Մասնակից:Աննա Մամյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արլեն Ռեյվեն
Arlene Raven
Ծնվել էՀուլիս 12, 1944
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ
Մահացել էՕգոստոս 1, 2006
Մահվան վայրԲրուկլին, Նյու Յորք
ՔաղաքացիությունՄիացյալ Նահանգներ
Աշխատանքարվեստագետ, արվեստի քննադատ, հոգաբարձու և գրող
Գործունեություն1972-2006[1]

Արլեն Ռեյվեն (Արլեն Ռուբին, անգլ.՝ Arlene Raven, հուլիս 12, 1944, Բալթիմոր, Մերիլենդ- օգոստոս 1, 2006, Բրուկլին, Նյու Յորք) ֆեմինիստ արվեստագետ, գրող, քննադատ, ուսուցիչ և հոգաբարձու։ 1970-ական թվականներին Ռեյվենը եղել է Լոս Անջելեսի ֆեմինիստական արվեստի մի շարք կազմակերպությունների համահիմնադիրը։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արլեն Ռեյվենի ծնողները (Ջոզեֆ և Աննետ Ռուբին) հրեա-ամերիկյան ծագման միջին խավի ներկայացուցիչներ էին, որոնք հաստատվել էին Մերիլենդի Բալթիմոր քաղաքում[2]։ Ռեյվենի հայրը բարի սեփականատեր էր, մայրը՝ տնային տնտեսուհի[2]։ 1965 թվականին Ռեյվենն ավարտել է Մերիլենդի Հուդ քոլեջը՝ ստանալով Արվեստի բակալավրի աստիճան, այնուհետև շարունակել է կրթությունը[3]։ Ռեյվենը ստացել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Արվեստի մագիստրոսի գիտական աստիճան գեղանկարչության ոլորտում, իսկ 1975 թվականին Ջոն Հոփկինսի համալսարանում արվեստագիտության ոլորտում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել[3]։ Ռեյվենը Ֆեմինիստական արվեստի շարժման կարկառուն ներկայացուցիչներից էր, որը ջանք չէր խնայում կին արվեստաագետներին կրթելու և վերջիններիս՝ իրենց իսկ կանացի փորձառությունն անմիջականորեն արտացոլող գործեր ստեղծելու հնարավորություն տալու համար[4]։ 1973 թվականին Ջուդի Չիկագոյի և Շեյլա Լեվրան դե Բրետվիլի հետ համատեղ Ռեյվենը հիմնադրեց Ֆեմինիստական արվեստանոց-ստուդիան[5]։ Ֆեմինիստական արվեստանոց- ստուդիայի նպատակն էր (արվեստի այս անկախ դպորցն ի վերջո տեղակայվեց Լոս Անջելեսի Կանանց շենքում) «միավորել բոլոր այն աշխատող անհատներին, որոնց գործունեությունը բխում է մեր ընդհանուր կանացի փորձառությունից և ընդհանուր սոցիալական իրադրությունից»։ Այս համատեքստում շեշտը գլխավորապես դրվում էր «համագործակցության և գաղափարակից քույրերի միջև ջերմ հարաբերությունների պահպանման վրա»[4]։ Նույն տարում Ռեյվենը Ջոն Հոփկինսոնի համալսարանում կրթություն ստացած իր կոլեգայի՝ արվեստագետ Ռութ Իսկինի հետ միասին հիմնադրում է Արվեստագիտական հետազոտությունների ֆեմինիստական կենտրոնը[6]։ Կենտրոնի գործունեությունն ուղղված էր կին արվեստագետների ստեղծագործական կյանքի ուսումնասիրությանը, ֆեմինիզմի արվեստագիտական մեթոդաբանության մշակմանը և կանանց ստեղծագործական արխիվի ստեղծմանը[6]։ Ռեյվենը նաև համահիմնադրել և խմբագրել է կանանց մշակութային գործունեությանը նվիրված «Chrysalis» ամսագիրը[7] ։ 1976 թվականին եղել է «Լեզբիական արտ նախագծի»-ի հիմնադիր անդամներից մեկը, Ռեյվենը ինքն էլ լեզբուհի է եղել[5][8]։ Անդամներին արվեստի գործերի միջոցով ուսումնասիրում էին լեզբիանիզմը, անցյալի այնպիսի լեզբի արվեստագետների գործունեությունը, ինչպիսին է Ռոմեյն Բրուքսը՝ կասկածի տակ դնելով հենց բուն «լեզբի» տերմինի մշակութային իմաստը[9]։ Ռեյվենը եղել է նաև «Արվեստի աջակցության կանանց միության» կազմակերպության հիմնադիրներից մեկը[10]։ Բացի Ֆեմինիզմի արվեստանոց-ստուդիայում դասավանդելուց, Ռեյվենը դասավանդել է նաև Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտում, Մերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջում, Փարսոնսի դիզայնի դպրոցում, Լոս ԱՆջելեսի կալիֆորնյան համալսարանում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանում և Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում[10]։ 1980-ական թվականներին Ռեյվենը դարձել է «Village voice» պարբերականի գլխավոր քննադատը[7]։ Ռեյվենն անցկացրել է տասը ցուցահանդես, այդ թվում՝ Բալթիմորի արվեստի թանգարանում և Լոնգ Բիչի արվեստի թանգարանում[3]: Ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը, որը «միավորել է արվեստագետներից շատերին՝ միառժամանակ մոտեցնելով անցյալ տասնամյակի ողջ ընթացքում Ռեյվենի կողմից քարոզվող զանազան գաղափարներ», անցկացվել է «Տնային պայմաններում»[11]։ 2000 թվականին Ռեյվենը դարձել է Մերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջի Ռեյնհարթի քանդակագործության դպրոցի քննադատը[3]։ 2002 թվականին արվեստի քննադատության ոլորտում իր գործունեության համար Քոլեջի արվեստի միության կողմից Ռեյվենն արժանացել է Ֆրենկ Ջուեթ Մեզեթի անվան մրցանակի[12]։ Ռեյվենը մահացել է 2006 թվականի օգոստոսի 1-ին քաղցկեղից Նյու Յորքի Բրուքլին քաղաքում գտնվող իր տանը 62 տարեկան հասակում[3]։ Նրա հայրը, քույրը՝ Ֆիլիսը (Գելման) և Նենսի Գրոսմանը, որը շուրջ 23 տարի հարաբերությունների մեջ է եղել Ռեյվինի հետ, շատ ավելի երկար ապրեցին[13][1]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյվենը լույս է ընծայել 9 գիրք, այդ թվում․

