Մասնակից:Աննա Մամյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Բուգորսկի
Anatoli Bugorski
Ծնվել է1942, հունիսի 25
ԱզգությունՌուս
ՄասնագիտությունՄիջուկային ֆիզիկա
Ալմա մատերԱզգային հետազոտական միջուկային «ՄԻՖԻ» համալսարան
Ինչով է հայտնիՓրկվել է միջուկային արագացուցչի վթարի ժամանակ
Բարձր էներգիայի ֆիզիկայի ինստիտուտում գտնվող մասնիկների արագացուցիչ U-70-ի հսկիչ սենյակ

Անատոլի Պյոտրի Բուգորսկին ( ռուս.՝ Анатолий Петрович Бугорский, ծնվել է 1942 թվականի հունիսի 25-ին) տարրական մասնիկների ուսումնասիրությամբ զբաղվող ռուս ֆիզիկոս է,որն արդեն անցել է թոշակի։ Բուգորսկին հայտնի է նրանով, որ վերջինիս հաջողվել է ողջ մնալ 1978 թվականի դժբախտ պատահարի ժամանակ,երբ մասնիկների արագացուցչի՝ բարձր էներգիայով օժտված պրոտոնային մի փունջ անցել է նրա գլխուղեղի միջով։[1]

Դժբախտ պատահար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրև Ռուսաստանի Պրոտվինո քաղաքի Բարձր էներգիայի ֆիզիկայի ինստիտուտի հետազոտող, Բուգորսկին աշխատում էր Սովետական Միության ամենամեծ մասնիկների արագացուցչի՝ U-70 սինխրոտրոնի հետ[2]։ 1978 թվականի հուլիսի 13-ին վերջինս տեխնիկայի մի անսարք մաս էր զննում, երբ անվտագության մեխանիզմները շարքից դուրս եկան։ Բուգորսկին կռացած աշխատում էր սարքավորման վրա, երբ հանկարծ գլուխը մտցրեց 76 ԳԷՎ էներգիայով օժտված պրոտոնային փնջի արագացուցչի մեջ։ Նա, ըստ որոշ տվյալների, «1000 արևների լույսից էլ առավել պայծառ» լույս է տեսել, սակայն որևէ ցավ չի զգացել [1]: Պրոտոնների փունջն անցել է նրա գլխի ետևի հատվածի, գլխուղեղի ծոծրակային և քունքային բլթերի, ձախ միջին ականջի միջով՝ դուրս գալով վերջինիս քթի ձախ հատվածով։ Արդյունքում նա 200․000-300․000 ռենտգեն հզորությամբ ճառագայթման դոզա է ստացել[2] ։ Բուգորսկին քաջ գիտակցեց կատարվածի ողջ լրջությունը, այնուամենայնիվ շարունակեց աշխատել անսարք տեխնիկայի վրա, սկզբում նույնսիկ որոշել էր տեղի ունեցածի մասին ոչ ոքի ոչինիչ չասել։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուգորսկու դեմքի ձախակողմյան հատվածն այնպես էր այտուցվել, որ վերջինս պարզապես անճանաչելի էր դարձել։ Մի քանի օր անց նրա մաշկն սկսեց կլպվել՝երևան հանելով պրոտոնային փնջի հետագիծը, որով վերջինս շարժվել էր (մոտավորապես լույսի արագությամբ),այրելով Բուգորսկու դեմքը, ոսկրերը և ուղեղային հյուսվածքը[3]։ Եվ քանի որ բոլորին թվում էր, թե Բուգորսկու կողմից ստացած ճառագայթման դոզան նույնիսկ մահացու համարվող դոզայի սահմանն է գերազանցում, վերջինիս տեղափոխեցին Մոսկվայի մի կլինիկա, որտեղ բժիշկներին ոչինչ չէր մնում, քան լուռ սպասել նրա ակնկալվող մահվանը։ Բուգորսկին, սակայն, ողջ մնաց, շարունակեց կրթությունը՝հավակնելով գիտությունների թեկնածուի աստիճանի, միաժամանակ աշխատելով իբրև տարրական մասնիկների ուսումնասիրությամբ զբաղվող ֆիզիկոս[4]: Նրա մտավոր ունակություններին, ըստ էության, որև վնաս չէր հասցվել, սակայն մտավոր աշխատանքի հետևանքով առաջացած գերհոգնածությունը զգալիորեն խորացել էր[2] ։ Բուգորսկու ձախ ականջի լսողությունն ամբողջովին կորավ, շուտով նրա մոտ տինիտուս ի հայտ եկավ[5]։ Բուգորսկու դեմքի ձախակողմյան հատվածը նյարդային հյուսվածքների քայքայման հետևանքով պարալիզացված էր[1][6]։ Չհաշված ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող բարդ մասնակի նոպաներին և տոնիկ-կլոնիկ ցնցումներին՝ օրգանիզմի կենսագործունեությունն ընդհանուր առմամբ լավ էր։ Բուգորսկին շարունակում էր աշխատել Բարձր էներգիայի ֆիզիկայի ինստիտուտում իբրև ֆիզիկոս և զբաղվում էր ֆիզիկայի գիտափորձերի համակարգմամբ[2] : Սովետական Միության կողմից միջուկային էներգիային առնչվող հարցերի գաղտնիության պահպանման վերաբերյալ տարվող քաղաքականության պատճառով Բուգորսկին շուրջ տասը տարի հրապարակայնորեն չէր խոսում հիշյալ պատահարի մասին: Նա շարունակում էր տարին երկու անգամ հետազոտություն անցնելու, ինչպես նաև միջուկային պատահարների այլ զոհերի հետ հանդիպելու նպատակով այցելել Մոսկվայի ճառագայթային ախտորոշման կլինիկա: Նրան անվանում էին «Սովետական և Ռուսական ճառագայթային բժշկության տիպիկ օրինակ»[1]։ 1996 թվականին Բուգորսկին հաշմանդամության կարգավիճակ ստանալու նպատակով դիմում ներկայացրեց, որի առկայությունն անհրաժեշտ էր անվճար հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ ստանալու համար։ Բուգորսկին Արևմտյան հետազոտողների մոտ զննություն անցնելու մեծ պատրաստակամություն ուներ, սակայն Պրոտվինոյից մեկնելու բավարար միջոցներ չուներ[1] ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուգորսկին ամուսնացած է Վերա Նիկոլաևնայի հետ։ Նրանք ունեն մի որդի՝ Պյոտրը[2] ։



Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Masha Gessen (1 December 1997). «The Future Ruins of the Nuclear Age». Wired magazine. Վերցված է 26 April 2007-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Геннадий Дерновой [Gennady Dernovoi] (23 January 1998). Персональный Чернобыль Анатолия Бугорского [Anatoli Bugorski's Personal Chernobyl] (Russian). Izvestiya newspaper (originally), re-published by Экологическая правда. Արխիվացված օրիգինալից 25 April 2012. Վերցված է 28 October 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Hiskey, Daven (August 20, 2013). «What Happens When You Stick Your Head Into a Particle Accelerator». Gizmodo. Վերցված է December 3, 2017-ին.
  4. «Буглай Борис Мартынович Канд. техн. наук ( 153/169 )». nlr.ru (ռուսերեն). Վերցված է 2020-08-21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «What Happens If You Stick Your Head in a Particle Accelerator?». Skeptical Science. 15 December 2017. Վերցված է 11 January 2019-ին.
  6. «A.P. Bugorsky's research while affiliated with Institute for High Energy Physics and other places». ResearchGate.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]