Մասնակից:Գայանե Մարգարյան/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Մարգարյան/Ավազարկղ 3

Իենգ Սարի (կխմեր.՝ អៀង សារី, [1]), «Կարմիր քմերներ» վարչակարգի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է, Պոլ Պոտի բռնապետության ժամանակ (1975-1979) եղել է վարչապետ և «Ժողովրդավարական Կամպուչիայի» արտաքին գործերի նախարար: Մամուլում անվանվել է Կամպուչիայի վարչակարգի «երկրորդ մարդը» (խորհրդային մամուլում նույնիսկ օգտագործվել է «Պոլ Պոտի վարչակարգ` Իենգ Սարի» տերմինը): Փաստացի Ինեգ Սարին «համար երեքն էր», քանի որ «համար երկուսի»` Նուոն Չեայի անունը գործնականում հայտնի չէր արտասահմանում, ինչչես նաև` հայտնի չէր հենց Կամբոջայում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինեգ Սարին ծնվել է Վիետնամի հարավ-արևմուտքում: Հայրը ազգությամբ քմեր էր, իսկ մայրը` չինացի[2]: Ավարտել է Պնոմպենի Սիսովատ արքայի ուսումնարանը: Ընդունվելով «Կարմիր քմերների» շարքերը` փոխել է իր վիետնամական Կիմ Չանգ անունը քմերականի` Իենգ Սարի: Պոլ Պոտի կողմնակիցն էր, նրա հետ միասին սովորել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, հանդիպել է ֆրանսիական ձախ շարժման գործիչների հետ (ներառյալ Ժան Պոլ Սարտրը):

1953 թվականին վերադառնալով Կամբոջա` Սիսովատի ուսումնարանում դարձել է պրոֆեսոր[3]: 1960 թվականին ընտրվել է Կամպուչիի աշխատավորների կուսակցության Կենտրոնական կոմիտե: 1971-1975 թվականներին քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Թագավորական կառավարության Կամպուչայի ազգային միության անդամ և Կամպուչայի ազգային միության հատուկ գործակալ: Կարմիր քմերների իշխանության գալուց հետո 1975 թվականին եղել է վարչապետի` միջազգային գործերով տեղակալը և Կամպուչայի արտաքին գործերի նախարարը:

Կարմիր քմերների պարտությունից և նրանց` պարտիզանական պատերազմի մարտավարությանն անցնելուց հետո շարունակել է պահպանել իր առաջնորդության դիրքը, որպես աքսորված կառավարության անդամ, բայց ժողովրդական Կամպուչայի կոալիցիոն կառավարության ստեղծումից հետո 1982 թվականին իր արտաքին գործերի նախարարի պաշտոնը հանձնել է Կխիե Սամպխանին: 1996 թվականին դուրս է եկել Կարմիր Քմերների շարքերից իր հազարավոր հետևորդների հետ` 1996 թվականի օգոստոսին թագավոր Նորոդոմ Սիանուկի համաներման դիմաց: Հիմնել է ժողովրդավարական ազգային շարժման միությունը, դաշնակցելով Խուն Սենի կառավարության հետ, ստացել է Պայլինը ղեկավարելու փաստացի մանդատ: 1996-2007 թվականներին ապրում էր Պնոմպենի անվտանգության աշխատակիցներով շրջապատված մեծ ամառանոցում և վերահսկում էր Թաիլանդի սահմանին թանկարժեք քարերի արդյունաբերությունը:

2007 թվականի նոյեմբերի 12-ին իր կնոջ` Իենգ Տիրիտի հետ ձերբակալվել է հատուկ դատարանի առջև պատասխանատվության կանչելու համար[4]:

2009 թվականի դեկտեմբերի 16-ին դատական կազմը նրան պաշտոնապես մեղադրել է ցեղասպանության, Կամբոջայում վիետնամական և մուսուլմանական փոքրամասնությունների սպանությանը մասնակցելու համար[5]:

Մահացել է 2013 թվականի մարտի 14-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BBC News - Khmer Rouge senior leader Ieng Sary dies». Արխիվացված է օրիգինալից 2013-03-21-ին. Վերցված է 2013-03-17-ին.
  2. Ieng Sary’s Brief Biography Արխիվացված է Հունվար 18, 2008 Wayback Machine-ի միջոցով:; Ieng Sary, Howard J. De Nike, John B. Quigley, Kenneth J. Robinson, Cambodia Tribunal Populaire Revolutionnaire, Helen Jarvis, Nereida Cross Genocide in Cambodia: Documents from the Trial from of Pol Pot and Ieng Sary (Pennsylvania Studies in Human Rights) (Hardcover). — С. 90. — ISBN 0812235398; Jurisdictional and Definitional Issues
  3. Chandler, David P., Revising the Past in Democratic Kampuchea: When Was the Birthday of the Party?: Notes and Comments, in Pacific Affairs, Vol. 56, No. 2 (Summer, 1983), pp. 288—300.
  4. «Ex-official of Khmer Rouge and wife arrested for crimes against humanity», Associated Press (International Herald Tribune), November 12, 2007.
  5. «Genocide charges for two former Khmer Rouge Leaders»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]