Մասնակից:Էրիկ Պեպանյան/Ավազարկղ8
«Ակորդեոնիստը» (ֆր.՝ L'Accordéoniste), իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը։ Պատկանում է կուբիզմին։ Յուղաներկով նկարվել է կտավի վրա 1911 թվականի ամռանը։ Գտնվում է Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանում։ Չափերը՝ 130,2 x 89,5 սանտիմետր[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականի ամռանը Պիկասոն և իր ընկեր Ժորժ Բրաքը ապրել և աշխատել են ֆրանսիական Սերե քաղաքում։ Նրանք փորձեր են կատարել՝ ստեղծելով նկարներ, որոնց հեղինակությունը երբեմն դժվար էր որոշել։ Նրանք կուբիզմի հիմնադիրներն էին և այն հասցրել էին գրեթե ամբողջական վերացության։ Սա սկզբունքորեն նոր արվեստ էր, որը հորինել են Պիկասոն և Ժորժ Բրաքը 1907-1914 թվականներին[3]։ «Ակորդեոնահարը» նկարի սեփականատերերից մեկն այնքան էր շփոթվել, որ նկարի ետևում արված «Céret» գրության պատճառով այդ ստեղծագործությունն ընդունել էր իբրև բնապատկեր[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անալիտիկ կուբիզմի ոճով մոխրագույն-օքրիստային երանգով նկարված նկարի վրա դժվար չէ տեսնել նստած ակորդեոնահարի ուրվագծերը, որոնք նշված են բազմաթիվ տեղահանված և ուղղահայաց կառուցված եռանկյունաձև հարթություններով, կիսաշրջանաձև ձևերով և ուղղանկյուններով: Նկարի կենտրոնում պատկերված է ակորդեոն։ Կարելի է տեսնել նրա մորթին և ստեղները, ինչպես նաև երաժշտի ձախ ձեռքը։ Կտավի ստորին մասում երևում են բազկաթոռի պարույրները։ Եվ չնայած նկարում պատկերված խուսափողական ձևերը և օբեկտները միշտ չէ, որ կարելի է ճշգրիտ որոշել, ակորդեոնահարի ժպտացող դեմքը՝ ուղղված դիտողին, դարձել է նկատելի դետալ։ Կտավի ներքևի ձախ հատվածում նկարիչի ստորագրությունն է՝ «Picasso»։
1937 թվականին կտավը դարձել է Սողոմոն Գուգենհայմի թանգարանի հիմնադիր հավաքածուի մի մասը։ Հավաքածուի սեփականատերը Սողոմոն Գուգենհայմն էր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Pablo Picasso. Accordionist (L'accordéoniste)». GUGGENHEIM. Վերցված է 2020-01-17-ին.
- ↑ Avgikos, Jan. «Pablo Picasso». Guggenheim Museum. Վերցված է 27 July 2016-ին.
- ↑ Voorhies, James (2000). «Pablo Picasso (1881-1973)». Heilbrunn Timeline of Art History. Metropolitan Museum of Art. Վերցված է 8 April 2011-ին.