Jump to content

Մասնակից:Էմմա Գրիգորյան/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոլա Լիյվատ (էստ․ Lola Liivat, ինչպես նաև Լոլա Լիյվատ Մակարովա,), էստոնացի նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1928 թվականի օգոստոսի 17-ին Տալլինում։ Չորս տարի անց ընտանիքը տեղափոխվել է Ռակվեռե։

1948-1954 թվականներին սովորել է Էստոնիայի ԽՍՀ Տարտուի պետական գեղարվեստի ինստիտուտում[1] (1951 թվականից՝ Էստոնիայի ԽՍՀ պետական գեղարվեստական ինստիտուտի Տարտուի մասնաճյուղ), ավելի ուշ դասավանդել է գեղարվեստի դպրոցում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոլա Լայվատը Էստոնիայի ամենահայտնի աբստրակցիոնիստ նկարիչներից է։ 1957 թվականին Երիտասարդների և ուսանողների մոսկովյան փառատոնում ամերիկացի նկարիչներ Քեթրին և Հարի Քոլմանների հետ հանդիպելուց հետո նա սկսել է աբստրակտ ստեղծագործություններ նկարել[2]։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում մասնակցել է ավելի քան հարյուր ցուցահանդեսի։ Ստեղծագործական ուղին ներառում է նաև խորհրդային ժամանակաշրջանում աշխատանքների ցուցադրության 15 տարվա արգելքը[3]։

2018 թվականի օգոստոսին Տարտուի արվեստի թանգարանում բացվել է նկարչի աբստրակտ աշխատանքների խոշորագույն հետահայաց ցուցադրությունը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «RIOS ART GALLERY / Лийват-Макарова, Лола (1928). Астры. (конец 1950-х, начало 1960 гг.)». www.rios.ee. Վերցված է 2018-07-26-ին.
  2. «Lola Liivat elus ja kunstis». Postimees (էստոներեն). Վերցված է 2018-07-26-ին.
  3. «Lola Liivat | NOAR» (էստոներեն). NOAR. Վերցված է 2018-07-26-ին.
  4. «Лола Лийват. Сопротивление духа - Tartmus». Tartmus (ռուսերեն). Վերցված է 2018-07-26-ին.