Մասնակից:Լիլիթ Մուրադյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակար Եկմալյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վաղարշապատում, Ալաշկերտի շրջանի Եկմալ գյուղից գաղթած ընտանիքում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա Էջմիածնի Ժառանգավորաց վարժարանում, աշակերտելով Նիկողայոս Թաշճյանին։ 1872 թվականին ավարտել է Ժառանգավորաց վարժարանը։ 1874 թվականին նշանակվել է Գևորգյան վարժարանի հայկական ձայնագրության ուսուցիչ, 1878 թվականին ուղարկվել է Պետերբուրգ, տեղի կոնսերվատորիայում կատարելագործելու մասնագիտությունը։ Պետերբուրգի կոնսերվատորիայում աշակերտել է պրոֆեսորներ Լյադովին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին և Սակետտիին։ 1888 թվականին ավարտել է ուսման ընթացքը ազատ արվեստագետի դիպլոմով, մի քանի տարի ղեկավարել է Պետերբուրգի հայկական եկեղեցու երգչախումբը, միաժամանակ զբաղվել հայկական պատարագի մշակմամբ, ավարտել 1892 թվականին։ 1891 թվականին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար։ Այդ երգչախումբն է, որ առաջին անգամ կատարել է հատվածներ նրա մշակած պատարագից, հռչակել անունը։

Մակար Եկմալյանը 1872 թվականին ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանը։ Նշանավոր երաժշտագետ և կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանի ղեկավարությամբ 2 տարի վարժվել է հայկական նոտագրությանը, մասնակցել հոգևոր երգերի ձայնագրությանն ու ժողովածուների հրատարակմանը, որոնք ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք։ 1874 թվականից Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է երգեցողություն և հայ եկեղեցական երաժշտության տեսություն։ 1877–1891 թվականներին ապրել է Սանկտ Պետերբուրգում, 1888 թվականին ավարտել է տեղի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, միաժամանակ վարել Սբ Կատարինե հայկական եկեղեցու դպրապետի պաշտոնը։ 1891 թվականից բնակվել է Թիֆլիսում և մինչև 1902 թվականը դասավանդել Ներսիսյան դպրոցում, որտեղ ստեղծել է տղամարդկանց երգչախումբ։ 1893–1894 թվականներին Եկմալյանը դասավանդել է Ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսումնարանում, եղել ռեկտորը։

Քննարկվող հարցերը`
-Մ. Եմալյանի ստեղծագործական դիմանկարը;
-Մ. Եմալյանի մեներգերն ու խմբերգերը;
-Մ. Եկմալյանի "Պատարագը";
-բազմաձայնության առանձնահատկությունները Մ. Եկմալյանի երկերում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը շարունակելով Ք. Կարա-Մուրզայի կարևոր գործը, ընդլայնեց հայ երաժշտության գեղարվեստական ձեռքբերումների շրջանակները: Մակար Եկմալյանի ժամանակակիցները բարձր են գնահատել նրա մասնագիտական պատրաստվածությունը, լուրջ մասնագիտական գիտելիքները, հոգևոր երաժշտությանը նրա մատուցած ծառայությունը, սակայն գրեթե անտեսել են նրա աշխարհիկ գործերը՝ մասնավորապես ժողովրդական երգերի մշակումները: Կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության թերի պահպանվելը բարդացրել է դրա համակողմանի լուսաբանումը: Երաժշտագետներ Ա. Շահվերդյանի, Մ. Մուրադյանի, Ռ. Աթայանի, Ն. Թահմիզյանի, Կ. Խուդաբաշյանի ուսումնասիրությունները նպաստեցին ականավոր հայ երաժշտի ստեղծագործական վաստակի գնահատմանն ու մեկնաբանմանը: Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Եկմալ գյուղից մի քանի ընտանիքներ թուրքական կոտորածներից մազապուրծ՝ բնակություն հաստատեցին Վաղարշապատում, ուր և Գրիգոր Եկմալյանի ընտանիքում ծնվեց Մակարը: Նա ընդունվեց Էջմիածնի վանքին կից ժառանգավորաց դպրոցը: Էջմիածնում 43 Մ. Եկմալյանի ուսման տարիները համընկան լուսավորական գաղափարների գործնական իրականացման հետ, այդ թվում նաև երաժշտության ոլորտում: Կ.Պոլսից Էջմիածին հրավիրված հմուտ երաժիշտ Նիկողայոս Թաշչյանին հանձնարարվեց գրի առնել և հրատարակել հոգևոր մեղեդիները՝ կորստից փրկելու նպատակով: Դրանց գրառման և կարգավորման գործում Թաշչյանն իրեն օգնական ընտրեց Եկմալյանին: Այդպես երիտասարդ երաժիշտը, որը մանկուց սիրում էր եեղեցում մշտապես ներկա գտնվել ժամերգությանը, հիանալի գիտեր հոգևոր մեղեդիները, Շարակնոցը, արդեն նոր որակական մակարդակով հաղորդակից եղավ դարավոր ավանդույթներ ունեցող հոգևոր մասնագիտացված երաժշտությանը: 1977թ. ճեմարանն ավարտելուց հետո Մ. Եկմալյանին հանձնարարվեց երաժշտական առարկաների դասավանդումը: Երկու տարվա ինքնուրույն աշխատանքից հետո Եկմալյանին ուղարկեցին Պետերբուրգ՝ բարձրագույն երաժշտական ուսում ստանալու: 1878-79թթ. 1 տարի նա նախապատրաստվում է կոնսերվատորիայի ընդունելության քննություններին: 1879-1888թթ. Եկմալյանն անվճար սովորելու իրավունքով ուսանեց Պետերբուրգի կոնսերվատորիայի՝ սկզբում ստորին, իսկ այնուհետև՝ 5 տարի, երաժշտության տեսության մասնագիտական բաժնում: Պետերբուրգում երիտասարդ երաժիշտը հաղորդակցվեց զարգացած մշակույթին: Նրա գեղարվեստական տեսադաշտի, հոգևոր ներաշխարհի զարգացմանը նպաստեցին անձնական հանդիպումները, շփումը խոշորագույն արվեստագետների՝ Ա. Ռուբինշտեյնի , Պ. Չայկովսկու, Մ. Բալակիրևի, մտերմությունը Պետերբուրգի հայ մշակույթի գործիչների հետ, ինչպես նաև հյուսիսային մայրաքաղաքի մշակութային կյանքը՝ օպերային ներկայացումներ, սիմֆոնիկ ու կամերային համերգներ՝ ականավոր կատարողների մասնակցությամբ: Առանձնապես արժեքավոր էր ուսումը Ն. Ռիմսկի- Կորսակովի մոտ, որի դասերը այդ ժամանակի երաժշտական մանկավարժության բարձրագույն մակարդակի արտահայտությունն էին: Մ. Եկմալյանն ուսումը համատեղում էր խմբավարական գործունեության հետ՝ ղեկավարելով Պետերբուրգի հայկական եկեղեցու երգչախումբը: 1888թ.1888 հաջողությամբ ավարտելով Պետերբուրգի կոնսերվատերիայի կոմպոզիցիայի տեսության դասարանը և ստանալով "Ազատ արվեստագետի" կոչում՝ 3 տարի շարունակեց իր խմբավարական գործունեությունը Պետերբուրգում, աշխատեց "Պատարագի" ներդաշնակման ուղղությամբ: 1891թ. Եկմալյանը տեղափոխվեց Թիֆլիս, ուր նրան հրավիրեցին Ներսիսյան հոգևոր դպրոցում աշխատելու որպես երգի դասատու և երգչախմբի ղեկավար: Պետերբուրգից մեկնելիս նա ստացավ Ա. Ռուբինշտեյնի և Պ. Չայկովսկու հանձնարարական նամակները: Ինչպես Ք. Կարա-Մուրզայի, այնպես է Մ.