Մասնակից:Հայրապետյան Արամ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետյան Արամ/Ավազարկղ

Յոհան Ագրել (շվեդ.՝ Johan Joachim Agrell), շվեդ և գերմանացի ջութակահար, դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Ագրելը ծնվել է 1701 թվականի փետրվարի 1-ին, Լյոթ քաղաքում (Արևելյան Գետալանդ)[1]։ Նա կրթություն է ստացել Ուփսալա քաղաքում, այնուհետև մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա և այլ երկրներ։

1723֊1746 թվականներին նա եղել է պալատական ջութակահար Կասել քաղաքում, որտեղ նա ձեռք է բերել դաշնակահարի համբավ։ 1746 թվականից Նյուրնբերգում եղել է կապելմայստեր։

Նրան են պատկանում մի շարք հայտնի ստեղծագործություններ (սիմֆոնիաներ, համերգներ, սոնատներ և այլն), որոնց ժողովածուն լույս է տեսել Նյուրնբերգում։ Նրա գրած որոշ ստեղծագործությունների ձեռագիր տարբերակը պահպանվում է։

Երիտասարդ տարիներին Ագրելլայի երաժշտության վրա մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից իտալական 0երաժշտությունը, մասնավորապես՝ Անտոնիո Վիվալդիի։

Յոհան Ագրելը մահացել է 1765 թվականի հունվարի 19-ին Նյուրնբերգ քաղաքում[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Agrell, Johann // Allgemeine Deutsche Biographie

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Johan Agrell
  2. «Johan Joachim Agrell (1701-1765)». data.bnf.fr (անգլերեն). Վերցված է 2022-04-14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]