Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերնարդո Պարենտինո (), վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ: Նա հիմնականում աշխատում էր Պադովայում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վենետիկյան հանրապետությանը պատկանող Պորեչ քաղաքում, որը գտնվում է Իստրիայի թերակղզու ափին: Ամենայն հավանականությամբ, այնտեղ է ստացել իր նախնական կրթությունը[1]: Մահացել է Վիչենցա քաղաքում: Մեծապես կրել է Անդրեա Մանտենյայի ազդեցությունը, հավանաբար եղել է նաև նրա աշակերտը։

Նկարիչը հայտնի է նաև Բերնարդո Պարենցանո, Բերնարդո դա Պարենցո, Բերնարդինո Պարենտինո անուններով: Նա սխալմամբ նույնացվել է վանական Լորենցոյի հետ[1]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոգերի երկրպագությունը»

Բերնարդո Պարենտինոյի վրձնին են պատկանում Պադովայի սուրբ Ջուստինա վանքի համար ստեղծված «Սուրբ Բենեդիկտի կյանքը» աշխատանքը և «Սուրբ Ծնունդ» ստեղծագործությունը, որը գտնվում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում: Նա նաև ստեղծել է «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» ընդհանուր թեմային վերաբերող նկարների շարքը, որոնք գտնվում են Դորիա Պամֆիլի պատկերասրահում: Նրան է պատկանում նաև «Մոգերի երկրպագությունը» ստեղծագործությունը:

Նկարչի աշխատանքներում տեսանելի է մանրուքների նկատմամբ խիստ ուշադրությունը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Туинова, Екатерина Сокровища европейских музеев. — РООССА, 2006. — С. 29. — ISBN 978-5-91926-060-8

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]