Մասնակից:Լիանալիանա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոյ Լյովայի Թևոնյան (Հետախույզ )[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյ Լյովայի Թևոնյան Հայաստանի զինված ուժերի զինծառայող, հետախույզ , Հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից։ Զոհվել

է Արցախյան 44-օրյա պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 11-ին, Վարանգաթաղ (Լուլասազ) բարձրունքը պաշտպանելիս, որը կարեվորագույն բարձրունք է ԱՀ հյուսիսային հատվածում։ Առաջադրանքի ժամանակ Նոյ Լյովայի Թևոնյանը կյանքի հետ անհամատեղելի ծանր բեկորային վնասվածքներ է ստացել ու զոհվել, բայց մինչև այդ Նոյենք հասցրել էին ազատագրել բարձրունքը՝ իջեցնելով թշնամու դրոշը։

Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Արալեզի գերեզմանատանը։

Հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

·       Կենսագրություն

·       Զինվորական ծառայություն

·       Հայ-ադրբեջանական պատերազմ

·       Հերոսական ուղղին

·       Հուղարկավորություն

·       Մոմավառություն

·       Հիշատակ

·       Արտաքին հղումներ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Նոյ Լյովայի Թևոնյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 19-ին, Արարատի մարզի Արալեզ գյուղում, Լյովա և Գայանե Թևոնյանների ընտանիքում։

Նոյ Լյովայի Թևոնյան2001-2020
Կրթություն՝ Հայաստանի Ագրարային համալսարան
Մասնագիտություն՝ Զինծառայող, հետախույզ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր 19 Սեպտեմբեր 2001թ
Ծննդավայր Արալեզ, Արարատի մարզ Հայաստան
Վախճանի օր հոկտեմբերի 10, 2020 (19 տարեկան)
Վախճանի վայր Արցախ, Վարանգաթաղ (Լուլասազ) բարձրունք
Գերեզման Արալեզի գերեզմանատուն
Թաղված Արալեզի գերեզմանատանը
Քաղաքացիություն ՌԴ և  Հայաստան
Հայր Լյովա Թևոնյան
Մայր Գայանե Թևոնյան
Պարգևներ «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», «6-րդ ՊՇ անձ-նուրաց պաշտպան»

Նոյը տան կրտսեր երեխան է, ու միակ տղան, երեք ավագ քույրերերից հետո՝ ամենասպասվածը։ 2007-2019 թվականներին սովորել է Արալեզի հանրակրթական դպրոցում։ 2008-2011 թվականներին հաճախել է Վեդի քաղաքի մարզադպրոց և զբաղվել Դոքենդո կարատեով։ Նոյը նորագույն տեխնոլոգիաների մեծ սիրահար էր։ 2015-2019 թվականներին սովորել է ԹՈՒՄՈ ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնում և գրանցել բազում հաջողություններ ռոբոտաշինության ասպարեզում՝ արժանանալով պատվոգրերի։ Նոյը նաև ՌԴ քաղաքացի էր․ ընտանիքը հանգամանքների բերումով տեղափոխվել էր ՌԴ՝ մշտական բնակության, բայց Նոյը գիտակից տարիքում նախընտրեց վերադառնալ ՀՀ և ծառայել իր հայրենիքում։ Նա իր կյանքի բոլոր պլանները կապում էր միայն Մայր հայրենիքի հետ։

2019 թվականին ընդունվել է Հայաստանի Ագրարային համալսարան։ 19-ամյա Նոյը սովորում էր Ագրարային համալսարանի Գյուղտեխնիկայի ավտոմատացման բաժնում

2020 թվականի հունվարի 19-ին զորակոչվել է ՀՀ բանակ։ Ծառայել է Մատաղիսի հետախուզական վաշտում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մաս4

նակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։ Պատերազմի մեկնարկին արդեն 8 ամսվա ժամկետային զինծառայող էր։ Զինընկերները Նոյին Ռազվետկի Պոնչ էին ասում։

