Մասնակից:Դիանա Բարսեղյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեննա-Լուիզ Քոուլման (անգլ․՝ Jenna-Louise Coleman, ապրիլի 27, 1986, Բլեքփուլ, Լանկաշիր, Անգլիա), անգլիացի դերասանուհի, հայտնի է դարձել «Դոկտոր Ով» հեռուստասերիալից, որտեղ խաղացել է Կլարա Օսվալդի դերում, ինչպես նաև՝ «Վիկտորյա» պատմական դրամայից, որտեղ էլ կատարել է Վիկտորյա թագուհու դերը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննա Կոուլմանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 27-ին, , Անգլիայի Լանկաշիր շրջանի Բլեքփուլ քաղաքում, Կարեն և Կիտա Կոուլմանների ընտանիքում։ Նա ունի մեծ եղբայր՝ Բենը։ Հաճախել է Առնոլդի դպրոցը, որտեղ եղել է ղեկավար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննայի առաջին դերը, որը նրան հայտնի է դարձրել Միացյալ Թագավորությունում, եղել է Ժասմին Թոմասի դերը, որը խաղացել է «Էմերդեյլ» սերիալում և այն տեղի է ունեցել 2005-2009 թվականներին։ Այս դերի համար 2006 թվականին առաջադրվել է «Բրիտանական սերիալների մրցանակաբաշխության» «Լավագույն դեբյուտը» և «Ազգային հեռուստատեսային մրցանակ»-ի «Ամենաճանաչված նորեկը» կատեգորիաներում։ 2009 թվականին «Բրիտանական սերիալների մրցանակաբաշխություն»-ը նրան ընդգրկել է «Լավագույն դերասասնուհի» և «Դրամատիկական սերիալում լավագույն խաղ» անվանակարգերում։

2009 թվականին դերասանուհին միացել է Բրիտանական հեռարձակման կորպորացիայի «Վաթերլո փողոց» սերիալին, որտեղ 23 տարեկան հասակում խաղաց Լինդս Ջեյմսի դերում։ 2010 թվականին Բրիտանական հեռարձակման կորպորացիան Ջեննային ընդգրկեց Ջոն Բրայենի «Ուղի դեպի վեր» վեպի հեռուստատեսային ադապտացիայի դերասանական կազմի մեջ, որտեղ նա խաղացել է Սյուզան Բրաունի դերը, այնուամենայնիվ, իրավական տարաձայնությունների պատճառով սերիալն ի սկզբանե չի ցուցադրվել:

2011 թվականին մեծ էկրաններին տեղի ունեցավ Ջեննայի դեբյուտը: Նա հայտնվել է «Առաջին վրիժառուն» ֆիլմում, որտեղ կատարել է Քոնի դերը: Նույն թվականին նկարահանվել է չորսսերիանոց «Տիտանիկ» ֆիլմում, որտեղ էլ խաղացել է Էնի Դեզմոնդի դերը, ինչպես նաև Xenoblade Chronicles անգլիական տեղայնացված տեսախաղում հնչյունավորել է Մելիի կերպարը:

2012 թվականին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսում բրիտանական գիտական-ֆանտաստիկ «Դոկտոր Ով» հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր Սթիվեն Մոֆֆատը հայտարարեց, որ Ջեննան ֆիլմում ստացել է մշտական դեր՝ որպես Դոկտորի տասնմեկերորդ նոր ուղեկից: Նա փոխարինեց Կարեն Գիլլանին և Արթուր Դարվիլին, ովքեր սերիալի յոթերորդ եթերաշրջանի ժամանակ լքեցին սերիալը, և 2012 թվականի Ծննդյան տոների կապակցությամբ ստանձնեց ուղեկցորդուհու դերը, այնուամենայնիվ նրա առաջին դերը եղել է