Մասնակից:ԳոհարԽաչԱր/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իռլանդական վիսկի արտադրողները

== Իռլանդական վիսկի == (իռլանդերեն՝ uisce beathadh, վիսկի՝ արտադրված Իռլանդիայում։Իռլանդական վիսկին Եվրոպայի ամենահին ոգելից խմիչքներից է: Առաջին անգամ նրա մասին հիշատակվում է XII դարի կեսերին: Իռլանդական վիսկիի տեսակների մեծ մասը եռակի է թորված՝ ի տարբերություն Շոտլանդիայի, որտեղ այս մեթոդը հազվադեպ է օգտագործվում:

Իռլանդական վիսկի պատրաստելու համար օգտագործվող ածիկի չորացման ժամանակ հազվադեպ է օգտագործվում տորֆ, այդ իսկ պատճառով շոտլանդական վիսկիին բնորոշ ծխի համը շատ հազվադեպ է իռլանդական վիսկիում:

Խմիչքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդական վիսկիի պատմությունը սկսվում է Ք․ա. 5-րդ դարից, երբ, ըստ լեգենդի, միսիոներական վանականները սուրբ Պատրիկի գլխավորությամբ կղզի բերեցին վիսկի պատրաստելու համար կիրառվող թորման արվեստը։ Սակայն այս լեգենդը հավաստող որևէ գրառում չկա:

Համաձայն պատմական աղբյուրների՝ թորման թույլտվության առաջին արտոնագիրը ստացել է Old Bushmills օղեգործարանը և դրա սեփականատեր Վալտեր Թեյլորը՝ Գելուեյ կոմսությունից, 1608 թվականին։ Արտոնագիրը տրվել է անգլիական գահի կողմից՝ ի դեմս փոխլորդ Սըր Արթուր Չիչեսթրի, այն պայմանով, որ վիսկիի արտադրությունից և վաճառքից որոշակի սահմանված բաժնեմաս անցնի գանձարանին։

1771 թվականին անգլիական լորդերը հարկ նշանակեցին թորման կաթսաների վրա, այսինքն՝ այդուհետև հարկի չափը կախված էր կաթսայի տարողությունից, ինչը իր հերթին մղում էր վիսկիի ընդհատակյա արտադրության։ Այդ իսկ պատճառով 1823 թվականին հավատարմագրված ձեռնարկությունների քանակը իջավ՝ հասնելով երկու տասնյակի։ Վիսկիի արտադրությունը և գումարների մուտքը գանձարան նվազագույնի էին հասել, և որպեսզի շտկեն իրավիճակը, անգլիացիները հարկ սահմանեցին միայն արտադրված սպիրտի համար։

Վիսկիի արտադրությունն ուներ նաև իր սև կողմը՝ ալկոհոլիզմ։ Կա մի ավանդազրույց․ Կապուչինյան վանական Թեոբալդ Մեթյուն ընդամենը հինգ տարվա ընթացքում կարողացավ այն ժամանակ երկրում բնակվող ութ միլիոն իռլանդացիներին պարտադրել ուխտ անել ալկոհոլից զերծ մնալու համար։ Նման քարոզների արդյունքում իռլանդական վիսկիի արտադրությանը հասցվեց առաջին ուժգին հարվածը։

Իռլանդական վիսկիի բույրը և համային հրաշալի որակները նրան բերեցին միջազգային ճանաչում հատկապես 19-րդ դարի վերջին։ Սակայն 20-րդ դարի սկզբին իռլանդական վիսկին գործնականորեն անհետացավ շուկայից առաջին հերթին միջազգային անբարենպաստ հարաբերությունների պատճառով։

Իռլանդիայի՝ անկախության համար Անգլիայի դեմ մղված պատերազմը, որին հաջորդեց սովը, հանգեցրեց ժողովրդի մասսայական արտագաղթի և արտադրության նկատելի անկման։ Մինչև 20-րդ դարի սկիզբը իռլանդական վիսկին արդեն իսկ ճանաչված էր ողջ աշխարհում․ Իռլանդիան այն ժամանակ անգլիական ազնվականության քաղաքամերձ կեցավայրն էր։ Սակայն 1920-ական թվականների տնտեսական ճգնաժամը և ԱՄՆ-ում հաստատված արգելքները երկար ժամանակով փակեցին ամերիկյան շուկան։ Վիսկիի շուկան աստիճանաբար գրավեցին անգլիացիները՝ լրացնելով այն շոտլանդական սքոչով.

