Մասնակից:Էլեն2000/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն2000/Ավազարկղ
Ծնվել էփետրվարի 8, 1976
ԾննդավայրԲաքու, Ադրբեջան
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
IMDbID 1346885

Աննա Մելիքյան-հայռուս կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մելիքյանը ծնվել է փետրվարի 8-ին, 1976՝ Բաքվում, սակայն մեծացել է Երևանում: 17 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա: Եղել է Սերգեյ Սոլովյովի աշակերտուհին: Սովորելու ընթացքում նկարահանել է բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր, ինչպիսիք են «Անդանտե», «Կոնտրաբաս» ֆիլմերը: Ուսանողական աշխատանքի համար նկարահանել է «Պոլիտելի» ֆիլմը Նելի Ուվարովայի դերակատարությամբ: Առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Մարս»-ը, որի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ: Երկրորդ լիամետրաժ ֆիլմը «Ջրահարս»-ը ստացավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար և Ռուսաստանի կողմից նոմինացվեց Օսկարի: «Աստղ» ֆիլմի համար նա ԿԻՆՈՏԱՎՐ փառատոնի ժամանակ ստացավ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար:

Ամերիկյան Variety ամսագիրը Մելիքյանին ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցուցակում: [1].

Նաև Աննան ստեղծել է «Մագնում» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությամբ:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]