Մասնակից:Հեքիաթ/Ավազարկղ/2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լաս-Վեգասի մշակույթ, Էկվադորի երկարությամբ տեղակայված վերջին ուշ ժամանակաշրջանի ժամանակակից մերձափնյա պլեյստոցեն և գոլոցեն համալիր: Այն առաջացել է մ.թ.ա 8000-4600 թվականներին: Լաս-Վեգասի մշակույթը իրենից ներկայացնում է «վաղ նստակյաց կյանքին ընտելացված անցում դեպի էկոլոգիական բարդ միջավայրին»[1]:

Սանտա-Էլենա Էկվադորյան թերակղզում (Սանտա-Էլենա նահանգ) հայտնաբերվել են տվյալ մշակույթին պատկանող 31 հնէաբանական հուշարձաններ, որը տեղակայված է կենսաբանական բարդ տրոպիկական էկոտոնում: Բացահայտման ճշգրտությունը հաստատաված է ռադիոածխածնային վերլուծությամբ[2]:

Լաս-վեգասի ժողովուրդը զբաղվել է որսորդությամբ և հավաքչությամբ, բացի դրանից տիրապետել է գյուղատնտեսական տարրական, պարզ տեխնոլոգիաներին: Հայտնաբերվել են ոսկրե ասեղներ, բահեր, որոնք կարող էին օգտագործել ցանցեր և թելեր հյուսելու համար, ինչպես նաև խեցե տարաներ և զենքեր պատրաստելու համար: Ենթադրվում է, որ օգտագործել են նաև այնպիսի նյութեր, ինչպիսիք են փայտը, կեղևը, եղեգը[3]:

Չնայած էկվադորյան տարածքում մումիաներ չեն հայտնաբերվել, Լաս-Վեգասի մշակույթի մարդիկ նման էին Չինչորո մշակույթի ներկայացուցիչներին, որոնք բնակվել են Չիլիի հյուսիսային մերձափնյա շրջաններում: Չինչորո մշակույթից պահպանվել են յուրահատուկ մումիաներ:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stothert, Karen E. The Preceramic Las Vegas Culture of Coastal Ecuador(անգլ.) // American Antiquity[en] : journal. — 1985. — Т. 50. — № 3. — С. 613—637. — doi:10.2307/280325
  2. Stothert, Karen E. The Preceramic Las Vegas Culture of Coastal Ecuador(անգլ.) // American Antiquity[en] : journal. — 1985. — Т. 50. — № 3. — С. 613—637. — doi:10.2307/280325
  3. Stothert, Karen E. The Preceramic Las Vegas Culture of Coastal Ecuador(անգլ.) // American Antiquity[en] : journal. — 1985. — Т. 50. — № 3. — С. 613—637. — doi:10.2307/280325


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Башилов В. А., Проблемы археологии и древней истории стран Латинской Америки. М., Наука, 1990 г.
  • Табарев А.В., Введение в археологию Южной Америки, Новосибирск, 2006