Մասնակից:Խատուտիկ/Ավազարկղ օրատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

17-րդ դարում Հռոմում եկեղեցական գործիչ Ֆիլիպ Ներին իր տանը և եկեղեցուն կից աղոթային դահլիճում` օրատորիայում, սկսեց կազմակերել հավատացյալների հավաքներ, որոնց ընթացքում Աստվածաշնչից ընթերցվում էին հատվածներ, հնչում էին բարոյական խրատներ, կատարվում էին հոգևոր երգեր: Որպեսզի հոգևոր խորհուրդները, քարոզները շատ ավելի հեշտությամբ ընկալվեն հասարակ ժողովրդի կողմից, Ներին թույլ տվեց, որ քարոզների ու աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում կատարվեն նաև ժողովրդական ծագում ունեցող կենցաղային երգերը, ժողովրդական ծագում ունեցող հոգևոր հիմները` լաուդները կամ հոգևոր նոր տեքստերով գրված աշխարհիկ երգերի կատարումները: Հետագայում լաուդների, աստվածաշնչյան պատմությունը մեկնաբանող քարոզների ու դրանցից հետո ասվող խրատական հետևությունների միաձուլումից ձևավորվեց երաժշտական ժանր, որ ստացավ «օրատորիա» անվանումը:

Օրատորիա ժանրի առաջին օրինակների թվին է պատկանում Պալեստրինայի դպրոցի ներկայացուցիչ, կոմպոզիտոր Ջիովանի Ֆրանչեսկո Աներոյի «Հոգևոր հարմոնիկ թատրոնը» երկխոսությունների ժողովածուն:

Աներոյից հետո շարունակվեց հոգևոր երկխոսությունների հետագա դրամատիզացիան: Նրանցում աստիճանաբար հաստատվեց մոնոդիկ նոր ոճը: Իսկ ժանրին հատուկ երկխոսությունը վերածվեց մի ընդգրկուն սյուժեի,ծավալուն պատմության: Ընդ որում` պատմիչի խոսքը ` լատին․՝ tesno-ն սկզբում կատարում էր երգչախումբը, իսկ հետո այն ներկայացվեց որպես ռեչիտացիայի, [[ասերգ]ի միջոցով,]և հոգևոր այդ պատմությունն աստիճանաբար սկսեց վերածվել հոգևոր դրամայի: Դրամաները ստացան կոնցերտային բնույթ և հնչում էին իտալերեն լեզվով,և օրատորիայի այս տեսակը ստացավ Իտալական օրատորիա անվանումը:

Զուգահեռաբար զարգացավ նաև Լատինական օրատորիան: Հռոմի Սան-Մարչելո եկեղեցում, Ներիի հավաքույթների հետ միաժամանակ, հոգևոր և աշխարհիկ արիստոկրատիայի շրջանակներում սկսվեցին աղթային հավաքներ, որոնց ընթացքում պրոֆեսիոնալ երաժիշտները լատիներենով էին կատարում ժամերգությունները: Ըստ էության` դրանք պոլիֆոնիկ մոտետներ էին: Այդ միաբանության համար երաժշտություն գրեցին Օրլանդո Լասսոն, Պալեստրինան, Կավալիերին:

Պոլիֆոնիկ մոտետից աստիճանաբար ձևավորվեց Լատինական օրատորիան:

17-րդ դարի երկրորդ կեսին Իտալական օրատորիան, հասարակության կողմից լինելով ավելի հասկանալի, պրակտիկայից դուրս մղեց Լատինական օրատորիան:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]