Եկմալյանի կատարողական գործունեությունը ամբողջապես կապված էր երգչախմբի հետ, ինչն, ազգային կատարողական արվեստի այլ ձևերի սահմանափակության պայմաններում, բացառիկ ներգործություն ուներ հասարակության վրա: Եկմալյանի ղեկավարած Ներսիսյան դպրոցի երգչախումբը մշտապես գործող առաջին բարձրարվեստ կոլեկտիվն էր: Խմբավարի տաղանդի, վարպետության, անխոնջ աշխատանքի շնորհիվ երգչախումբն աչքի էր ընկնում համաչափ գեղեցիկ հնչողությամբ ու նուրբ ֆրազավորումով: Բացի հոգևոր գործերից՝ Եկմալյանն իր աշակերտներին սովորեցնում էր սիրել ու հասկանալ ժողովրդական երգերի գեղարվեստական արժեքն ու հմայքը: Մեկ տարի՝ 1893-94թթ., Եկմալյանն աշխատեց նաև Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, որտեղ նա դասավանդեց երաժշտատեսական և երաժշտապատմական առարկաներ: Սակայն լինելով համեստ, 44 ինքնամփոփ անձնավորություն՝ չհամակերպվեց ուսումնարանի աշխատանքային ոչ ստեղծագործական, անառողջ մթնոլորտին:

Շարունակելով իր մանկավարժական գործունեությունը Ներսիսյան դպրոցում (1891-1902թթ.)՝ Եկմալյանն անշահախնդրորեն կրթում և դաստիարակում էր երիտասարդ սաներին, նրանց մեջ հետաքրքրություն արթնացնում դեպի ազգային արվեստը: Թեպետ Ներսիսյան դպրոցի և երաժշտական ուսումնարանի ղեկավարությունը արգելում էր եվրոպական նոտագրության ուսուցումը, սակայն Եկմալյանը աշխատում էր իր սաներին ավելի լայն գիտելիքներ հաղորդել: Նրա սաներից ոմանք հետագայում դարձան ազգային երաժշտության նվիրյալներ՝ իրենց ուսերին տանելով ազգային մասնագիտացված երաժշտության զարգացման ծանր գործը: Եկմալյանին աշակերտել են երգիչ Արմենակ Շահմուրադյանը, ազգային առաջին օպերայի ստեղծող Արմեն Տիգրանյանը, կոմպոզիտոր, երաժշտահասարակական գործիչ Անտոն Մայիլյանը, երաժշտագետ, երգիչ Մուշեղ Աղայանը, մի քանի ամիս՝ նաև Կոմիտասը: Կոմիտասը Եկմալյանի դասավանդության մասին գրել է. "Հաճախում եմ Ներսէսեան դպրոցի խմբական երգեցողութեան ժամերին, որ ամեն օր կայ, հմտանում ղեկավարության ձևին, ձայն կրթելու և ամրացնելու, խմբերի բաժանելու եղանակին. խումբը դպրոցում ղեկավարում է ինքը՝ Եկմալեանը": Մանկավարժական և խմբավարական աշխատանքին զուգահեռ Եմալյանն աշխատում էր ժողովրդական երգերի հավաքման, մշակման, ինչպես նաև ինքնուրույն գործերի ստեղծման ուղղությամբ: Կոմպոզիտորի գործունեությունն ընդհատվեց հոգեկան հիվանդությամբ: Նա վախճանվեց Վաղարշապատում և թաղվեց Թիֆլիսում:

Մակար Եկմալյանն այն գործչներից է, որոնք ազգային երաժշտության զարգացման համար հիմք ընդունեցին ժողովրդական երգաստեղծությունը: Միևնույն ժամանակ նա լուրջ մասնագիտական գիտելիքների տեր առաջին արևելահայ երաժիշտն էր, որ ազգային երաժշտությունը հարստացրեց արտասահմանյան երաժշտության ժանրերով (կանտատ, սիմֆոնիկ նախերգանք, դաշնամուրային մանրանվագներ, խմբերգեր և այլն): Ոճական տեսակետից երաժշտի ստեղծագործական ուղին հարթ չէր: Ուսման տարիներին երիտասարդ երաժիշտը գտնվում էր գերմանական ռոմանտիկական երաժշտության ազդեցության տակ, սակայն այն կարևոր էր մասնագիտական գիտելիքների ձեռքբերման տեսակետից: Ինչպես վաղ շրջանում, այնպես էլ հետագայում կոմպոզիտորը հիմնականում գրում էր քնարական երկեր: Նա կերտել է հանգիստ, հայեցողական կերպարներ: Բնության գիշերային պատկերը՝ դաշնամուրային "Նոկտյուրնում", "Բարձր լեռների ստվերները" a cappella խմբերգի հանգիստ, հայեցողական, անվրդով բնույթը, Հ. Հայնեի խոսքերով ստեղծված "Իմ արցունքներից" ռոմանսի նուրբ, սրտառուչ քնարականությունը բնորոշ են կոմպոզիտորի խառնվածքին: Էպիկական անդորրն ու պատմողականությունն են բնորոշ "Բաբելոնյան գետերի մոտ " խմբերգին, որի հանդարտությունն ընդգծվում է դաշնամուրի հարաշարժ հնչողությամբ: Նշված փոքր կտավի գործերում պարզ և անպաճույճ ձևի օգնությամբ հեղինակն ստեղծել է ամբողջական հուզական տրամադրություն: Պետերբուրգի կոնսերվատորիան ավարտելիս՝ Եկմալյանը որպես դիպլոմային աշխատանք ներկայացրեց "Ռոզայի թափառումները" կանտատը՝ մենակատարների, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար՝ ըստ Մորից Հորնի հեքիաթի: "Շատ լավ զգալով մարդկային ձայնի գույներն ու միջոցները՝ երիտասարդ Եկմալյանը ստեղծել է պոետական առողջ զգացմունքներով հագեցած, անկեղծ և բնական երաժշտություն",-գրել է Ա. Շահվերդյանը "Ռոզա" կանտատի մասին՝ նշելով կոմպոզիտորի ընկալունակությունը ռոմանտիկ գունեղ հարմոնիայի, խոշոր կտավի վոկալ-գործիքային ձևերի հանդեպ: 45 Պետերբուրգյան շրջանում ստեղծված երկերի շարքում ուշագրավ է քնարական-ռոմանտիկական բնույթի սիմֆոնիկ նախերգանքը, որն իր կերպարային աշխարհով, գործիքային տիպի մեղեդիներով, դրանց զարգացման սկզբունքով թեպետ ազատ չէ Ֆ. Մենդելսոնի սիմֆոնիկ երաժշտության ազդեցությունից, սակայն գրավում է իր մասնագիտական բավական բարձր մակարդակով:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891թ. Թիֆլիս տեղափոխվելը կանխորոշեց Եկմալյանի ստեղծագործական հետաքրքրությունների կայունացումն ու խորացումը ազգայինի ոլորտում: Ազգային մտածողության և այն մարմնավորող ոճի բյուրեղացման միակ ուղին նա տեսավ ժողովրդական, ժողովրդապրոֆեսիոնալ և հոգևոր երաժշտությանը հաղորդացվելու մեջ: Ժողովրդական երգերը Եկմալյանը գրի է առել առավելապես Ներսիսյան դպրոցում սովորող՝ տարբեր վայրերից ուսանելու եկած աշակերտներից: Ազգային երաժշտության գանձարանի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությունը նրան օգնեց հիշողության մեջ վերականգնել պատանեկության տարիներին անմիջական գյուղական միջավայրում լսած ժողովրդական և աշուղական երգերը: Բազմաթիվ, հաճախ անավարտ մնացած սևագիր ձեռագրերը վկայում են ժողովրդական երգերի մշակման տարբեր ձևերի որոնումների մասին: Ժողովրդական երաժշտության ոգուն ու բովանդակությանը համապատասխանող, դրանց ճշմարտացիորեն մարմնավորող սկզբունքների կիրառումը, մշակման միջոցների ստեղծումը երաժշտի համար առանցքային խնդիրներ են: Բնագրին հարազատ մնալու հարցը պահանջում էր արտահայտչամիջոցների պարզություն ու մատչելություն: Պետերբուրգում, այնուհետև Թիֆլիսում երգչախմբերի հետ գործնական աշխատանքը խթանեց ստեղծագործական որոնումները խմբերգային երաժշտության բնագավառում: Ժողովրդական երգերը Եկմալյանը