Զոհվել

է Արցախյան 44-օրյա պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 11-ին, Վարանգաթաղ (Լուլասազ) բարձրունքը պաշտպանելիս, որը կարեվորագույն բարձրունք է ԱՀ հյուսիսային հատվածում։ Առաջադրանքի ժամանակ Նոյը կյանքի հետ անհամատեղելի ծանր բեկորային վնասվածքներ է ստացել ու զոհվել, բայց մինչև այդ Նոյենք հասցրել էին ազատագրել բարձրունքը՝ իջեցնելով թշնամու դրոշը։ Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Արալեզի գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», «6-րդ ՊՇ անձ-նուրաց պաշտպան» մեդալներով։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյ Թևոնյանը պարտադիր ժամկետային զինծառայության է կանչվել 2020 թվականի ձմեռային զորակոչով հունվարի 19-ին։ Ծառայել է Մատաղիսի հետախուզական վաշտի ՞՞ գնդում ։

Հայ-ադրբեջանական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10 արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում ծավալվել են մարտական գործողություններն ։[1] ։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց եռակողմ խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր , իսկ ԼՂՀ սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։

Հերոսական ուղղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյը քաջ ու արի երիտասարդ էր, չափազանց մարդասեր։ Երբ նկատել է, որ զինամթերքով լի մեքենան կողաշրջվել է և ծխում է, իսկ մեքենայում էլ զինվորներ կան, Նոյը նետվել է դեպի մեքենան, որպեսզի փրկի զինվորներին։

Գովասանքի խոսքերին, թե ինքը հերոս է, պատասխանել է․ «Ի՞նչ հերոսություն, 18 տարեկան երեխեն ձեռքերիս մեջ մեռավ»։

2020թ. հունիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում գտնըվող Ուրալ մակնիշի ավտոմեքենան զորավարժությունից վերադառնալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մասիսի Ղուլյանը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ լեյտենանտ Աբրահամ Տիգրանի Մարուխյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Դավիթ Արմենի Սարգսյանը, շարքայիններ Միքայել Սամվելի Վահանյանը, Ժիրայր Վիկտորի Մանուկյանը, Արման Վահրամի Պողոսյանը և Արտակ Վարդանի Շեկոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ։

Անվտանգության նկատառումներից ելնելով, հրաման է եղել մոտ չգնալ մեքենային, քանզի մեքենան, ուր որ է, կպայթեր, բայց Նոյը չենթարկվելով հրամանին, առաջ է նետվել դեպի մեքենան՝ ասելով․ «Տղերքը մեռնում են, էս ի՞նչ ես ասում»։ Ե՛վ ասել է, և՛ ականանետի արկերը հանել, որ տղերքին օգնի։

Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Հոկտեմբերի 2-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդին հաջողվում է ճեղքել հայկական զորքերի պաշտպանությունը և գրավել Մասաղիսի պաշտպանական դիրքը։ Երբ ճեղքվեց Թալիշի, այնուհետև՝ Մատաղիսի պաշտպանությունը, ամենաթեժ կետերում հայտնվում էր գնդի հետախուզությունը։

Հոկտեմբերի 2-ին սահմանապահ ուժերը, որոնց թվում էր նաև Նոյ Թևոնյանը, հայտնվում են շրջա6 փակման մեջ։ Նրանք չեն հանձնվում, այլ փորձում են մինչև վերջին վայրկյանը ետ մղել հակառակորդի հարձակումները։ Նոյ Թևոնյանի խելացի մարտավարության և ազատամարտիկ հոր խորհուրդների շնորհիվ նա, իր 10 ընկերների հետ նահանջի տպավորություն ստեղծելով ու հակագրոհի անցելով, դուրս են գալիս շրջափակումից։


