Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ31

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Вид на город

Ֆայզաբադ (դարի՝ فيض‌آباد Fayzābād), Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բադախշան նահանգի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը։

Աշխարհագրություն և տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Կոկչա գետի աջ ափին։ Ֆայզաբադը պատմականորեն մեկուսացված է ասֆալտապատ ճանապարհների բացակայության պատճառով։ Քաղաքում երկու շուկա կա, որտեղ դեռ վաճառում են բուրդ, բրդյա հագուստ, աղ, շաքար, թեյ։

Նահանգում կան հացահատիկային մշակաբույսերի որոշ տեսակներ, ինչպիսիք են գարին, ցորենը և բրինձը: Քաղաքի անմիջական հարևանությամբ կա աղի հանք։ Բերիլը գտնվում է քաղաքի մոտ։ Նաև Ֆայզաբադում կա բրդյա իրերի արհեստագործական արտադրություն։ Քաղաքում գործում է հիդրոէլեկտրակայան։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Արևիկ Սոֆյան/Ավազարկղ31ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Բնակչություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մեծ մասը տաջիկներ և ուզբեկներ են։ Շատ են նաև թուրքմենական փոքրամասնությունները։

Ջաուզ Գուն անունով քաղաքը գոյություն է ունեցել մինչև 1680 թվականը։ Նրա անունը փոխվել է Ֆայզաբադով, որը կարելի է թարգմանել որպես «աստվածային առատաձեռնության, օրհնության և ողորմության բնակավայր»։ Քաղաքն անվանափոխվել է այն ժամանակ, երբ քաղաք է բերվել Մուհամմադի պատմուճանը։

Քաղաքի անմիջական շրջակայքում կան յոթ հին ամրոցներ, որոնցից մի քանիսը ավերակ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]