Մասնակից:Գոռ Ղալայան/Ավազարկղ7
«100 ֆուտ», ամերիկյան «Asylum Home Entertainment» կինոստուդիայի սարսափ ֆիլմ՝ թողարկված 2008 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Էրիկ Ռեդն է, որը հայտնի է նաև «Ուղեկից», «Գրեթե լիքը խավար», «Կոհեն և Թեյթ» և այլ ֆիլմերի սցենարներով։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարնի Ուոթսոնն, ով սպանել է իր ամուսնուն՝ իրեն ծաղրող ոստիկանին, դատապարտված է տնային ժամանակավոր կալանքի։ Շենքսը, հանգուցյալ Մայք Ուոթսոնի գործընկերն ու ընկերը, հետևում է, որպեսզի համոզվի, որ պատիժը կատարվի առավելագույն չափով, և որ Մարնին իրեն տանը ավելի լավ զգա, քան բանտում:
Սկզբում Մարնին ուրախ էր բանտարկությունից խուսափելու պատճառով, բայց շուտով հասկանում է, որ տսնն իրեն հետապնդում է իր հանգուցյալ ամուսնու ուրվականը՝ վրեժ լուծելու նպատակով:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆամկե Յանսեն - Մարնի Ուոթսոն
- Բոբի Կանավալե - Լուի Շենկս
- Էդ Վեստվիկ - Ջոյ
- Մայքլ Պարե - Մայք Ուոթսոն
- Պատրիշա Շարբոնո - Ֆրենսիս
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը ցուցադրվել է Syfy-ում 2009 թվականի ապրիլի 26-ին[1]։ DVD տարբերակը սահմանափակ քանակով թողարկվեց երկու օր անց[2]: Այն ամբողջ երկրում թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 6-ին «The Asylum»-ի միջոցով:
Ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Bloody Disgusting»-ի Բրայան Քոլինզը ֆիլմը գնահատեց 4/5 և ասաց. «Ինչպես ես նախկինում ասել եմ, ես սովորաբար չեմ գտնում, որ ուրվականները կամ գերբնական տիպի բաներն առանձնապես սարսափելի են, բայց այս մեկն աշխատում է: «Dread Central»-ի Սթիվ Բարտոնը ֆիլմը գնահատել է 3,5/5 և այն անվանել «զարմանալի սարսափելի փոքրիկ ֆիլմ»[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Miska, Brad (2009-02-27). «TV: Eric Red's '100 Feet' to Premiere on Sci Fi Channel». Bloody Disgusting! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-05-25-ին.
- ↑ «Horror Archives». ComingSoon.net. Վերցված է 2022-05-25-ին.
- ↑ «100 Feet (DVD)». Dread Central (ամերիկյան անգլերեն). 2010-06-21. Վերցված է 2022-05-25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «100 футов»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «100 футов»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում: