Jump to content

Պրոտոնային թերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2005 թ. Սինխրոցիկլոտրոնի կառավարման սենյակը Օրսեյ պրոտոնային թերապիայի կենտրոնում Ֆրանսիաում

Պրոտոնային թերապիան ռադիոթերապիայի  տեսակներից մեկն է, որը օգտագործում է պրոտոններ հիվանդ հյուսվածքի ճառագայթման համար, ընդ որում ամենահաճախը՝ քաղցկեղի թերապիայի ժամանակ։

Հյուսվածքի ճառագայթումը հասնում է մաքսիմումի մասնիկի թռիչքի միայն վերջին միլիմետրերում
Ի տարբերություն արագ էլեկտրոնների կամ գամմա-ճառագայտմանը, արագաացված պրոտոնները փոխանցում են էներգիա կենդանի հյուսվածքի իր վազքի վերջին միլիմետրերին: Ուղղահայած՝ կլանաված էներգիայի չափը, հորիզոնական՝ խորությունը սանտիմետրերով:

Պրոտոնային թերապիան, ինչպես ռադիոթերապիայի այլ տեսակների դեպքում, ներգործում է ուղղորդելով ճառագայթվող ուռուցքին արագացված իոնացնող մասնիկները, այս դեպքում՝ արագացուցիչով արագացված մասնիկների պրոտոնները։ Այս մասնիկները վնասում են բջիջների ԴՆԹ-ն, որն ի վերջո հանգեցնում է նրանց մահվան։ Իրենց բաժանման բարձր մակարդակի և վնասված ԴՆԹ-ի վերականգնման իրենց փոքրիկ ունակության պատճառով քաղցկեղի բջիջները հատկապես զգայուն են իրենց ժառանգականության կրիչի վրա հարձակմանը:[1].

Պրոտոնային թերապիայի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ենթադրությունը այն մասին, որ արագացված պրոտոնները կարող էր արդյունավետ բուժման մեթոդ լինել, 1946 թվականին առաջարկել էր Ռոբերտ Ուիլսոնի կողմից հրատարակված հոդվածում, որը կոչվում էր  «Արագ պրոտոնների ռադիոլոգիական օգտագործումը»[2]։ Այդ պահին նա Հարվարդի ցիկլոտրոն լաբորատորիայի նախագծման մասնակից էր։

Հիվանդների ճառագայթման առաջին փորձերը կատարվեցին ֆիզիկական հետազոտությունների համար կառուցված արագացուցիչների վրա, մասնավորապես, 1954 թ. Բերկլիի ռադիացիոն լաբորատորիայում (ԱՄՆ) և 1957 թ. Ուփսալայի համալսարանում (Շվեդիա)։

Առաջին հիվանդանոցային պայմաններում հիմնադրված պրոտոնային թերապիայի կենտրոնը համարվում է Լոմա Լինդայի համալսարանական բժշկական կենտրոնը (1990 թ.), չնայած նրան, որ մեկ տարի առաջ՝ 1989-ին, Մեծ Բրիտանիայում՝ Քլաթերբրիջի ուռուցքաբանության կենտրոնում, գործարկվել էր ցածր էներգիայի ցիկլոտրոն՝ նախատեսված բացառապես աչքի ուռուցքների բուժման համար։
Քլաթերբրիջի կենտրոնը պատմականորեն առաջինն էր, սակայն այն ուներ սահմանափակ կիրառություն և սպասարկում էր միայն նեղ ոլորտում։ Իսկ Լոմա Լինդայում առաջին անգամ պրոտոնային թերապիան կիրառվեց բարձր էներգիայի պայմաններում, լայն սպեկտրի ուռուցքների բուժման համար, ամբողջովին կլինիկական և համալսարանական կրթական համակարգի շրջանակում՝ դրանով իսկ դառնալով առաջին ամբողջական հիվանդանոցային պրոտոնային կենտրոնը աշխարհում։

Լոմա Լինդայի համալսարանը պատմության մեջ առաջինն էր, որ հիմնեց ամբողջովին հիվանդանոցային մակարդակի պրոտոնային թերապիայի կենտրոն՝ միավորելով բարձրակարգ բժշկությունն ու ճշգրիտ գիտությունը։ 1990 թվականին՝
•Այն դարձավ առաջին համալսարանական կլինիկան աշխարհում, որտեղ պրոտոնային ճառագայթումը կիրառվում էր ոչ թե փորձարարական, այլ ամբողջովին կլինիկական պայմաններում։
•Համալսարանը առաջինն էր, որ պրոտոնային թերապիան ներառեց բժիշկների և ուռուցքաբանների պաշտոնական կրթական ծրագրում, ձևավորելով ապագա մասնագետների նոր սերունդ։
•Այստեղ առաջին անգամ կիրառվեց վերածելի գենթրի համակարգ, որը թույլ է տալիս ճառագայթը ուղղել ցանկացած անկյունից՝ ապահովելով բացառիկ ճշգրտություն՝ շրջակա առողջ հյուսվածքները պահպանելու համար։
Այս բոլորով՝ Լոմա Լինդան դարձավ ոչ միայն տեխնոլոգիական նորարարության կենտրոն, այլև բժշկության և կրթության համաշխարհային առաջատար՝ պրոտոնային թերապիայի ոլորտում։

