Jump to content

Մասնակից:Գրիգորի 2004/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Օգյուստ Բլանկի
Louis Auguste Blanqui
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1805(1805-02-08)
ԾննդավայրՖրանսիա
Մահացել էհունվարի 1, 1881(1881-01-01) (75 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունՖրանսիա ֆրանսացի
ԿրթությունԿառլ Մեծի քոլեջ
Մասնագիտությունփիլիսոփա և քաղաքական գործիչ

Լուի Օգյուստ Բլանկի (անգլ.՝ Louis Auguste Blanqui ծնվել է Ֆրանսիաում փետրվարի 8-ին 1805 թվականին, մահացել է Փարիզում հունվարի 1-ին 1881թվականին), ֆրանսիական հեղափոխական, ուտոպիստ–կոմունիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունը ստացել է Կառլ Մեծի քոլեջում, ապա սովորել է իրավաբանություն և բժշկություն: Մասնակցել է Բուրբոնների վերահաստատման (1814–1830), Հուլիսյան միապետության (1830–1840) շրջանի հանրապետական–դեմոկրատական շարժմանը, Հուլիսյան հեղափոխու– թյանը (1830)։ Գ․ Բաբյոֆի գաղափարների ազդեցությամբ 1832–1834 թվականին հանգեց կոմունիստական համոզմունքների։ 1835–1839 թվականին կազմակերպել և ղեկավարել է գաղտնի հանրապետական «Ընտանիքների ընկերությունը» և «Տարվա եղանակների ընկերությունը»։ 1839 թվականի մայիսի 12-ի Փարիզի ապստամբության ճնշումից հետո դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ 1848 թվականի հեղափոխության շնորհիվ ազատվել է բանտից, կազմակերպել «Կենտրոնական հանրապետական ընկերություն» դեմոկրատական ակումբը և պրոպագանդել սոցիալիստական գաղափարներ։ 1848 թվականի մայիսի 15-ի ցույցից հետո Բլանկին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ 1861–1865 թվականին կրկին բանտում էր։ 1870 թվականի հոկտեմբերի 31-ի ապստամբությանը մասնակցելու համար վերստին դատապարտվեց ցմահ բանտարկության։ Բանտում գտնվելիս, հեռակա կարգով ընտրվեց Փարիզի կոմունայի անդամ, բայց Վերսալյան կառավարությունը հրաժարվեց Բլանկիին փոխանակել կոմունայի պատանդների հետ։ Բանտից ազատվեց 1879 թվակնին և շարունակեց քաղաքական գործունեությունը։ Ընդունելով հանդերձ դասակարգային պայքարի առկայությունը՝ Բլանկին շահագործվող զանգվածների մեջ չէր առանձնացնում պրոլետարիատին։ Նա գտնում էր, որ դասակարգային շահագործմանը կարելի է վերջ տալ միայն սոցիալական հեղափոխության միջոցով, սակայն հեղափոխության հաջողությունը կապում էր խնամքով նախապատրաստված դավադրության հետ։ Մարքսիզմ–լենինիզմի դասականները բարձր գնահատելով Բլանկիին որպես հեղափոխականի և սոցիալիզմի ջերմ կողմնակցի՝ միաժամանակ քննադատում էին նրա դավադրական մարտավարությունը։