Պատերազմի դրոշը, որը նաև հայտնի է որպես ռազմական դրոշ, մարտական դրոշ կամ ստանդարտ [1], ազգային դրոշի տարբերակ է՝ երկրի ռազմական ուժերի կողմից ցամաքում գտնվելու ժամանակ օգտագործելու համար։ Ծովային համարժեքը ծովային դրոշակ է: Մեր օրերում քչերն ունեն պատերազմական տարբեր դրոշներ:Մեծ մասը օգտագործում է դրոշի ձևավորում, որը նաև պետական դրոշ է կամ ընդհանուր ազգային դրոշ:
Բրոնզի դարից սկսած պատերազմների ժամանակ օգտագործվում էին շտանդարտներ: Շտանդարտ արտահայտությունը հին ֆրանկական տերմինից է (պարտադիր չէ, որ նշանակի դրոշակ):
Դրոշների օգտագործումը որպես շտանդարտներ, ըստ երևույթին, ի հայտ են եկել Ասիայում՝ երկաթի դարաշրջանում, հնարավոր է՝ Չինաստանում կամ Հնդկաստանում[2]:Աքեմենյան պետության բանակի յուրաքանչյուր գունդ ուներ իր խորհրդանիշը, և «բոլոր զորավարները իրենց վրանների վրա դրոշներ ունեին»[3]։Վաղ շտանդարտները չեն սահմանափակվում դրոշով,այլ կարող են կիրառվել նաև վեքսիլոիդ կամ «դրոշանման» , օրինակ՝ հռոմեական արծվի խորհդանիշը կամ սարմատների վիշապի խորհրդանիշը։Հռոմեական Vexillum-ն ինքնին նույնպես «դրոշակման» է այն առումով, որ այն կախված էր հորիզոնական խաչաձողից՝ ի տարբերություն պարզ դրոշակաձողի:
Շեփորներ: Թող ծածանվեն մեր արյունոտ դրոշները: Կա՛մ հաղթանակ, կա՛մ մահ։
Պարզ դրոշների օգտագործումը որպես ռազմական դրոշներ սովորական է դառնում միջնադարյան ժամանակաշրջանում՝ զարգանալով զինանշանագիտության հետ զուգահեռ՝ որպես վահանների վրա ցուցադրված հերալդիկայի մաս։ Միջնադարում զարգանում է նաև ծովային դրոշ հասկացությունը։ Զուգահեռ զարգացում է միջնադարյան ճապոնական Sashimono-ն, որը կրում էին հետևակի զինվորները: Որոշ միջնադարյան քաղաք-պետություններ կամ կոմունաներ չունեին զինանշաններ:Վերջիններս օգտագործում էին պատերազմական դրոշներ, որոնք զինանշանի հետ կարող էին կապ չունենալ։ Լյուցեռն քաղաքը 13-րդ դարի կեսերից որպես շտանդարտ օգտագործեց կապույտ-սպիտակ դրոշը, որը կապ չուներ հերալդիկ վահանի ձևավորման հետ: