Մասնակից:Զեփյուռ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սյոզջյու»(Sözcü)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոզջյու (թուրք․՝ Sözcü- խոսնակ, խոսող), Թուրքիայում հրատարակվող օրաթերթ, որը հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով[1]։

Սյոզջյու
Լեզութուրքերեն
Հիմնադրվել է2007 թվականի հունիսի 27
ՀիմնադիրԲուրաք Աքբայը (Burak Akbay)
ԵրկիրԹուրքիա
Հրատարակման վայրՍտամբուլ
Կայքsozcu.com.tr

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական Սյոզջյու օրաթերթը հիմնադրվել է 2007 թվականի հունիսի 27-ին Ստամբուլում: Ստեղծվել է Դողան լրատվական գործակալությանը (Doğan Media Grubu) պատկանող Գյոզջյու (Gözcü) թերթի հիման վրա, որը տպագրվել է 1996 թվականի մայիսի 15-ից մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը: Այն փակվել է որոշ ֆինանսական խնդիրների պատճառով [2]: Ինչևէ, Գյոզջյու անունը շուտով փոխվեց Սյոզջյուի, բոլոր հեղիանակային իրավունքները փոխանցվեցին և թերթը շարունակեց իր գործունեությունը: Կարգախոսն է` «Եթե լռի Սյոզջյուն, ապա կլռի Թուրքիան» (՛՛Sözcü susarsa, Türkiye susar՛՛):

Թերթի հիմնադիրն է Բուրաք Աքբայը (Burak Akbay), ով ծնվել է Ստամբուլում 1971թվակաին [3]:

Թերթը պատկանում է Էսթեթիկ Յայըն-ին (Estetik Yayın A.Ş.), խմբագիրն է Մեթին Սարըքընաջըն (Metin Sarıkınacı), իսկ գլխավոր խմբագիրը` Մեթին Յըլմազը (Metin Yılmaz):

Ստեղծման օրվանից ի վեր թերթն ավելացնում է ընթերցողների քանակը: 2016 թվականի հունիսի դրությամբ թերթը վաճառվել է 290.310 տպաքանակով [4], իսկ 2018 թվականի սեպտեմբերին` 266.454 տպաքանակով` զբաղեցնելով երրորդ տեղը երկրում ամենաշատ վաճառվող թերթերի շարքում` զիջելով միայն Սաբահին (Sabah) և Հյուրիյեթին (Hürriyet) [5]:

Սյոզջյուն երկրում ամենաշատ վաճառվող թերթերից մեկն է, որի հիմնական պատճառ կարելի է համարել հակակառավարական կողմնորոշումը: Այն բացահայտ կերպով քննադատում է 2002թ-ից իշխանության եկած Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ, թուրք.՝ Adalet ve Kalkınma Partisi) և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին [6]: Պաշտոնապես թերթը որդեգրել է հանրապետականության և քեմալիզմի գաղափարախոսություն [7]:

2017 թվականի մայիսի 19-ին Սյոզջյու թերթը մեղադրվեց «զինված ահաբեկաչական խմբավորումներին օգնելու և նրանց հետ կապ ունենալու», ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ ուղղված զինված գործողությունները հեշտացնելու» մեջ [8]: Այս մասին թերթի գլխավոր խմբագրի` Մեթին Յըլմազի խոսքում մասնավորապես ասվում է. «Մենք այս տեղեկությունները գիտեինք, ավելի վաղ արդեն իսկ ասվել էր, մեր ականջին էր հասել: Անընդհատ ասում էին, որ մեր դեմ նման գործողություն են իրականացնելու: Կարծում եմ` այս գործողությամբ ողջ երկիրն են ուզում խառնել, այն էլ` մայիսի19-ին. նման օրով, աթաթյուրքական թերթի նկատմամբ այսպիսի գործողություն կարելի՞ է արդյոք իրականցնել: Ինչո՞ւ են այս օրն ընտրել: Մարդկանց համբերությունը փորձելու համար» [9]: Կարևոր է նշել, որ մայիսի 19-ին Թուրքիայում նշվում է «Աթաթյուրքի հիշատակի, երիտասարդության և սպորտի օրը»:

Իրադարձություններն այս շրջանակներում զարգանում են դեռևս սուր կերպով: 2018թ. Դեկտեմբերի 10-ին արված հայտարարության համաձայն` այս ամենի մեջ մեղադրվող լրագրողների դեմ կրկին գործ է հարուցվել: Պահանջում են նրանց դատապարտել 7,5-15 տարվա ազատազրկման: Հետաքննության արդյունքում Ստամբուլի գլխավոր դատախազությունը հինգ լրագրողների, այդ թվում` Ուղուր Դյունդարի (Uğur Dündar) և Սայգը Օզթյուրքի (Saygı Öztürk) վերաբերյալ հետախուզման որոշում է կայացրել [10]:

Սյոզջյուի մի տարբերակ տպագրվում է Գերմանիայում` Արևմտյան Եվրոպայում բնակվող թուրքերի համար:

Սյոզջյու ընկերության (Sözcü Grubu) հովանավորությամբ տպագրվում են նաև այլ թերթեր, ինչպիսիք են Քորքուսուզը (Korkusuz, թարգ.` Անվախ, գործում է 2014 թվականի նոյեմբերի 29ից), AMK (Açık Mert Korkusuz, թարգ․՝ Բացահայտ, Խիզախ, Անվախ, գործում է 2012 թվականի հունիսի 9-ից):

Սյոզջյուն ունի նաև իր ինտերնետային կայք` sozcu.com.tr հասցեով: Այս կայքը ևս, տպագիր թերթի նման, տնօրինում է Բուրաք Աքբայը: Կայքի պատասխանատուն է Մեդիհա Օլգունը (Mediha Olgun), իսկ թղթակիցն է Գյոքմեն Ուլուն (Gökmen Ulu):

Կայքը բաժանված է մի քանի բաժինների.

  • Խմբագիներ- ներկայացվում են կայքի հոդվածագիրները և նրանց աշխատանքները,
  • Գյունդեմ (Gündem, թարգ.` Օրակարգ)- զետեղված են օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները,
  • Սքոր (Skor)- սպորտային լուրերը ներկայացնող կայք, որը գործում է Սյոզջյուին կից,
  • Հայաթ (Hayat, թարգ.` Կյանք)- Սյոզջյուին կից գործող այս կայքում ամփոփված են նորաձևության, մշակույթի, զբոսաշրջության, առևտրային կենտրոնների վերաբերյալ տեղեկություններ,
  • Դյունյա (Dünya, թարգ.` Աշխարհ)- այս բաժնում անդրադարձ է կատարվում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած իրադարձություններին,
  • Էքոնոմի (Ekonomi, թարգ.` տնտեսություն)- բաժնում ամփոփվում են տնտեսական նորությունները, որոնք վերաբերում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների,
  • Դիյեր (Diğer, թարգ. ` Այլ)- բաժնում կարելի է գտնել աստղագիտության, գիտական աշխարհի, կրթության, առողջապահության մասին նորություններ [11]:

Similarweb կայքի 2018թ-ի դեկտեմբերի 21-ի տվյալներով Թուրքիայում ամենաշատ ընթերցված կայքերի մեջ կայքն զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը [12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hangi gazete kime ait? - Fotoğraf 1». Yeni Akit Gazetesi (թուրքերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  2. «Gözcü neden kapatıldı?». www.haberturk.com (թուրքերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  3. «Burak Akbay kimdir? Okuduğu okullar ve işte belgeleri!». www.sozcu.com.tr (թուրքերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  4. [web.archive.org/web/20160629133812/https://www.medyatava.com/tiraj «Tiraj Tablosu, 20.06.2016-26.06.2016»]. Վերցված է 28․12․18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. medyatava@medyatava.com. «Tiraj | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir». www.medyatava.com (թուրքերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  6. «Sözcü Gazetede Habertürk'ü de tirajda geçti». Վերցված է 28․12․18-ին.
  7. «Sözcü Gazetesi Hakkında». Վերցված է 28.12.18-ին.
  8. DHA. «(geniş haber) Sözcü Gazetesi'ne yeni dava». Hürriyet (թուրքերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  9. Mynet. «Son dakika! Sözcü'ye FETÖ operasyonu düzenlendi». Mynet Haber (թուրքերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  10. «Sözcü gazetesi çalışanlarına hapis istemi». Վերցված է 2018-12-28-ին.
  11. «Sözcü Gazetesi». www.sozcu.com.tr (թուրքերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  12. «Top Websites in Turkey - SimilarWeb Website Ranking». www.similarweb.com. Վերցված է 2018-12-28-ին.