Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օլիվե Ռուա (ֆր.՝ Olivier Roy, 1949 օգոստոսի 30), ֆրանսիացի քաղաքագետ-արևելագետ, փորձագետ և խոշոր իսլամագետ[1][2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուան ավարտել է Արևելյան լեզուների և մշակույթի ֆրանսիական ազգային ինստիտուտը։ 1972 թվականին եղել է պարսկական բանասիրության և ագրեգատ փիլիսոփայության մագիստրոս:

1996 թվականին Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքագիտության դոկտորի աստիճան։

Ուսանողական տարիներին եղել է փոքր ուսանողական ուլտրա-ծայրահեղական խմբավորման՝ «Պրոլետարական ձախ» մաոիստական կազմակերպության անդամ[4]։

1984-2008 թվականներին եղել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության վերլուծության և կանխատեսման կենտրոնի խորհրդատու: Դասավանդել է նաև հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում (EHESS) և Փարիզի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) ինստիտուտում։

1993-1994 թվականներին Տաջիկստանում եղել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ:

2009 թվականից եղել է Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ ղեկավարել է միջերկրածովյան հետազոտությունների ծրագիրը։

2005 թվականին Ռուան Ֆրանսիայում տեղի ունեցած քաղաքացիական անկարգությունների մասին գրել է, որ դրանք չի կարելի դիտարկել որպես կրոնական հողի վրա առաջացած։

Եղել է «Central Asian Survey» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուան պատկանում է «կրոն առանց մշակույթի» ֆենոմենի սահմանմանը, որը դրսևորվել է հին ավանդական կենսաձևով ապրող ընտանիքներից և երկրներից եկածների շրջանում, որոնք կտրված են իրենց նախնիներից, տեխնոլոգիական հասարակության պայմաններում իրենց կրոնական արմատների մասին տեղեկանում են հենց սկզբից և ունակ են ընկալելու միայն այն տեղեկատվությունը կրոնի մասին, որը կարճ ժամանակում կարդացել են ինչ-որ ինտերնետային կայքում[5]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աֆղանստան, իսլամ և քաղաքական արդիականություն» (1985)
  • «Քաղաքական իսլամի ձախողումը» (1992)
  • «Իսլամիզմի ծագումնաբանությունը» (1995)
  • «Նոր Կենտրոնական Ասիա կամ ազգերի գործարան» (1997)
  • «Իրան․ ինչպե՞ս դուրս գալ կրոնական հեղափոխությունից» (1999)
  • «Պատրանքներ սեպտեմբերի 11-ին» (2002)
  • «Գլոբալիզացված իսլամ» (2002)
  • «Աշխարհիկությունը իսլամի առջև» (2005)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наумкин В. В. (2007). «Фехтование цивилизаций». «Россия в глобальной политике», № 5. Վերցված է 2015-02-07-ին.
  2. Малашенко А. В. (2002). «Современный ислам между политикой и традицией». Журнал «Неприкосновенный запас», №6(26). Վերցված է 2015-02-07-ին. «один из самых интересных аналитиков»
  3. «Будет ли Европа исламизированной или ислам европейским, спрашивает американский историк». NEWSru.com. 2007-01-30. Վերցված է 2015-02-07-ին.
  4. 4,0 4,1 Жамбы Джусубалиева (2006-01-17). «Оливье Руа: «Кыргызстан еще ждут новые политические потрясения»». «Агым», №2. Արխիվացված է օրիգինալից 2014-03-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Шевелева, 06.02.2015

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]