Մասնակից:Արփինե Լալայան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շոն գառնուկը․ Ֆարմագեդոն» (անգլ.՝ A Shaun the Sheep Movie: Farmageddon), «Աարդման անիմեյշն» բրիտանական ընկերության լիամետրաժ անիմացիոն կատագերգությունը, ստեղծվել է «ստոպ-կադր անիմացիա» (անգլ.՝ stop-motion) տեխնոլոգիայի օգնությամբ։ «Շոն գառնուկը» ֆիլմի սիքվելն է։ Սյուժեի կենտրոնում Շոն անունով գառնուկն է՝ համանուն մուլտֆիլմի հերոսը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Ավստրիայում, Գերմանիայում և Իտալիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է աշխարհի ամենահայտնի գառնուկի միջգալակտիկական արկածների մասին։

«Թռչող ափսեի» վթարից հետո Երկիր է գալիս մի սրամիտ և չարաճճի այլմոլորակային հյուր՝ Լու-Լա անունով։ Այստեղ նա գտնում է նոր ընկերոջ՝ Շոն գառնուկին: Միայն նա կարող է օգնել իրեն փախչել այլմոլորակային որսորդներից և վերադառնալ տուն: Նրանք միասին պետք է գնան այնտեղ, որտեղ դեռևս ոչ մի գառ ոտք չի դրել։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 14-ին StudioCanal-ը հայտարարել է, որ «Աարդման անիմեյշն» ստուդիայի հետ սկսել է աշխատել «Շոն գառնուկը» լիամետրաժ մուլտֆիլմի սիքվելի վրա[1]։ Հոկտեմբերի 25-ին հայտարարվել է ֆիլմի աշխատանքային անվանումը՝ «Shaun the Sheep Movie 2»։ Հայտնի է դարձել նաև, որ ֆիլմի արտադրությունը կսկսվի 2017 թվականի հունվարին, ռեժիսորը կլինի Ռիչարդ Սթարզակը (որը նկարահանել էր առաջին մասը)[2]։ Բայց 2018 թվականի նոյեմբերին նշվել է, որ բացի Սթարզակից, նախագիծը կղեկավարեն Աարդմանի աշխատակիցներից երկուսը՝ Ռիչարդ Ֆելանը և Ուիլ Բեխերը՝ ընկերության սեփականատերերի՝ անկախությունը պահպանելու ցանկության պատճառով։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունը հեղինակել է Թոմ Հաուն։ Հիմնական երգը կոչվում է LAZY (անգլերենից թարգմանաբար՝ ծույլ), որը կատարել են The Vaccines-ը և Քայլի Մինոուգը։ Սաունդթրեքը ներառում է նաև «Life's a Treat» երգի ռեմիքսը, որը կատարել են երգչուհի Նադյա Ռոուզը, Մարկ Թոմասը (սերիալի կոմպոզիտորը) և Վիկ Ռիվսը:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գառնուկ Շոն․ Ֆարմագեդոն» ֆիլմը Գերմանիայում առաջին անգամ թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին, Մեծ Բրիտանիայում՝ հոկտեմբերի 18-ին[3]։ «Նեթֆլիքս»-ը ձեռք է բերել ֆիլմի ցուցադրման իրավունքը 2020 թվականի սկզբին Միացյալ Նահանգներում, Կանադայում և Լատինական Ամերիկայում։ Անիմացիոն կատակերգությունը ռուսական վարձույթի համար թողարկվել է 2020 թվականի հունվարի 23-ին[4]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ մուլտֆիլմի անոնսը կարելի է տեսնել ամբողջ աշխարհի կինոթատրոններում՝ նախքան «Վայրի նախնիները» ֆիլմի ցուցադրությունը (այն բացահայտել է ֆիլմի նոր անվանումը և սյուժեն)[5]։ Անոնսը թողարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին, իսկ 2019 թվականի ապրիլի 1-ին հրապարակվել է առաջին պաշտոնական անոնսը[6]։ 2019 թվականի հուլիսի 3-ին համացանցում հայտնվել է երկրորդ անոնսը[7]։ Մուլտֆիլմի առաջին տեղայնացված անոնսը համացանցում հրապարակվել է 2019 թվականի նոյեմբերի 27-ին[8], երկրորդը՝ 2020 թվականի հունվարի 9-ին[9]։

Գումար[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ «Գառնուկ Շոն․ Ֆարմագեդոն» մուլտֆիլմը հավաքել է 29,8 միլիոն դոլար: Ամենաշատ եկամուտ ունեցող երկրների թվում են Մեծ Բրիտանիան (8,4 միլիոն դոլար), Գերմանիան (6,1 միլիոն դոլար) և Ֆրանսիան (5,4 միլիոն դոլար): Ներկայումս մուլտֆիլմը ամենաշատ եկամուտ ունեցող «ստոպ-կադր անիմացիա» տեխնոլոգիայով մուլտֆիլմերի ցանկում 16-րդն է աշխարհում:

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rotten Tomatoes» կայքում մուլտֆիլմը ստացել է 97% դրական գնահատական՝ հիմնված 33 ակնարկի վրա՝ ստանալով 7,52/10 միջին գնահատական։

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերին «Nintendo Switch»-ը թողարկել է «Home Sheep Home: Farmageddon Party Editio» վերնագրով ֆիլմի խաղային ադապտացիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hopewell, John (2015-09-14). «'Legend,' 'Shaun,' Smash Benchmarks for Studiocanal». Variety. Variety Media, LLC. Արխիվացված է օրիգինալից 2015-09-15-ին. Վերցված է 2015-09-15-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Tartaglione, Nancy (2016-10-25). «Aardman, Studiocanal Reunite Flock For 'Shaun The Sheep Movie 2' – AFM». Deadline Hollywood. Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2016-10-25-ին. Վերցված է 2016-10-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Shaun the Sheep Movie: Release Dates». shaunthesheep.com. 2019-10-25. Արխիվացված է օրիգինալից 2019-10-25-ին. Վերցված է 2019-11-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Netflix Adds Aardman's 'A Shaun the Sheep Movie: Farmageddon' to Animation Slate — Exclusive». inderwire.com. 2019-11-22. Արխիվացված է օրիգինալից 2019-11-23-ին. Վերցված է 2019-11-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Starzak, Richard (2019). «Shaun the Sheep Movie 2 teaser trailer before Early Man begins, says Wallace and Gromit maker Aardman». Արխիվացված է օրիգինալից 2019-11-28-ին. Վերցված է 2018-01-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Shaun the Sheep Movie 2: Farmageddon - Official Trailer». YouTube. 2019-04-01.
  7. «Shaun the Sheep Movie 2: Farmageddon - Official Trailer». YouTube. 2019-04-01.
  8. «БАРАШЕК ШОН: ФЕРМАГЕДДОН | Трейлер | В кино с 23 января». Արխիվացված է օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2019-11-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «БАРАШЕК ШОН: ФЕРМАГЕДДОН | Трейлер #2 | В кино с 23 января». Արխիվացված է օրիգինալից 2020-01-23-ին. Վերցված է 2020-01-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)