մշակել է երկձայն, եռաձայն և քառաձայն երգչախմբերի համար՝ a cappella ու դաշնամուրի նվագակցությամբ: Ժողովրդական երգերը մշակելիս նա անփոփոխ է թողնում երգի մեղեդին և աշխատում է գտնել յուրաքանչյուր երգի բնույթին ու ոգուն համապատասխան ներդաշնակման միջոցներ: Լավագույն մշակումներից է աշուղ Ջիվանու " Պաղ աղբրի մոտ " երգը, որը աշուղական երգի մշակման առաջին հաջողված օրինակներից է: Դաշնամուրային նվագակցությունը հիմնականում նկարագրական է, այն կարծես առվակի կարկաչ է, որի ֆոնի վրա լսվում է ելևէջային տեսակետից ինքնուրույն միջին ձայնը՝ նրբորեն ընդգծելով երգի քնարական տրամադրությունը: Անդրկովկասի քաղաքների երաժշտական կենցաղում տարածված երգերից է "Սիրուհիս" երգը, որի ելևէջների վրա կառուցված դաշնամուրային նախանվագը հիշեցնում է թառի հնչողությունը: Սիրած աղջկան գովերգող երգի առաջին հատվածը հանգիստ, մի փոքր պաթետիկ բնույթ է կրում: Երգի երկրորդ՝ կենսուրախ պարային մասը զգացմունքների բարձրակետն է: "Լռեց, ամպերը եկան" հանրահայտ հայրենասիրական երգը՝ բարիտոնի, երգչախմբի և դաշնամուրի համար (խոսք՝ Ռ. Պատկանյանի) աչքի է ընկնում զուսպ և խիստ մեղեդիով, դրամատիզմով, որը սգո քայլերգի բնույթ ձեռք բերելով՝ բացահայտվել է մեներգչի և երգչախմբի հակադրմամբ: Մշակման ընթացքում ընդգծված է ապրումների մեծ գամմա՝ զուսպ, առնական ողբից մինչև հուզական պաթետիկա և հերոսական կանչ: Մշակելով կատակերգեր, քնարական, ծիսական երգեր՝ կոմպոզիտորն, այդուհանդերձ նախընտրել է հայրենասիրականները, որոնք համահունչ էին դարաշրջանի ոգուն, նկրտումներին, հոգեհարազատ՝ ժամանակակիցներին: Քաղաքային երգերը մշակելիս նա ավելի ազատ է վարվել մեղեդու հետ, փորձել է զարգացնել առանձին ելևէջային տարրեր, հարստացնել դաշնամուրային նվագակցությունը: Եկմալյանն իր մշակումներում ելակետ էր ընդունում երգերի ժանրային պատկանելությունը: Գեղջկական երգերը մշակելիս նա դիմում էր երգչախմբին, մինչդեռ քաղաքային ու աշուղական երգերի մեծ մասը մշակել է մեներգչի ու դաշնամուրի համար: Իմաստավորված պարզությունն ու ողջախոհությունը կոմպոզիտորին բնորոշ արժանիքն է: Մակար Եկմալյանի ամենածավալուն գործը Պատարագի ներդաշնակումն է, որն ավարտվել է 1892թ.: 1893թ. Եկմալյանը Պատարագը ներկայացրել է Պետերբուրգի կոնսերվատորիայի գեղարվեստական խորհրդի քննարկմանը և դրական գնահատականի արժանացել: Պատարագն առաջին անգամ կատարել է Ներսիսյան դպրոցի երգչախումբը՝ 1893թ.: Երկու տարի իր երչախմբով Եկմալյանը կատարում է Պատարագը՝ հետաքրքրություն առաջացնելով ունկնդիրների շրջանում: 1895թ. էջմիածնի հոգևոր խորհուրդը ընդունեց այն բոլոր հայկական եկեղեցիներում կատարման համար: Մեկ տարի անց Պատարագը հրատարակվեց Գերմանիայի Լայպցիգ քաղաքում՝ հեղինակի առաջաբանով: Պատարագը բազմաձայնելիս՝ հիմք ընդունելով հին հայկական հոգևոր մեղեդիները, Եկմալյանը ղեկավարվել է ինչպես ազգային երաժշտության որոշ օրինաչափություններով, այնպես էլ եվրոպական և ռուսական երաժշտության բազմաձայնության սկզբունքներով: Նման դիրքորոշումը՝ նպաստելով ավանդույթների գոյատևմանը, նոր կյանք ու գեղարվեստական իմաստ է հաղորդել հինավուրց մեղեդիներին: Պատարագը նախատեսված է դպիրների մենակատար և խմբական կատարման համար: Կոմպոզիտորը Պատարագը մշակել է եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն երկսեռ երգչախմբի համար՝ նվագակցությամբ: Առաջին և երրորդ տարբերակների հիմքում ընկած են Էջմիածնում կատարվող , իսկ երկրորդի հիմքում՝ Կ.