Տարտուի արվեստի քոլեջ
Տարտուի արվեստի քոլեջ | |
---|---|
Տեսակ | Կիրառական գիտությունների համալսարան և դպրոց |
Հիմնադրված է | 2000 |
Երկիր | Էստոնիա |
Կայք | pallasart.ee |
Pallas University of Applied Sciences Վիքիպահեստում |
Տարտուի արվեստի քոլեջը (էստ․՝ Tartu Kõrgem Kunstikool, TKK) կիրառական գիտությունների համալսարան է, որն արվեստի կրթություն է ապահովում Էստոնիայի Տարտու քաղաքի և հարակից բնակավայրերի երիտասարդների համար։ Այն հիմնադրվել է 2000 թվականի օգոստոսի 1-ին։ Համալսարանը գտնվում է Տարտույին կից Կարլովա քաղաքում։
Համալսարանի ռեկտորն է Վալլո Նուուստը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան բարձր դիրք զբաղեցնելը, Տարտուի այս կրթական հաստատությունը հիմնադրվել է 1919 թվականին։ 1919-ից մինչև 1960 թվականը Տարտուի արվեստի քոլեջն ունեցել է բազմաթիվ անվանումներ՝ որպես միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություն[1]։
- 1919-1924 թթ. «Pallas» արվեստի միության արվեստի դպրոց
- 1933-1940 թթ. «Pallas» բարձրագույն արվեստի դպրոց
- 1940-1941 թթ. Կոնրադ Մյագիի անվան հանրային բարձրագույն արվեստի դպրոց
- 1942-1943 Տարտուի Գեղարվեստի բարձրագույն դպրոց
- 1943–1944 «Pallas» բարձրագույն արվեստի դպրոց
- 1944 Կոնրադ Մյագի անվան հանրային բարձրագույն արվեստի դպրոց
- 1944–1951 Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Տարտուի պետական արվեստի ինստիտուտ
- 1951–1955 Էստոնիայի ԽՍՀ արվեստի ինստիտուտի Տարտուի բաժանմունք
- 1951–1960 Տարտուի գեղարվեստի դպրոց
- 1960–2000 Տարտուի արվեստի դպրոց
- 2000– Տարտուի արվեստի քոլեջ Կոնրադ Մյագի անվան հանրային բարձրագույն արվեստի դպրոց
Վարչակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեկտոր՝ Վալլո Նուուստ, 2005 թվականից ի վեր (ծնված՝ 1962)
- Պրոռեկտոր ուսումնական գծով՝ Մարլին Վիդուլ, 2012 թվականից (1981)
- Պրոռեկտոր՝ Մարջա Աելթերմեն, 2011 թվականից (ծնվ.՝ 1987)
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարչության բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին Տարտուի արվեստի դպրոցը ստեղծեց մի ծրագիր, որն ուսումնասիրում էր լուսանկարչության արվեստը։ Ծրագրի նախագծողն ու տնօրենը եղել է Վալլո Կալամեսը։
Լուսանկարչության բաժնի հիմնական նպատակն է ուսանողներին ապահովել միջազգայնորեն ճանաչված մասնագիտացված արվեստի կրթություն, պայմաններ ստեղծել նրանց մասնագիտական զարգացման համար և օգնելու ուսանողներին հասնել իրենց ստեղծագործական նպատակներին։ 2000 թվականից ի վեր լուսանկարչության ֆակուլտետը ղեավարում է պրոֆեսոր Պիթեր Լիննափը (ծնվ.՝ 1960):
Պրեզենտացիա լուսանկարչական ֆակուլտետի մասին https://web.archive.org/web/20130705144926/http://www.artcol.ee/files/tac_2009.pdf
Նկարչության բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին Տարտուի արվեստի դպրոցում բացվեց «Նկարչության և Որմնանկարչության բաժին» ՝ Հելի Թուկսամի կողմից։
Նկարչական բաժնի հիմնական նպատակն է ապահովել նկարչության բնագավառում և գեղանկարչության մեջ բազմակողմանի մանրամասն կրթություն, հնարավորություն տալով շրջանավարտներին գտնել աշխատանք իրենց մասնագիտության ոլորտներում, կամ շարունակել իրենց ուսումնառությունը բարձրագույն մակարդակում։
2000 թվականից նկարչության բաժինը ղեկավարում է դոկտոր Հելի Թուկսամը (ծնվ.՝ 1956):
Մեդիա և դիզայնի գովազդի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին Տարտուի արվեստի դպրոցը բացեց «Համակարգչային գրաֆիկա» բաժինը, որի ղեկավարն էր Արե Թրոլլան։ Այս ֆակուլտետի ուսումնական ծրագիրը բաժանված է չորս գլխավոր բաժինների. տպագիր լրատվամիջոց, մեդիա դիզայն, ինտերակտիվ դիզայն և 3D դիզայնի թվային միջավայրում։
2008 թվականից Մեդիա և դիզայնի գովազդի բաժինը ղեկավարում է Յանուս Էնսալուն։