1988 թվակնին IDL-ի արտադրության միակ հիմնարկությունը գնեց Ֆրանսիական Pernod Ricard ընկերությունը։ Արդյունքում՝ նույն ընկերւթյան կողմից փորձ արվեց ձեռք բերել նաև Cooley ընկերությունը։ Պեռնո Ռիկարը պատրաստ էր 24,5 միլիոն ֆունտ վճարել Cooley-ի համար՝ հենց միայն աներես մրցակիցներից ազատվելու համար։ Բայց գործարքը չեղյալ հայտարարվեց հակամենաշնորհային վարչության կողմից: Սակայն Cooley-ի վիճակը շատ ողբալի էր, և ընկերությունը կարողացավ ազատվել պարտքերց միայն 2000 թվականին՝ ստիպելով գիտակներին նոր հայացք նետել իռլանդական վիսկիի աշխարհին:


Արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայում ընդհանուր առմամաբ կան վիսկիի երեք հիմնական արտադրողներ՝ ի տարբերություն Շոտլանդիայի, որտեղ արտադրողները շուրջ 90-ն են։Սա բացատրվում է Իռլանդիայի բավական ծանր պատմությամբ, երբ տնտեսական դժվարությունները հաճախ հանգեցնում էին սնանկացման և շատ մասնավոր արտադրողների միաձուլման։

Ներկայումս Իռլանդիայում կան վիսկի արտադրող հետևյալ ձեռնարկությունները, որոնք գործող են կամ գտնվում են կառուցման փուլում․

  • Alltech Craft Distillery (հիմնադրվել է 2012թվականին) — նոր է մուտք գործում վիսկիի շուկա[1],
  • Cooley Distillery (վերակազմավորվել է կարտոֆիլից պատրաստվող ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկությունից 1987 թվականին, 2011 թվականից պատկանում է Beam ընկերությանը), արտադրում է Connemara, Knappogue, Michael Collins, Tyrconnell, St. Patrick, Finnegan ապրանքանիշերով վիսկիներ,
  • Dingle Distillery (հիմնադրվել է 2012 թվականին), նոր է մուտք գործում վիսկիի շուկա[2][3];
  • The Echlinville Distillery (հիմնադրվել է 2013թվականին), արտադրում է Dunvilles ապրանքանիշի վիսկին, Հյուսիսային Իռլանդիայի՝ վիսկիի առաջին գործարանը, որ արտոնագիր է ստացել գրեթե 125 տարի առաջ [4];
  • Kilbeggan Distillery, հիմնադրվել է 2007թվականին, 2011 թվականից պատկանում է Beam ընկերությանը,
  • New Midleton Distillery (հիմնադրվել է 1975 թվականին, 1988 թվականից պատկանում է Pernod Ricard ընկերությանը), գտնվում է կղզու հարավային մասում, արտադրում է Jameson, Tullamore Dew, Powers, Paddy, Midleton, Redbreast и Green Spot ապրանքանիշերի վիսկիներ,
  • Old Bushmills Distillery, ոգելից ըմպելիքներ արտադրող ամենահին արտոնագրված ընկերությունը, որ թորման թույլտվություն է ստացել Ջեյմս Առաջինի (Հակոբ Առաջին արքա) կողմից ավելի քան 400 տարի առաջ՝ 1608 թվականին, 2015 թվականից պատկանում է Jose Cuervo ընկերությանը։
  • West Cork Distillers, հիմնադրվել է 2008 թվականին Կարկ քաղաքում,
  • Tullamore Dew Distillery (բացումը կատարվել է 2014 թվականին), ընկերություն, որը ծրագրել է մեկ տարում արտադրել 1,5 միլիոն արկղ խմիչք [5]։

Իռլանդական վիսկիի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդական վիսկիի տեսակներ
Թորման կաթսաներ (pot still)

Իռլանդիայում արտադրվում են վիսկիի մի քանի տեսակներ․

  • Միածիկային վիսկի (անգլ.՝ Single Malt), պատրաստվում է գարու 100%-անոց ածիկից թորման կաթսայի միջոցով (pot still).
  • Միատեսակ հատիկային վիսկի (անգլ.՝ Single Grain) պատրաստվում է հատիկներից թորման սյունաձև գործիքի միջոցով Կաղապար:Не переведено.
  • «Մաքուր վիսկի թորման կաթսայից» (անգլ.՝ Pure Pot Still), սա վիսկիի յուրահատուկ տեսակ է, որ պատրաստվում է Իռլանդիայում։ Նրա բաղադրության մեջ մտնում են ինչպես գարու ածիկը, այպես էլ կանաչ, չծլած գարին, որը ըմպելիքին առանձնահատուկ համ է հաղորդում է։ Բնական տեսքով արտադրվող «Pure Pot Still»-ը ներառում է Redbreast ապրանքանիշի վիսկի, մի քանի բարձրակարգ տեսակներ՝ Jameson և Green Spot ապրանքանիշերի։ Վերջինս հասանելի է միայն Դուբլինի Mitchell and Son խանութում։ Նշված բոլոր ապրանքանիշերը արտադրվում են Միդլթոնում։
  • Խառնուրդային վիսկի(անգլ.՝ Blended Whiskey), հանդիսանում է նախորդ երեք տեսակների խառնուրդ, ընդ որում տարանջատում չի արվում միատարր ածիկով կամ «Pure Pot Still» վիսկիի օգտագործմամբ պատրաստված խառնուրդային վիսկիից։