Լոմա Լինդայի ադվենտիստական համալսարանի Ջեյմս Մ. Սլեյթերի անվան պրոտոնային թերապիայի կենտրոնը (James M. Slater, MD Proton Treatment and Research Center, այդպես այն անվանակոչվեց 2007 թ.-ին), որը բացվել է 1990 թվականին, մինչ այժմ բուժել է ավելի քան 21,500 հիվանդ։[3] Այս ցուցանիշը հաստատված է համալսարանի պաշտոնական հրապարակումներում։ Այս կենտրոնը հատկապես հայտնի է պրոստատի քաղցկեղի բուժման ոլորտում՝ ավելի քան 14,000 հիվանդի բուժմամբ։[4] Այսպիսով, այն համարվում է աշխարհի ամենափորձառու հաստատություններից մեկը պրոտոնային թերապիայի կիրառման մեջ։[5]

Լոմա Լինդայի համալսարանի բժշկական կենտրոն

Թերապիայի առավելություններն ու թերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
նազոֆարենգիալ կարցինոմայի վրա ազդեցությունը ֆոտոնային թերապիայի (ձախից) և պրոտոնային թերապիայի միջոցով (աջից). ստացված ճառագայթային դոզաների համեմատությունը: Taheri-Kadkhoda et al., 2008, ուսումնասիրությունից[6]

Մեթոդը թույլ է տալիս հստակորեն թիրախավորել ուռուցքը և այն ոչնչացնել այն մարմնի ցանկացած խորության վրա։ Շրջակա հյուսվածքները նվազագույն վնաս են ստանում։ Այդ պատճառով պրոտոնային թերապիան հատկապես բարենպաստ է որոշակի տեսակի ուռուցքների համար, որտեղ սովորական ճառագայթային թերապիան անթույլատրելի վնաս է հասցնում շրջապատող հյուսվածքներին։ Սա հատկապես կարևոր է երեխաների բուժման ժամանակ, երբ երկարատև ազդեցությունը հանգեցնում է երկրորդական ուռուցքի, որը ծագում է չափից ավելի ճառագայթման դոզաներից։ Առողջ հյուսվածքներում ցածր դոզայի շնորհիվ պրոտոնները ստեղծում են ճառագայթման ավելի քիչ կողմնակի ազդեցություններ, քան սովորական ճառագայթային թերապիան։

Պրոտոնային ճառագայթումը հասել է տպավորիչ առաջընթացի քաղցկեղի բազմաթիվ տեսակների բուժման ժամանակ` ներառյալ ուղեղի քաղցկեղը, ողնաշարի քաղցկեղը և շագանակագեղձի քաղցկեղը։ Որոշ հետազոտողներ ենթադրել են, որ հակապրոտոնները կարող են ավելի արդյունավետ լինել քաղցկեղի բջիջների դեմ պայքարում։ Մինչ այժմ, սակայն, իրականացվել է բջջային կառույցների վրա հետազոտության միայն սկզբնական փուլը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Клёнов, Хорошков, 2016
  2. ↑ «Radiological Use of Fast Protons», R. R. Wilson, Radiology, 47:487-491 (1946)
  3. ↑ Լոմա Լինդայի համալսարանի նորությունների պաշտոնական էջից՝ Loma Linda University Health – "LLU Cancer Center Celebrates 30 Years of Proton Treatment" https://news.llu.edu/patient-care/llu-cancer-center-celebrates-30-years-of-proton-treatment
  4. ↑ Լոմա Լինդայի համալսարանի նորությունների պաշտոնական էջից՝ Loma Linda University Health – "LLU Cancer Center Celebrates 30 Years of Proton Treatment" https://news.llu.edu/patient-care/llu-cancer-center-celebrates-30-years-of-proton-treatment
  5. ↑ «Adventist World» միջազգային ամսագրի հրապարակում՝ Adventist World – "Loma Linda Cancer Center Celebrates 30 Years of Proton Treatment" https://www.adventistworld.org/loma-linda-cancer-center-celebrates-30-years-of-proton-treatment
  6. ↑ Taheri-Kadkhoda Z, Björk-Eriksson T, Nill S, Wilkens JJ, Oelfke U, Johansson KA, Huber PE, Münter MW (2008). «Intensity-modulated radiotherapy of nasopharyngeal carcinoma: a comparative treatment planning study of photons and protons». Radiat Oncol. 3: 4. doi:10.1186/1748-717X-3-4. PMC 2265732. PMID 18218078.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)