Պոլսի հայկական եկեղեցիներում կատարվող հոգևոր մեղեդիները: Գեղգեղանքներով ու զարդարանքներով հարուստ հատվածներում կոմպոզիտորը մայր եղանակն ընդգծում է մնացած ձայների ավելի ծանրաքայլ շարժումով կամ ձայնառությամբ ("Շարական խնկարկության", "Յինանց և խաչի", "Ծննդյան, Ավետյաց, Վարդավառի և Աստվածածնի"): Իսկ, երբ հատվածը զուրկ է գեղգեղանքներից ու կշռութային տեսակետից միօրինակ է,կոմպոզիտոր կոմպոզիտորը մնացած ձայները ենթարկում է մայր եղանակի կշռույթին, որով և աշխուժացնում է ողջ հատվածը ("Հավատարիմ եղև","Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ"): Ներդաշնակման պահին Եկմալյանի ուշադրության կենտրոնում միայն մեղեդին չէ: Նա ամենայն ուշադրությամբ հետևում է խոսքին, բովանդակությանը, որոնք ազդում են ներդաշնակման վրա: Պատարագի ներդաշնակումը իրագործելով հոմոֆոն-հարմոնիկ բազմաձայնության սկզբունքով՝ Եկմալյանն ընդգծել է առանձին ձայների ինքնուրույնությունն ու նրանց անհատականությունը: Հիմնական մեղեդու ոճական ոլորտում նոր ինքնուրույն ձայն հորինելու լավագույն օրինակներից մեկը "Ճրագալույցի ծննդեան" շարականն է՝ երկձայն արական երգչախմբի համար: Հոգևոր երգերը ներդաշնակելիս՝ ձգտելով պահպանել մեղեդիների դիատոնիկ կառուցվածքը, Եկմալյանը հիմնականում կիրառել է դասական հարմոնիայի միջոցներ: Ակորդային-հոմոֆոն կերտվածքին դիմեց, քանի որ համարում էր, որ այսպես կարող է մեղեդին անաղարտ ներկայացնել: Միևնույն ժամանակ նա խուսափել է այնպիսի համահնչյուններից, որոնք կարող էին խախտել մեղեդու ձայնակարգային հիմքը, կիրառել է հայկական երաժշտությանը բնորոշ ձայնառություններ, որոնց շնորհիվ շարժուն են մնացած ձայները: Երկակի ձայնակարգի հետ մաժորի և մինորի զուգորդումը, մեղեդու ձայնակարգային փոփոխականությունից գոյացած համահնչյունների կիրառումը ոճական տեսակետից կուռ ու ամբողջական է դարձրել Պատարագի ներդաշնակումը: Պատարագը Եկմալյանի ամենաբարձրարժեք գործն է, ստեղծագործական որոնումների փայլուն արգասիքը: Այն մի կողմից նպաստել է խմբերգային արվեստի զարգացմանը, մյուս կողմից՝ բացահայտել հոգևոր երաժշտության հարստությունը: Պատարագին նվիրված իր հոդվածում Մեծն Կոմիտաս Վարդապետը գնահատելով Եկմալյանի ներդրումը հայ հոգևոր 47 երաժշտության մեջ՝ գրել է. "Ներդաշնակությունը պարզությամբ հանդերձ շքեղ է հնչում": Պատարագի մեծ արժանիքը հոգևոր ստեղծագործության հագեցումն է մարդկային կենդանի հույզերով: Հմուտ ներդաշնակությամբ խորացվել է հոգևոր երգերին բնորոշ խորը դրամատիզմը, պաթետիկան, քնարականությունը: Գեղարվեստական այդ առավելություններով է արժևորվել Պատարագն անցյալում, պահպանելով իր կենսունակությունը ազգային մշակույթի համար: