ մինչև 2021 թվականի ամառը[21][22]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Согласно португальско-русской практической транскрипции, правильным вариантом является Леона́рду Жарди́н.
- ↑ «Leonardo Jardim, o homem que andava apenas — e sempre — com cinco euros na carteira» [Leonardo Jardim, the man who carried only — and always — five euros in his wallet]. Expresso (պորտուգալերեն). 4 April 2017. Վերցված է 9 November 2017-ին.
- ↑ «Leonardo Jardim homenageado na terra onde iniciou carreira» [Leonardo Jardim honoured in land where he started career] (պորտուգալերեն). Rádio e Televisão de Portugal. 28 June 2017. Վերցված է 9 November 2017-ին.
- ↑ «Leonardo Jardim apresentado em Braga» [Leonardo Jardim presented in Braga] (պորտուգալերեն). Rádio e Televisão de Portugal. 7 June 2011. Վերցված է 4 April 2018-ին.
- ↑ «Leonardo Jardim steps down at Beira-Mar». PortuGOAL. 28 February 2011. Վերցված է 29 May 2011-ին.
- ↑ «Lucky 13 for Braga?». PortuGOAL. 26 March 2012. Վերցված է 4 June 2012-ին.
- ↑ «Braga rescinde contrato com treinador Jardim» (պորտուգալերեն). Super Sport. 2012-05-31. Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին.
- ↑ «Πέφτουν υπογραφές με Ζαρντίμ» (հունարեն). Ethnos. 2012-06-05.
- ↑ «Leonardo Jardim to be Olympiakos new coach» (անգլերեն). Footballcracy. 2012-06-08. Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին.
- ↑ «Ανακοίνωση της ΠΑΕ Ολυμπιακός» (հունարեն). Olympiacos F.C. 2013-01-19. Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին.
- ↑ «'Estou no clube que gosto'» (պորտուգալերեն). Sporting Clube de Portugal. 2013-05-20. Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին.
- ↑ «Soccer-Troubled Sporting appoint Jardim as coach». Chicago Tribune. 20 May 2013. Վերցված է 16 May 2014-ին.
- ↑ «Leonardo Jardim joins AS Monaco». AS Monaco. 10 June 2014. Արխիվացված է օրիգինալից 14 July 2014-ին. Վերցված է 19 June 2014-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Monaco finit sur le podium mais Jardim reste sur un fil» [Monaco end in podium but Jardim is still on the line]. Le Figaro (ֆրանսերեն). 15 May 2016. Վերցված է 4 July 2016-ին.
- ↑ «Juventus-Monaco (2–1), l'antisèche: Au moins, Monaco a tout tenté» [Juventus-Monaco (2–1), the cheat sheet: At least, Monaco tried everything] (ֆրանսերեն). Eurosport. 10 May 2017. Վերցված է 17 May 2017-ին.
- ↑ Richards, Alex (26 April 2017). «Paris Saint-Germain 5–0 Monaco: Unai Emery's men cruise into Coupe de France final against much-changed visitors». Daily Mirror. Վերցված է 17 May 2017-ին.
- ↑ Whaling, James (1 April 2017). «Monaco 1–4 PSG: Les Parisiens claim fourth successive Coupe de la Ligue as Edinson Cavani scores twice». Daily Mirror. Վերցված է 17 May 2017-ին.
- ↑ «L'AS Monaco est heureux d'annoncer la prolongation du contrat de @leonardojjardim jusqu'en 2020!» [AS Monaco are happy to announce contract extension with @leonardojjardim until 2020!] (ֆրանսերեն). Twitter. 7 June 2017. Վերցված է 7 June 2017-ին.
- ↑ «Monaco sack manager Leonardo Jardim with club struggling in Ligue 1». BBC Sport. 11 October 2018.
- ↑ «Obrigado Mister». AS Monaco. 11 October 2018.
- ↑ «Communiqué officiel du club» (ֆրանսերեն). Site officiel de l'AS Monaco FC. 25.01.2019. Վերցված է 26 January 2019-ին.
- ↑ ««Монако» объявил о возвращении Жардима спустя 3 месяца после отставки. Анри уволен». Sports.ru. 25.01.2019. Վերցված է 26 January 2019-ին.