Մասնակից:Ժենյա1/Ավազարկղ 30

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենյա1/Ավազարկղ 30

Էթել Մերի Տյորներ, ի ծնե Բյորվել, (անգլ.՝ Ethel Mary Turner; ) անգլիական ծագումով ավստրիալիացի գրող։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթել Բյորվելը ծնվել է 1870 թվականի Անգլիայի Դոնկաստեր քաղաքում[1]։ Նրա ծնողներն են Բենեթ Ջորջ Բյորվելը՝ վաճառող, և Սառա Ջեյնը։ Էթելի հայրը մահացել է, երբ նա բավականին փոքր էր, և մայրը կրկին ամուսնացել է Հենրի Թյորների հետ, որը ուներ վեց երեխա։ Նրա ազգանունը հետագայում կրում էին Էթելը և նրա ավագ քույրը՝ Լիլիանը[2]։

1878 թվականին մահացել է Հենրի Թյորները, և Սառա Թյորները դուստրերի հետ գաղթել է Ավստրալիա՝ Սիդնեյ։ Այնտեղ նրա երրորդ ամուսինը դարձել է Չարլզ Քոուփը։ Էթելը և Լիլիանը սովորել են Սիդնեյի աղջիկների դպրոցում, իսկ 1889 թվականին համատեղ սկսել են հրատարակել «Parthenon» ամսագիրը, որը լույս է տեսել ամսական 1500 օրինակ տպաքանակով, երեք տարի շարունակ։ Էթելը դրանում մանկական բաժին է վարել և գրել է վեպեր մեծահասակների համար շարունակության հետ: Հետագայում, երբ ամսագիրը դադարել է գոյություն ունենալ, Էթելը երեխաների համար խորագրեր է գրել մի շարք այլ պարբերականներում[2]։

1894 թվականի հրատարակվել է Էթել Թյորների առաջին գիրքը՝ «Յոթ փոքր ավստրալացիներ» (Seven Little Australians)։ Առաջին հրատարակությունն ակնթարթորեն սպառվել է, և հետագայում հենց այս գիրքն էր, որ Թյորներն առավել մեծ ժողովրդականություն է բերել[2]։ Նա ոչ միայն դարձել է Ավստրալիայի մանկական գրականության դասականը, այլ նաև բազմիցս թարգմանվել է այլ լեզուներով[1]։ Վիպակի ռուսական տարբերակը՝ Ն․ Շիշկովի վերամշակմամբ, հրատարակվել է 1904 թվականին՝ «Պատանի ավստրալացիներ» անունով[3]։ 1939 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ․ երկու անգամ (1953 թվականին և 1973 թվականին) ստեղծվել են նրա հեռուստաէկրանիզացիաները, իսկ 1978 թվականին դրա հիման վրա ստեղծվել է Մյուզիքլ[1]։

1896 թվականին Էթել Թյորները ամուսնացել է փաստաբան Գերբերտ Կերլյուսի հետ։ 1898 թվականին ունեցել որդի, 1901 թվականի՝ դուստր։ Էթելը շարունակել է գրել, իսկ այն բանից հետո, երբ հայտնվեց իր այգին, հրատարակել է այգեգործի մասին վիպակը՝ «The Ungardeners»-ը (1925)։ Սակայն առաջին հերթին նա մնացել է մանկական գրքերի հեղինակ և ստիպված է եղել համապատասխանել ժանրի կանոններին. նրա հրատարակիչները հավանություն չեն տվել փորձարկումներին[2]։ Ընդհանուր առմամբ, նա գրել է շուրջ 30 վեպ և պատմվածքներ, որոնք հիմնականում ուղղված են եղել աղջիկներին [1]:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թյորները մասնակցել է առաջին օգնության դասընթացների կազմակերպմանը։ Նա նաև գրել է ռազմական եռագրություն՝ «The Cub» (1915), «Captain Cub» (1917) և «Brigid and the Cub» (1919)։ Նրա վերջին վեպը՝ «Judy and Punch»-ը, լույս է տեսել 1928 թվականին։ 1930 թվականին տուբերկուլյոզից մահացել է նրա դուստրը՝ Էթել Ջին Սոֆիան, որը նույնպես օժտված էր գրական տաղանդով։ 1956 թվականին մահացել է նրա քույրը՝ Լիլիան, որը նույնպես գրքեր է գրել և տպագրել շուրջ քսան սիրային վեպ: Ինքը՝ Էթել Թյորները, մահացել է 1858 թվականի ապրիլի 8-ին: Օրագրերը, որոնք նա պահում էր դեռահաս պատանեկությունից, լույս են տեսել հետմահու[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Encyclopaedia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Australian Dictionary of Biography
  3. «Юные австралийцы: повесть Этель Тэрнер / в переработке Н. Шишкова». Российская государственная библиотека.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ավստրիալացի գրողներ