Կահույքագործության բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆակուլտետի ուսումնական ծրագրի հիմնական նպատակն է կրթել պրոֆեսիոնալ կահույքի դիզայներներ։ Ծրագիրն ունի երկու հիմնական ուղղություն. Կահույքի դիզայն և կահույքի վերանորոգում ։
2006 թվականից ֆակուլտետը ղեկավարում է դեկան Յաաք Ռուսին։
Ֆակուլտետի կայք. http://www.artcol.ee/moobel/ Արխիվացված 2017-01-22 Wayback Machine
Կաշվե իրերի դիզայն բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրի նպատակն է ապահովել բարձրորակ մասնագիտական բարձրագույն կրթություն կաշվի դիզայնի ոլորտում։ 2000 թվականից ֆակուլտետը ղեկավարում է պրոֆեսոր Ռութ Մանտոան։
Քանդակագործության բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ֆակուլտետի ուսուցման հիմնական շեշտը դրված է դասական արվեստի կրթության վրա։ Բաժանմունքի նպատակն է ուսանողներին ապահովել կրթություն, որը հնարավորություն է տալիս նրանց աշխատել և ստեղծագործել, ձևավորել կենդանի միջավայր։
2011 թվականից Քանդակագործության բաժինը ղեկավարում է Յան Լուիկը (ծնվ. 1953):
Կտորեղենի և գործվածքի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բաժնի նպատակն է կրթել մասնագետներ ` տեքստիլային արվեստի և դիզայնի ոլորտում։ Տեքստիլ դիզայնից բացի, սովորողները ձեռք են բերում տեքստիլ տեխնիկայի հմտություններ (հյուսել, տեքստիլ տպագրություն, տրիկոտաժ, ասեղնագործություն և այլն), ծանոթանում են օգտագործվող նյութերին, մանրաթելերին, թելերին և դրանց պատմությանը։ Իրենց ավարտական աշխատանքներում ուսանողները ցուցադրում են իրենց մասնագիտական նախասիրությունները ` մասնագիտանալով թե տեքստիլ, և՛ թե հագուստի մոդելավորման մեջ։
Ֆակուլտետը հանդիսանում է Եվրոպական տեքստիլ ցանցերի միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ և համագործակցում է Էստոնիայի Տեքստիլ նկարիչների ասոցիացիայի , ինչպես նաև Էստոնիայում կամ ամբողջ աշխարհում տեքստիլ և նորաձևության մասնագիտությամբ դասավանդման բարձրագույն ուսումնական հաստատությունների և այդ ոլորտի ձեռնարկատերերի հետ։
2000 թվականից բաժանմունքը ղեկավարում է պրոֆեսոր Աետ Օլլիսարը։
Ուսուցման ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարտուի արվեստի քոլեջը (կիրառական գիտությունների համալսարան) մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Մասնագիտական բարձրագույն կրթությունը բարձրագույն կրթության առաջին փուլն է, որի նպատակն է ձեռք բերել համապատասխան մասնագիտության մեջ աշխատելու կամ մագիստրոսի աստիճան շարունակելու համար անհրաժեշտ իրավասություն։
Մասնագիտական բարձրագույն կրթություն ստացած անձանձ շնորհվում է դիպլոմ, որը հաստատում է ուսումնական ծրագրի ավարտը։
Տարտուի արվեստի քոլեջում ուսանողները կարող են սովորել պետպատվերով՝ անվճար ուսուցմամբ, կրթաթոշակով կամ վճարովի համակարգով։
Պատկերասրահ Noorus
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարտուի արվեստի քոլեջի ցուցասրահը բացվել է 2009 թվականին։ Որպես Տարտուի խոշորագույն ցուցահանդեսային տարածք, այն ներկայացնում և ցուցադրում է Տարտուի արվեստի քոլեջի բաժինների, ուսանողների և դասախոսների աշխատանքներն ու գործունեությունը ոչ միայն քաղաքացիներին, այլև զբոսաշրջիկներին։ Այստեղ նաև ցուցադրվում են ՏԱՔ-ի գործընկեր դպրոցների և այլ հաստատությունների աշխատանքները։
Գործունեության առաջին տարվա ընթացքում պատկերասրահ է այցելել 14300 մարդ։
Ցուցահանդեսները փոխվում են առնվազն ամիսը մեկ անգամ, իսկ պատկերասրահում հաճախ են անցկացվում սեմինար պարապմունքներ և վորքշոփեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Estonian Academy of Art
- List of universities in Estonia
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարտուի արվեստի քոլեջ» հոդվածին։ |