Մասնակից:Թորոսյան Աննա/Ավազարկղ/2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
առաջին լիավարտ օպերան
Տեսակօպերային թատրոն
ԿոմպոզիտորԱրմեն Տիգրանյան
Լիբրետտոյի
հեղինակ
Արմեն Տիգրանյան
Լիբրետտոյի
լեզու
հայ ժողովրդական երաժշտական լեզու
Սյուժեի աղբյուրՀովհաննես Թումանյանի համանուն պոեմ
Ստեղծման տարեթիվ1908-1912
Առաջնախաղի տարեթիվ1912 թվականի օգոստոսի 4-ին
Առաջնախաղի վայրԱլեքսանդրապոլ

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն իր «Անուշ» պոեմը գրել է 1890-ին եւ նույն թվականին հրատարակել Մոսկվայում, երբ ընդամենը 21 տարեկան էր: Գրական որոշ հասունության հասնելուց հետո, բանաստեղծը վերամշակել է այնՙ կրճատել պատմողական մասը, ավելացրել դրամատիզմը: Փաստորեն նա պատրաստել է առանց գործող անունները տալու մի պիես կամ լիբրետտո, որով թատերական գործիչները կարող էին բեմ հանել այն, իսկ կոմպոզիտորները համապատասխան երաժշտություն գրելով օպերա դարձնել:[1]

«Անուշն» իբրեւ երաժշտական դրամա, Գարեգին Երիցյանի տեքստով ու բեմադրությամբ առաջին անգամ ներկայացվել է 1909-ի մայիսի 23-ին Թիֆլիսի Զուբալովի անվան ժողովրդական տանը, երբ Թումանյանը գտնվում էր Մետեխի բանտում: Անուշի առաջին դերակատարը եղել է դերասանուհի-երգչուհի Մարիամ Սոլովյանը: «Անուշի» երկրորդ բեմադրությունը կայացել է 1912-ի փետրվարի 2-ին, Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության դահլիճում: Բեմադրող-ռեժիսորը եղել է դերասանուհի Ազնիվ Հրաչյան, Անուշի դերակատարըՙ Արուս Ոսկանյանը: «Անուշը» հետաքրքրել է նաեւ ալեքսանդրապոլցի երիտասարդ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանին:1908-ին ծանոթանալով Թումանյանի պոեմին, Տիգրանյանը խանդավառվել է նրանով, գտել իրեն հուզող թեման եւ գործի անցել: Շուրջ երեք տասնամյակ անց, իր այդ ներշնչանքի մասին նա գրել է. «1908 թ. ես առաջին անգամ Ալեքսանդրապոլում ծանոթացա հայ մեծագույն պոետ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հետ եւ հենց նույն թվին սկսեցի աշխատել համանուն օպերայի վրա: Առաջին ընթերցումից հետո, ես հանպատրաստից հորինեցի օպերայի առաջին մելոդիանՙ «Համբարձում յայլան», որը հնչում է որպես օպերայի լեյտմոտիվներից մեկը»:[2]

Կատեգորիա:Պիեսներ Կատեգորիա:Լիբրետտո Կատեգորիա:Կոմպոզիտորներ

  1. S, T. (2020-03-06). «Անուշ. ինչպես ստեղծվեց հայ առաջին ազգային օպերան». Yerevan.Online (ռուսերեն). Վերցված է 2022-06-30-ին.
  2. «Անուշ օպերան». Civilnet.