Jump to content

Մասնակից:Բարսեղյան Անի/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատեուս Սոլանո (1981թ., մարտի 20 ), բրազիլացի դերասան։

Նա հայտնի է բրազիլական հեռուստանովելներում, հեռուստասերիալներում և ֆիլմերում իր կերտած կերպարներով: Բրազիլական կինոարտադրության ոլորտում իր դեբյուտից մինչ օրս Սոլանոն նկարահանվել է ավելի քան մեկ տասնյակ հեռուստանովելներում: Նա հայտնի է Viver a Vida, Gabriela, Amor à Vida և այլ հեռուստավելաներում իր մարմնավորած կերպարներով ։ Նա արժանացել է մի շարք պարգևների, ինչպես նաև անվանակարգերի, ինչպիսիք են Melhores do Ano, Nickelodeon Kids' Choice Awards (բրազիլական տարբերակ), Troféu Imprensa և այլն: 2013 թվականին նա մարմնավորել է Ֆելիքս Խուրիի կերպարը քննադատների կողմից հավանության արժանացած Amor à Vida հեռուստանովելում։

Բարսեղյան Անի/Ավազարկղ
Ծնվել է1981 թվական,մարտի 20
ԾննդավայրԲրազիլիա, Դաշնային շրջան (Բրազիլիա)
Ակտիվ շրջան2003-մեր օրեր
Ամուսին(ներ)Պաուլա Բրաուն

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատեուսը ծնվել է Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում: Վաղ պատանեկության տարիներին նա արդեն աշխատում էր փոքր ծառայություններում։ Փնտրելով իր անձնական անկախությունը և ներդրումներ կատարելով իր դերասանական կարիերայում՝ նա միայնակ տեղափոխվեց Վաշինգտոն, այնուհետև՝ Լիսաբոն, Պորտուգալիա: Որոշ ժամանակ անց նա վերադարձավ մոր հետ Ռիո դե Ժանեյրոյում ապրելու։ Նա ուսում ստացավ Ռիո դե Ժանեյրո նահանգի Դաշնային համալսարանի կատարողական արվեստի ֆակուլտետում:

Նա բրազիլացի դերասանուհիներ Ջուլիանա Կարնեյրո դա Կունյայի և Գաբրիելա Կարնեյրո դա Կունյայի զարմիկն է։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլանոյի կարիերան սկսվել է 2003 թվականին 22 տարեկանում, երբ նա նկարահանվել է Linha Direta-ի դրվագներից մեկում։ 2004 թվականին նա նկարահանվել է Um Só Coração հեռուստատեսային մինի սերիալում, որտեղ նա մարմնավորել է Գուստավո Գոմեսին։ 2005 թվականին նա նկարահանվել է Գլորիա Պերեսի A Diarista սերիալում։ 2007 թվականին Սոլանոն առանձնահատուկ ելույթ ունեցավ Paraíso Tropical-ում։ 2009 թվականին նա մարմնավորել է երկվորյակներ Միգելին[1] և Խորխեին Viver a Vida-ում[2]։ Հեռուստանովելայում նկարահանվել են Թաիս Արաուժոն, Խոսե Մայերը, Ալին Մորաեսը, Բարբարա Պազը, Լիլիա Կաբրալը։ 2012 թվականին նա կերտել է Գաբրիելա հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը [3]՝ մարմնավորելով Մունդինյո Ֆալկաոյին [4]։ 2013-ին նա մարմնավորեց խաբեբա, չար և զայրացած Ֆելիքս Խուրիի կերպարը [5] Amor a Vida-ում[6]: Հեռուստանովելում իր ցուցաբերած կատարյալ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ նա մի քանի պարգևների է արժանացրել։ 2016 թվականին նա պատրաստվում է նկարահանվել Liberdad-ում՝ տանելով Խոսե Մարիա Ռուբիոյի դերը [7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Պաուլա Բրաունի հետ։ 2010 թվականի հոկտեմբերի 18-ին ծնվել է զույգի առաջին դուստրը՝ Ֆլորան։ 2015 թվականի մայիսի 1-ին ծնվել է զույգի երկրորդ երեխան՝ Բենջամինը ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Mateus Solano» (անգլերեն). 2022-11-21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Viver a vida: novela ganha mais um CD com Mateus Solano na capa». Extra Online (բրազիլական պորտուգալերեն). 2010-01-29. Վերցված է 2023-06-19-ին.
  3. «Mateus Solano - Mateus Solano - "Conheci a minha mulher na cama"». VIP.pt (եվրոպական պորտուգալերեն). 2012-11-16. Վերցված է 2023-06-19-ին.
  4. «Mundinho Falcão». Gabriela (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2023-06-19-ին.
  5. «Félix Khoury». Amor à Vida (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2023-06-19-ին.
  6. «Mateus Solano lembra sucesso como Félix na novela "Amor à Vida"». Globo News (բրազիլական պորտուգալերեն). 2015-09-30. Վերցված է 2023-06-19-ին.
  7. «Mateus Solano se prepara para viver novo vilão em 'Liberdade, Liberdade'». Bastidores (բրազիլական պորտուգալերեն). 2016-03-02. Վերցված է 2023-06-19-ին.