Մասնակից:Ժաննա Աբովյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադոմսկո, քաղաք Լեհաստանի Ռոդոմշչան շրջանի Լոձինի վոյեվոդության կազմում: Ունի քաղաքի վարչական միավորի կարգավիճակ: Զբաղեցնում է 51,45 կմ² տարածք: Բնակչությունը 50618 մարդ է (2006 թվականի տվյալներով):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պատմությունը սկսվում է XI դարից: Քաղաքային կարգավիճակ ստացել է 1266 թվականին: XIV դարում քաղաքում տեղի է ունեցել պատմական կարևորագույն իրադարձություններ: Այդտեղ տեղի են ունեցել երկու հանդիպումներ, որոնց ընթացքում որոշում է կայացվել Լեհաստանում իշխող դինաստիայի ընտրության մասին. 1382 թվականին Լյուքսեմբուրգի Սիգիզմունդ I-ը ընտրվել է լեհական գահի համար, իսկ 1384 թվականին՝ Յադվիգային (Հունգարիայի և Լեհաստանի թագավոր Լյուդովիկոս I Անժուացի թագավորի դուստրը):

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի զավթիչները քաղաքը գրավել են դեռևս 1939 թվականի սեպտեմբերի 3-ին։ 1939 թվականի հոկտեմբերին ստեղծվել է հրեական գետտո, 1943 թվականի հուլիսի 21-ին քաղաքում բոլոր հրեաները սպանվել կամ տեղահանվել են մահվան ճամբարներ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]