Իռլանդական տարբեր վիսկիներ ունեն 8-ից 15 տարվա հնեցում։


Վիսկիի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդական վիսկիի հիմնական բաղադրիչներն են գարին և գարու ածիկը՝ հացահատիկային խառնուրդներով ՝ ցորենի, աշորայի, վարսակի։ Սակայն վիսկիի եզակի համի հիմնական բաղադրիչը բնական մաքուր ջուրն է: Հավելանյութերը նշվում են պիտակների վրա արված գրություններում։ Պիտակի վրայի pure malt նշումը ցույց է տալիս, որ արտադրության մեջ օգտագործվել է միայն գարու ածիկ, բայց գարիի տարբեր տեսակների։ Single malt նշումը ցույց է տալիս, որ վիսկին պատրաստված է միայն մեկ տեսակի գարու ածիկից և միայն մեկ հաստատությունում։ Սակայն ամենատարածվածն ու սիրվածը blended խառնուրդային վիսկիներն են։

Իռլանդական վիսկիի ներկայիս արտադրության մեջ կան յոթ փուլեր:


Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացահատիկը ջրի մեջ թրջում են սովորաբար երկու օր և դարսում է բարակ շերտով, որ սերմերը ծլեն։ Հացահատիկի օսլայի մասը վերածվում է շաքարի։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև ծլած հացահատիկը տեղադրվում է հատուկ ջեռոցներում այնպես, որ այն չներքաշի օտար հոտերն ու բույրերը: Արդյունքում՝ պահպանվում է ածիկին բնորոշ նուրբ համը:

Երրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանից հետո ածիկի և գարու խառնուրդը աղում են և հատուկ տակառների մեջ լցնում, վրան՝ տաք ջուր, որպեսզի շաքարը և մնացած օսլան լուծվեն ջրի մեջ: Այս հեղուկը առանձնացնում են հացահատիկի նստվածքից և լցնում մեկ այլ տակառի մեջ։ Ավելացնում են խմորիչ` խմորման համար գլխավոր բաղադրիչը: Շիրան պահպանվում է երկու օր։ Այդ ընթացքում շաքարը վերածվում է ալկոհոլի և ածխաթթու գազի:


Չորրրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցուի հասունացումից հետո սկսվում է եռակի թորում պղնձե թորամաններում։ Առաջին թորումից հետո ստացվում է 25-30% ալկոհոլ: Իսկ երկրորդից հետո ՝ 65-70 տոկոս: Երրորդ թորումը ալկոհոլի աստիճան չի ավելացնում, բայց վերջնականապես մաքրում է սպիրտը:

Հինգերորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացված վիսկին լցվում է կաղնե ձեռակերտ տակառների մեջ։ Դրանցում՝ լիակատար մթության և լռության մեջ (սա կարևոր է), վիսկին հնանում է երեք տարի։ Այդ ընթացքում վերջնականապես ձևավորվում են խմիչքի համ ու հոտը, բույրը և ոսկու երանգը։

Վեցերորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ անց (յուրաքանչյուր տեսակի համար իրեն անհրաժեշտ ժամանակը) տակառը կնիքով փակվում է, և մասնագետները համտեսում են վիսկին:

Յոթերորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ փուլը խառնման կամ խառնուրդի գործընթացն է։ Իռլանդական վիսկիի յուրաքանչյուր տեսակի բնույթը որոշում է վարպետը, ով կարող է մեկ տակառի մեջ միավորվել մինչև քառասուն տարբեր տեսակներ: Այնուհետեւ վիսկին կրկին զտվում է, հեղուկացվում մաքրամաքուր ջրով մինչև անհրաժետ խտություն ստանալը և շշալցվում:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Distilling Begins in Carlow for Alltech’s Irish Whiskey Արխիվացված է Նոյեմբեր 12, 2013 Wayback Machine-ի միջոցով:, Alltech, 12 November 2012.
  2. Dingle Distillery
  3. Irishliquid.com
  4. Newenham, Pamela (23 January 2014). «Irish Whiskey brand returns 80 years after Prohibition». The Irish Times. Վերցված է 23 January 2014-ին.
  5. Sod is turned on Tullamore Dew distillery, TheJournal.ie, 14 September 2013.

Կատեգորիա:Վիսկի Կատեգորիա:Իռլանդիա Կատեգորիա:Գարու ածիկ