Մասնակից:Էմմա Գրիգորյան/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաճաճներ և շնից կապված կառքի մակետ

Գաճաճ, չափահաս մարդու ոչ նորմալ ցածր հասակը՝ 147 սմից պակաս[1]։ Գաճաճությունը կապված է աճի հորմոնի պակասի կամ դրա կազմության խախտման, ինչպես նաև կմախքի ձևավորման խանգարումների հետ (մարմնի անհամաչափ կազմվածք)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիպոֆիզային, կապված հիպոֆիզի կողմից արտադրվող աճի հորմոնի անբավարարվածությամբ,
  • Թիրոիդային, կապված վահանաձև գեղձի հիմնական հորմոնի անբավարարվածությամբ, սովորաբար ուղեկցվում է թուլամտությամբ,
  • Ուղեղային, ներզատական համակարգի պաթոլոգիա,
  • Գենետիկորեն պայմանավորված, գենոմի մակարդակի պաթոլոգիա՝ միավորում է աճառային, ոսկրային և օրգանիզմի այլ հյուսվածքային հիվանդությունները։ Այդպիսի հիվանդություններից են ախոնդրոպլազիան, տերների համախտանիշը, Ռոբինովի, Ռասսել-Սիլվերի, Լարոնի սինդրոմները և այլն։

Ֆիզիոլոգիական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարմնի համաչափություններ, նույն հասակի երեխայի համեմատությամբ գաճաճի գլուխն համեմատաբար ավելի մեծ է քան մարմինը, իսկ ձեռքերը բավականին կարճ են
  • Վաղաժամ ծերություն
  • Երեսի կնճռոտություն
  • Մորուքի ինչպես նաև երեսի և մարմնի մազերի դանդաղ աճ
  • Փոքր ինչ վատառողջություն

Գաճաճության պառճառնեը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի չափերի (և նրա բոլոր մասերի) համար պատասխանատու է սպիտակուցային աճի հորմոնը, որը ձևավորվում է հիպոֆիզի առջևի մասում։ Ծննդյան պահից այն ազդում է օրգանիզմի բոլոր բջիջների և հյուսվածքների վրա: Որքան ավելի շատ է այդ հորմոնը ձևավորվում մանկության և պատանեկության շրջանում, այնքան ավելի արագ է աճում մարմինը, և այնքան ավելի բարձրահասակ կլինի մարդը հասուն տարիքում: Աճի հորմոնի անբավարարության համար պատասխանատու է գենային մուտացիան, որը ստացել է MIM 601898 անվանումը։

Գենետիկորեն պայմանավորված գաճաճության տեսակներից է «մեզոմելային գաճաճություն»-ը, որն առաջանում է մեզոմելային դիսպլազիայից, արատների զարգացման տեսակներից մեկն է, որը բնութագրվում է միջին սեգմենտների կրճատումով (այսինքն՝ մեզոմելիա)։

Գենետիկորեն պայմանավորված «մեզոմելային գաճաճություն» համախտանիշով գաճաճ աղջկա լուսանկարը

Մեզոմելիային է պատկանում նաև «օստեոխոնդրոդիսպլազիա»-ն, որը միավորում է ժառանգական գենետիկական համախտանիշների մի ամբողջ խումբ՝ պայմանավորված ոսկրա-աճառային համակարգի սաղմնային զարգացման խախտմամբ և ուղեկցվում է կմախքի համակարգային ախտահարմամբ:

Ըստ Ժառանգական ոսկրային հիվանդությունների միջազգային անվանացանկի (Փարիզ, 1983), օստեոխոնդրոդիսպլազիային են պատկանում երկար ոսկորների և ողնաշարի խանգարված աճը, աճառի և կմախքի թելքային բաղադրատարրի զարգացման խախտումները, կեղևային շերտի հաստության փոփոխությունները և մետաֆիզների մոդելավորումը:

Պատմական նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտական պալատական Սենեբը և նրա ընտանիքը (մեր թվարկությունից առաջ մոտ 2475 թվականին)

Շատ պատմաբաններ գաճաճներին նկարագրել են մեծահարուստների պալատներում։ Ըստ Պլինիոսի Ավգուստի զարմուհի Յուլիան գաճաճ էր 60 սմ հասակով лужении был карлик ростом около 60 см. Վարոնը գրում է 90 սմ հասակ ունեցող երկու հռոմեական մարտիկների մասին։ Գաճաճներին պահում էին Արևմտյան Եվրոպայի թագավորական արքունիքում՝ զվարճանքի համար։ Գաճաճ միապետներից են Շառլ Իմաստունը, Եկատերինա Մեդիչին, Պետրոս I-ը, Աննա Յոհանովնան և Եկատերինա II-ն։

Ներկա ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջերս աշխարհի ամենակարճահասակ մարդը 20-ամյա Հե Պինպինն էր՝ Ներքին Մոնղոլիայից։ Նրա հասակը 75 սմ էր, քաշը՝ 7 կգ[2]։ Սակայն այդ փաստը վիճարկվել է Նեպալի բնակիչ Հագենդրա Տապա Մագար կողմից, որի հասակը 67,08 սմ էր[3]։ 2010 թվականի մարտի 15-ին կրծքավանդակի սուր ցավից մահացել է Հե Պինպինը։ Այն ամենայն հավանականությամբ կապված էր սրտի հիվանդության հետ։[4]։

2010 թվականի հոկտեմբերի 14-ին Հագենդրա Տապա Մագարը դարձել է Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր և ստացել է աշխարհի ամենափոքր մարդու կոչումը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Е. А. Семакина. Карлик — герой мезоамериканского фольклора // История и семиотика индейских культур Америки. М., 2002, с. 250—257
  • Д. И. Белозерова. Карлики в России XVII-начала XVIII века // Развлекательная культура России XVIII—XIX вв. Очерки истории и теории. СПб., 2000, с. 143—152
  • Д. А. (1890–1907). «Карлики». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dwarfism» (անգլերեն). U.S. National Library of Medicine.
  2. Life.ru: Աշխարհի ամենափոքր մարդը Արխիվացված է Փետրվար 10, 2009 Wayback Machine-ի միջոցով:
  3. Der große Traum des kleinsten Mannes des Welt(գերմ.)
  4. Kleinster Mann der Welt gestorben(գերմ.)
  5. «Фоторепортаж: самый маленький человек планеты». BBC Russian. 2010-10-14. Վերցված է 2010-10-14-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]