Նոյը նորագույն տեխնոլոգիաների մեծ սիրահար էր, և երևի չկա մի սարքավորում, որից Նոյը չհասկանար։ Նոյը պատերազմի ամենադժվարին պահերին իր գիտելիքներով շատ մեծ ներդրում է ունեցել մարտերի ժամանակ՝ դրոնն է վերանորոգել, կրակի տակ միայնակ դուս է եկել խրամատից և սյան վրա տեղադրված տեսախցիկներն է վերանորոգել, որպեսզի զինվորները ստիպված չլինեն խրամատից դուրս գալ և դրսում կանգնած հսկեն, այլ պաշտպանված հատվածից կարողանան հսկողության տակ պահել իրավիճակը։ Վնասված կապի միջոցից լիցքավորման սարք է պատրաստել, ինչը, իհարկե, շատ է օգնել տղաներին կապի միջոց ունենալու հարցում։Նոյը, չլինելով այն մասնագետը, որը պետք է կոորդինատներ տար կրակի համար, թեժ մարտերի ժամանակ Նոյը կոորդինատներ է տվել, ինչի արդյունքում տասնյակ տանկեր են ոչնչացվել ։ թեժ մարտերր ժամանակ Նոյը փորձում էր զինընկերներին փոխանցել իր գիտելիքները քանզի չգիտեին, թե ով ողջ կմնա, իսկ ճիշտ կոորդինատները կարևոր էին։


Պատերազմի մասնակից, ՀՅԴ կամավորական ջոկատից Հակոբ Միքաելյանը, ով Նոյ Թևոնյանի հետ մի քանի օր պայքարել է թշնամու դեմ, շատ մեծ հիացմունքով էր խոսում Նոյի և նրա հետ նույն խրամատում (101 պաշտպանական դիրք) պայքարած ևս 3 հետախույզ ընկերների մասին։ Պատմում է, որ առաջին անգամ Նոյին և նրա մի քանի ընկերներին հանդիպել է հոկտեմբերի 2-ին, երբ տղաները նոր դուրս էին եկել շրջափակումից (ոտքով Մատաղիսից Մարտակերտով դեպի Դրմբոն գնալու մասին է խոսքը)։ Նա պատմեց, որ երբ կամավորականները հանդիպել են Նոյին և ընկերներին, տղաները պատրաստակամ են եղել հենց նույն պահին հարձակվել թշնամու վրա՝ չնայած այն հանգամանքին, որ եղել են թույլ, չեն ունեցել ո՛չ սնունդ, ո՛չ էլ ջուր։ Պատմում է, որ մեր հերոս տղաները խմել են Թարթառ գետի ջուրը և սնվել խոտերի արմատներով, բայց անգամ այդպիսի պայմաններում պայքարի են մղվել։

Պարոն Հակոբ Միքաելյանը պատմում է նաև մի դրվագ, որն ուղղակի ապշեցնում է։ Նոյենք առանց համապատասխան զենք ունենալու կանգնացնել են 10 տանկ և 300 թշնամու զինվոր։ Նախապես ներքին հետախուզության տվյալներ ստացան, որ իրենց դիրքի ուղղությամբ մեծ մասշտաբի գործողություն է սպասվում մի քանի ժամից։ 18-19 տարեկան հետախույզ տղաներին զգուշացրել են, որ սպասվում է նման հարձակում, և որ մի քանի զինվորով նման զենքերով անհնար է ոչնչացնել թշնամու այդ մեծ խումբը, դեռ մի բան էլ՝ ողջ մնալ, բայց Նոյենք պատասխանել են, որ մնում են մինչև վերջ։

Տղաների վճռականությունն ապշեցուցիչ էր. «Համոզված էինք, որ անհնար է կանգնեցնել այդքան թշնամի նման զենքով, այն էլ՝ մի քանի հոգով, ու որոշեցինք, ինչքան հնարավոր է շատ թշնամի ոչնչացնել մինչ զոհվելը՝ մեկ նռնակ պահելով մեզ համար։ Նոյը այդ պահին անգամ չի կորցրել հումորի զգացումն ու ասել է․ «Հոպա՛ր, արի՝ մեզ հայկական արտադրության նռնակը պահենք, հաստատ պայթող ա»։

