Մասնակից:Ժենյա1/Ավազարկղ 16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենյա1/Ավազարկղ 16

Մեթյու Ռիչարդ Լուկաս, (անգլ.՝ Matthew Richard Lucas, ) անգլիացի կատակերգու, դերասան և սցենարիստ։ Առավել հայտնի է «Փոքրիկ Բրիտանիա» հեռուստաշոուում Դեվիդ Ուիլյամսի հետ, «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմում և նրա սիքվել «Ալիսը հայելու աշխարհում» Տրալյալյաի և Տրուլյալյաի դերերով, ինչպես նաև Նարդոլի դերով բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ սերիալում։

2007 թվականի մայիսի 7-ին բրիտանական The Independent և The Daily Mail թերթերը նրան ընդգրկել են Մեծ Բրիտանիայի 100 ամենաազդեցիկ գեյերի և լեսբուհիների ցուցակի ութերորդ հորիզոնականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոնդոնի շրջանի Փոդինգթոն գյուղում։ Վեց տարեկանում նա ճաղատացել է։ Լուկասը սովորել է Haberdashers 'Aske’s Boys' School դպրոցում։ 1993-1995 թվականներին նա ուսումնասիրել է դրամա Բրիստոլի համալսարանի արվեստի ֆակուլտետում։ Մեթ Լուկասը բացահայտ գեյ է[1]։ 2006-2008 թվականներին Քևին Մաքգիի հետ քաղաքացիական գործընկերության մեջ է եղել, որի հետ մինչ այդ հանդիպել է չորս տարի[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի սկզբում Լուկասը գրել է Սաշա Բարոն Քոենի համար: Ժողովրդականություն նրան բերել է մասնակցությունը «Փոքրիկ Բրիտանիա» հեռուստաշոուին, որտեղ նա խաղացել է երեք վառ կերպարներ․ նիհարեցնող խմբի ղեկավար Մարջորի Դոուեսը, «գյուղի միակ գեյ» Դաֆիդ Թոմասը և դեռահաս աղջիկ Վիկի Փոլարդը՝ «գոպնիկ»։

Լուկասը նաև խաղացել է Տրալյալյա և Տրուլյալյաի դերը Թիմ Բյորթոնի «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմում և տաքսու վարորդի դերը «Փադդինկտոնի արկածները» ֆիլմում։

Ըստ The Independent թերթի՝ բրիտանացի գրող և սցենարիստ սըր Ջոն Մորտիմերը կոմիկ Բենի Հիլի մասին հեռուստատեսային ֆիլմի սցենար է գրել, որտեղ Բենի Հիլի դերը պետք է խաղար Լուկասը[3]։ Լույս է տեսել այդ ֆիլմը, թե ոչ, դեռ հայտնի չէ։

2006 թվականին Դեվիդ Ուիլյամսի հետ նկարահանվել է Pet Shop Boys խմբի «I’m with stupid» տեսահոլովակում[4]։

2015-2017 թվականներին նկարահանվել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալում՝ դոկտոր Նարդոլի արբանյակային դերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Matt Lucas has the last laugh – Showbiz – London Evening Standard» (անգլերեն). Evening Standard. 26 апреля 2005. Վերցված է 2014-07-30-ին.
  2. Кэролайн Дэвис (18 декабря 2006). «Little Britain star 'weds' his Prince Charming» (անգլերեն). The Daily Telegraph. Վերցված է 2014-07-30-ին. {{cite news}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  3. «Mortimer reveals secret, lonely life of Benny Hill» (անգլերեն). The Independent. 19 апреля 2004. Վերցված է 2014-07-30-ին.
  4. Pet Shop Boys — The making of «I’m with stupid».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]