Կոնրադ Մյագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնրադ Մյագի
Konrad Mägi.jpg
Ծնվել է նոյեմբերի 1, 1878(1878-11-01)[1]
Ծննդավայր Տարտու
Մահացել է օգոստոսի 15, 1925(1925-08-15)[1] (46 տարեկանում)
Մահվան վայր Տարտու, Էստոնիա
Քաղաքացիություն Flag of Estonia.svg Էստոնիա
Մասնագիտություն նկարիչ
Konrad Mägi Վիքիպահեստում

Կոնրադ Մյագի (էստ․՝ Konrad Vilhelm Mägi, նոյեմբերի 1, 1878(1878-11-01)[1], Տարտու - օգոստոսի 15, 1925(1925-08-15)[1], Տարտու, Էստոնիա), էստոնացի նկարիչ, բնանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնրադ Մյագին ծնվել է 1878 թ. նոյեմբերի 1-ին Տարտուի մոտակայքում՝ Հեյենուրմեում։ Մասնագիտական նախնական կրթությունն ստացել է 1899-1902 թթ.՝ մասնակցելով Տարտուի՝ Գերմանացի աշխատավորների միության նկարչական դասընթացներին։ 1903 թ. ընդունվում է Սանկտ-Պետերբուրգի Տեխնիկական նկարչության՝ Շտիգլիցի անվան կենտրոնական ուսումնարանում, սակայն 1905 թ. հեղափոխական դեպքերի պատճառով ստիպված է լինում թողնել ուսումը։ 1906 թ. ամառը նկարիչն անցկացնում է Ալանդյան կղզիներում. տեղի հիասքանչ բնության ներշնչանքով էլ ստեղծել է բնանկարներ։

1907 թ. Կոնրադ Մյագին տեղափոխվել է Փարիզ, 1908-10 թթ. բնակվել է Նորվեգիայում, որտեղից էլ հետագայում նորից մեկնել է Փարիզ։ 1910 թ. առաջին անգամ Էստոնիա է ուղարկել իր մի քանի նկարներ («Նորվեգական տեսարան կեչով», «Նորվեգական բնապատկեր» և այլն)։

1912 թ. վերադառնում է հայրենիք՝ Էստոնիա։ 1913 և 1914 թվականների ամառներն անցկացրել է Սաարեմաա կղզում («Ծովակաղամբ» և այլն)։

Կոնրադ Մյագին եղել է Տարտուի նկարիչների Pallas միության հիմնադիրներից մեկը, իսկ հետագայում՝ նաև կերպարվեստի նույնանուն դպրոցի հիմնադիրներից մեկը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թ. տեղի է ունեցել դրամատուրգ Մարտ Կիվաստիկի «Սառչող նկարչի դիմանկարը» ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը նվիրված է Կոնրադ Մյագիի կյանքին ու արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների[2]։
  • Էստոնիայում ամեն տարի լավագույն բնանկարչին հանձնվում է Կոնրադ Մյագիի մեդալ։
  • Քաղաքապետարանի հրապարակի այն նույն շենքում, որտեղ 20-րդ դարում ստեղծագործել է Կոնրադ Մյագին, այժմ գործում է Կոնրադ Մյագիի ստուդիան։
  • 2008 թ. դեկտեմբերի 1-ին՝ աճուրդի ժամանակ, Կոնրադ Մյագիի «Կնոջ դիմանկարը» վաճառվել է 1 010 000 էստոնական կրոնով, «Կապրիի բնապատկերը»՝ 2 միլիոն էստոնական կրոնով[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]