Մասնակից:Էլեն Ավետիսյան/Ավազարկղ20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ալոնա Կիմհի (եբրայերեն՝ אלונה קמחי‎; ) իսրայելցի դերասանուհի և գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել։ Ավարտել է Բեյթ-Ցվի թատերական ակադեմիան։ Աշխատել է որպես մոդել, լրագրող [1],խաղացել է թատրոնում, նկարահանվել կինոյում։

Ալոնա Կիմհիի գրական կարիերան սկսել է 1993 թվականին, մինչև 1996 թվականը հրատարակել է մի քանի պիեսներ և մի շարք հոդվածներ: 1996 թվականից ի վեր Կիմհին հրատարակել է պատմվածքների ժողովածու, երկու գիրք և մեկ գիրք երեխաների համար։ 1993 թվականին դարձել է ACUM մրցանակի դափնեկիր` լավագույն պատմվածքի համար, 1996 թվականին ACUM-ի «Տարվա գիրք» մրցանակի դափնեկիր` «Ես, Անաստասիան եմ» պատմվածքների ժողովածուի համար, Bernstein մրցանակի և ֆրանսիական wizo մրցանակի (Կանանց միջազգային Սիոնիստական կազմակերպություն) փոքրիկ աղջկա մասին ինքնակենսագրական վեպի համար`[1] «Լացող Սյուզանան» (1999), 2001 թվականին` Իսրայելի վարչապետի մրցանակի:

Ալոնա Կիմհիի գրքերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, Ֆրանսերեն, իտալերեն, չինարեն, Լեհերեն, թուրքերեն և այլ լեզուներով։

Ալոնա Կիմհին ձախ հայացքների տեր է, նա բացասաբար է վերաբերվում պաղեստինցիների նկատմամբ Իսրաել պետության քաղաքականությանը [2]։

Ալոնա Կիմհին երաժիշտ և կոմպոզիտոր Իզխարա Աշդոտի կինն է, ով հանդիսանում է նրա մի շարք երգերի հեղինակը։ Նա նաև Միխաել Դորֆմանի զարմուհին է։


Վիճաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոնա Կիմհին առաջարկել է վառել լրագրող Տուվիա Տանենբաումին, որը լույս է ընծայել «Բռնիր հրեային» գիրքը, որը գերմանացի լրագրողի անվան տակ կարողացել է ներթափանցել ձախակողմյան հակաիսրայելական կազմակերպություններ և ձայնագրել հակասեմական և հակաիսրայելական արտահայտություններ:

Կխիմին իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Եկել է ժամանակը այրել այդ Տանենբաումին կրակի վրա։ Ես ունեմ մի քանի ընկերներ Լոդում, ովքեր ուրախ կլինեն կատարել սև աշխատանքը Ռիշոն-լե-Ցիոնի ավազներում»։

Ալոնա Կիմհին բավական բուռն է արձագանքել Քնեսեթի 2015 թվականի ընտրությունների արդյունքներին ՝ Facebook-ի իր էջում գրառելով`հաղթող «նեանդերթալցիների» փրկությունը միայն մահն է:

«Ամեն ժողովուրդ ունի այն կառավարությունը, որին արժանի է։ Կեցցե հիմարությունը, չարությունը և կեղծ գիտակցությունը։ Ցիանիդ խմեցեք, գրողի տարած Նեանդերթալցիներ, դուք հաղթեցիք։ Միայն մահը կփրկի ձեզ՝ ինքներդ ձեզանից»։

Գրառումը էջում մի քանի ժամ է մնացել, որից հետո ջնջվել է։ Ի պատասխան Walla կայքի դիմումի ՝ Կիմհին հայտարարել է, որ այն արվել է «հոգեկան ուժեղ հուզված» վիճակում։

Կարիերան կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի

  • Shovrim (1985)
  • Abba Ganuv (1987), դեր Galia Reshef
  • Himmo Melech Yerushalaim (1987), դերHamutal
  • Ko’ach Meshiha (1988)
  • Rehovot Ha’Etmol (1989), դեր Student
  • Abba Ganuv II (1989), դեր Galia Reshef
  • Abba Ganuv III (1991), դեր Galia
  • Night Terrors (1993), դեր Sabina

Սցենարի հեղինակ

  • Haya O Lo Haya (2003), Իսրաելյան կինոակադեմիայի մրցանակ` «Լավագույն հեռուստատեսային ֆիլմ »անվանակարգում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]