Մասնակից:Գրիգորի 2004/Ավազարկղ 67

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Դանիելյան
Գագիկ Արմենի Դանիելյան
Ծնվել էհուլիսի 24, 1994(1994-07-24) (29 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀՊՏՀ, Ֆինանսներ
Մասնագիտությունֆինանսիստ, հրաշագործ
Գործունեությունիլյուզիոնիստ, մենտալիստ
Պարգևներ և
մրցանակներ
Միջազգային իլյուզիոնիստների ֆորումի մրցանակակիր

Գագիկ Արմենի Դանիելյան (1994, հուլիսի 24, Արցախ, Ստեփանակերտ) հայ աճպարար, իլյուզիոնիստ, մենտալիստ: Միջազգային իլյուզիոնիստների ֆորումի մրցանակակիր (3-րդ տեղ)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Դանիելյանը ծնվել է 1994 թվականի հուլիսի 24-ին քաղաք Ստեփանակերտում: Միջնակարգ կրթությունը նախ ստացել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Ֆիզմաթ հատուկ դպրոցում: Սովորելու հետ առընթեր նաև զբաղվել է սեղանի թենիսով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՀՊՏՀ, ֆինանսներ մասնագիտությամբ 2012-2016 թվականներին: Աճպարարության հանդեպ սերն առաջացել է, երբ մի անգամ ներկա է գտնվել աճպարարական շոուին` հասկանալով, որ այս արվեստում անհնարինը դառնում է հնարավոր: Վերջին տարիներին ավելի մասնագիտացվել է մենտալիզմով: 2016 թվականին փետրվարի 24-ից 26-ը մասնակցել է ՌԴՍանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած իլյուզիոնիսների միջազգային ֆորումում՝ արժանանալով դիպլոմի, գավաթի և դրամական պարգևի[2]: Համալսարանն ավարտելուց հետո՝ 2016-2018 թվականներին ուսումը շարունակել է ՀՊՏՀ-ի Հանրային ֆինանսներ բաժնում: 2017 թվականի հոկտեմբերի 9-10 մասնակցել է ՌԴ-ի Մոսկվա քաղաքում կայացած Միջազգային իլյուզիոնիստների փառատոնին (RMC 2017): Գագիկ Դանիելյանը պարբերաբար կազմակերպում է մենտալ շոուներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]