  • Ֆեմինիստական արվեստի քննադատության ժողովածու (1988)
  • Ֆեմինիզմ և Սոցիալական հիմնահարցերի արվեստ։ Հատման կետ (1988)
  • Արվեստն իբրև հանրային շահի կրող (1989)
  • Նոր ֆեմինիստական քննադատություն․ արվեստ, ինքնություն, գործունեություն (1994)

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսի Գրոսման (1991) Ջուն Ուեյն․ Զգացմունքների թունել (1997)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Woo, Elaine (August 13, 2006). «Arlene Raven, 62; Established L.A. Center to Support Female Artists». Վերցված է December 4, 2018-ին – via LA Times.
  2. 2,0 2,1 [1] Joseph Rubin Obituary, Baltimore Sun, 20 August 2014. Note that Joseph Rubin's obituary lists Arlene as a decedent family member, but spells the last name "Ravan".
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Woo, Elaine. «Arlene Raven, 62; Established L.A. Center to Support Female Artists». Los Angeles Times. Վերցված է November 1, 2011-ին.
  4. 4,0 4,1 Arlene Raven; Judy Chicago; Sheila de Bretteville (April–May 1973). «The Feminist Studio Workshop». Womanspace. 1: 17.
  5. 5,0 5,1 «The Woman's Building». Timeline. Արխիվացված է օրիգինալից November 25, 2011-ին. Վերցված է November 1, 2011-ին.
  6. 6,0 6,1 Wilding, Faith (1977). By Our Own Hands. Santa Monica, CA: Double X. էջ 93.
  7. 7,0 7,1 Chicago, Judy. «Arlene Raven Feminist Art Activist 1944 – 2006». We Remember. Արխիվացված է օրիգինալից September 22, 2011-ին. Վերցված է November 1, 2011-ին.
  8. Summers, Claude J. (2004). The Queer Encyclopedia of the Visual Arts - Claude J. Summers - Google Books. ISBN 9781573441919. Վերցված է 2018-12-04-ին.
  9. Terry Wolverton (2011). Sondra Hale and Terry Wolverton (ed.). From Site to Vision: The Woman's Building in Contemporary Culture. Los Angeles, CA: OTIS College of Art and Design. էջ 354.
  10. 10,0 10,1 «Biography: Arlene Raven». Lesbian Photography on the West Coast, 1972–1977. Women Artists of the American West. Վերցված է November 1, 2011-ին.
  11. Lovelace, Carey (Nov 2006). «Bringing It All Back Home». Artforum International. 45 (3): 61–62. ProQuest 214349890.
  12. «Awards». The College Art Association. Վերցված է October 11, 2010-ին.
  13. «Joseph Rubin Obituary, Baltimore Sun, 20 August 2014». Վերցված է December 4, 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]