Մասնակից:Ժենյա1/Ավազարկղ 15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենյա1/Ավազարկղ 15

Էնդրյու Օլկոթ «Էնդի» Հելլեթ (անգլ.՝ Andrew Alcott "Andy" Hallett; )[1], ամերիկացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է «Հրեշտակ» հեռուստասերիալում կատարած սատանա Լորանի դերով։ Ինչպես նաև կատարել է «Հրեշտակ» հեռուստասերիալի սաունդթրեքը՝ «Angel: Live Fast, Die Never»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Հելլեթը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Քեյփ-Կոդ թերակղզու Օստերվալ գյուղում։ Նա ընտանիքի միակ երեխան է։ 1993 թվականին Էնդին ավարտել է Բրանտստեյբլi միջնակարգ դպրոցը, և հետո ընդունվել է Մասաչուսեթս նահանգի Վուստերի Ասամպտոն քոլեջ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելես տեղափոխվելուց հետո Հալլեթն աշխատել է անշարժ գույքի գործակալությունում։ Ի վերջո նա դարձել է Քեյ Քոուլի՝ «Բաֆֆի՝ վամպիրների կործանիչը» ֆիլմի ստեղծող Ջոս Ուիդոնի կնոջ օգնականը։ Շուտով Ուիդոնը նրան առաջարկել է «Հրեշտակ» հեռուստասերիալում խաղալ սատանա Լորնի դերը, որը կարող է զգալ մարդու աուրան կարաոկե-բարում երգելիս: Երեք լսումներից հետո նրան հաստատել են դերի համար[2]։ «Հրեշտակը» դարձել է Հելլեթի նորամուտային աշխատանքը, ինչպես նաև 1999 թվականին նա խաղացել է «Բաֆիի» էպիզոդում: Որպես երկրոդ պլանի կերպար Լորնը հայտնվել է սերիալի 45 էպիզոդներում, իսկ հետո, չորրորդ եթերաշրջանի վերջին ինը սերիաներում և ամբողջ հինգերորդ եթերաշրջանում Հելլեթը ընդգրկվել է հիմանական դերասանական կազմի մեջ (ընդհանուր առմամբ Հելլեթը հայտնվել է սերիալի 110-ից 76 էպիզոդներում): Լորնի կերպարի ստեղծման համար ամեն անգամ պահանջվել է ավելի քան 4 ժամ[3]։ «Հրեշտակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Հալլեթը նկարահանվել է նաև «Շարժիչներ» (2001) և «Հնարավորություն» (2002) ֆիլմերում, Էմբեր Բենսոնի հետ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին տված հարցազրույցում Հելլեթը հայտարարել է, որ ատամի ինֆեկցիայի պատճառով, որն արյան մեջ տարածվել է մինչև սիրտը, նա հոսպիտալացվել է կարդիոմիոպաթիա ախտորոշմամբ[4]։ Սրա պատճառով նրա սրտային մկանները և փականները թուլացել են։ 2009 թվականին սրտի հետ կապված խնդիրների պատճառով Հելլեթն երեք անգամ հոսպիտալացվել է։ 2009 թվականի մարտի 29-ին դերասանը մահացել է սրտային անբավարարության պատճառով՝ Լոս Անջելեսի հիվանդանոցում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blankstein, Andrew; Muskal, Michael (April 1, 2009). «Andy Hallett, actor appeared in 'Angel' dies at 33». Los Angeles Times. Վերցված է March 31, 2009-ին.
  2. Bratton, Kristy and Ritchie, Jeff. «All This and Heaven Too» Արխիվացված 2008-09-05 Wayback Machine, Andy Hallett interview, City of Angel magazine, December 2001.
  3. Krug, Kurt Anthony. «Good Night, Folks» — Andy Hallett 1975—2009, Mania.com. April 3, 2009.
  4. «Lorne Again», Official UK Angel Magazine Issue #23, June 2005.
  5. Borzillo-Vrenna, Carrie (March 30, 2009). «Angel Star Andy Hallett Dies of Heart Failure». E! Online. Վերցված է March 30, 2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]