Նոյի զինակից ընկերներից Կարոն պատմում է, որ ինտենսիվ կրակի պատճառով զինվորները մի քանի օր մնացել էին առանց սննդի և ջրի, թուլացել էին ֆիզիկապես։ Նոյը, տեսնելով, որ տղաները այլևս չեն կարող դիմանալ առանց սննդի, միայնակ ինտենսիվ կրակի տակով գնում է՝ Մատաղիսի զորամասի տարածքից ուտելիք բերելու։ Այս տղան հիացմունքով էր խոսում Նոյի համարձակության մասին։ Ասում էր, որ ոչ ոք չէր համարձակվում դուրս գալ այդ կրակի տակ։ Ինչպես մյուս զինակից ընկերները, այնպես էլ այս տղան ասում էր, որ նման մեծ սիրտ ունեցող մարդ չի ճանաչում՝ ավելացնելով. «Ես արդեն հավատում եմ այն խոսքերին, որ Աստված լավագույններին

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուղարկավորվել է Արալեզի գերեզմանատանը 2020 թվականի հոկտեմբերի 14-ին։

Մոմավառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 28-ին Արալեզ համայնքում տեղի է ունեցել  հերոս Նոյ Թևոնյանի հիշատակին նվիրված մոմավառություն  և քայլերթ դեպի գերեզմանատուն  որտեղ հուղարկավորված է հերոսը ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հոկտեմբերի 14-ին Արարատի մարզի Արալեզ համայնքում տեղի է ունեցել համահեղինակային «Կյանքս՝ ի սեր հայրենիքիս» գրքի շնորհանդեսը՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Նոյ Թևոնյանին։ Գրքում ներառված են հարյուրից ավելի ստեղծագործություններ նվիրված Նոյ Թևոնյանին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.1tv.am/hy/video/Noy-Tevonyan-2001-2020/16654
  2. https://entertrain.1in.am/am/entarm/205037
  3. https://banak.info/6694
  4. https://yerkirmedia.am/hy/telecast/30/1830
  5. https://www.aysor.am/am/news/2020/11/01/%D5%86%D5%B8%D5%B5-%D4%B9%D6%87%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1765140
  6. http://www.exclusivelife.am/2020/10/19-038.html
  7. https://ladyblog.am/post/haxtumenq/te%D6%82onyan-noy-lyovayi-19-09-2001-mataghis
  8. https://armenia23.ru/2020/10/19/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A8-%D5%B6%D5%A5%D5%BF%D5%BE%D5%A5%D6%81-%D5%A1%D5%B5%D6%80%D5%BE%D5%B8%D5%B2/
  9. https://twitter.com/armenia_better/status/1409182987581861893?lang=ar
  10. http://scoremoldol.com/%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A8-%D5%BA%D1%88-%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%B6%D5%A5%D5%BF%D5%BE%D5%A5%D6%81-%D5%A1%D5%B5%D6%80%D5%BE%D5%B8%D5%B2/
  11. https://newsarm-info.ru/2021/01/12/%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7%D6%80-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%B8%D6%82-%D5%A4/
  12. http://blog.newshay.ru/hy-n-7397-tshnamin-xlec-qez-mezanic-fizikapesbayc-mer-srteric-qez-xlel-chi-hajoxvi-du-misht-kmnas-hay-azgi-mtq.html
  13. https://salda.ws/video.php?id=TJQdm9smc-U
  14. https://kzsection.info/green/jez-bac-aka-enk-dni-noy-lyovayi-t-evonyan/3pygrG2jqJhrma8.html
  15. https://memorial.anau.am/obituaries/12