Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրոյան Էվերի Բելիսարիո
Troian Avery Bellisario
Ծնվել էհոկտեմբերի 28
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԾնողներԴոնալդ Բելիսարիո, Դեբորա Պրետտ
Պարգևներ և
մրցանակներ
Teen Choice Awards

Տրոյան Էվերի Բելիսարիո (անգլ.՝ Troian Avery Bellisario, ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 28, Լոս Անջելեսի շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի կինոդերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 28 պրոդյուսեր՝ Դոնալդ Բելիսարիոի և դերասանուհի՝ Դեբորա Պրետտի ընտանիքում: Ունի աֆրիկյան, կրեոլական, սերբական և իտալական արմատներ[1]: Առաջին անգամ կինոյում նկարահանվեց 1988 թվականին 3 տարեկան հասակում, հոր «Վերջին ծես»[2] ֆիլմում: 2009 թվականին նոյեմբերում Տրոյանը ընտրվեց «Հմայիչ խաբեբաները»(Pretty Little Liars) սերիալում Սպենսեր Հաստինգսի դերում, որը նկարահանված էր Սարա Շեպարդի նույնանուն գրքերի շարքի հիման վրա:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերությունների մեջ է Պատրիկ Ջեյ Ադամսի հետ, որի հետ էլ նշանադրված է [3]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում իրական անվանում դեր
1988 ֆ Վերջին ծես Last Rites Nuzo-ի դուստր
1990 ս Քվանտային թռիչք Quantum Leap Թերեզա
1992 ս Շան գործը Tequila and Bonetti Թերեզա Գարսիա
1998 ս Ռազմա-իրավաբանական ծառայություն JAG Էրին Տերրի
1998 ֆ Հայրիկն աֆիշայից Billboard Dad Քրիստեն
2002 ս Առաջին երկուշաբթին First Monday Քիմբերլի Բարոն
2006 ֆ Դա չի կարելի բարձրաձայն արտասանել Unspoken Յանի
2005-2006 ս Ծովային ոստիկանություն: Հատուկ բաժանմունք NCIS: Naval Criminal Investigative Service Սառա Մաքգի
2007 ֆ Արչերի տունը Archer House Տատում
2009 ֆ Հատել Intersect Վիկտորիա
2009 ֆ Նախքան խրճիթը կայրվի Before the Cabin Burned Down Մեգ
2010 ֆ Համաձայնություն Consent Ամանդա
2010 ֆ Աշխարհը գողունի հայացքից Peep World Film Set P.A.
2010-մինչ այժմ ս Հմայիչ Խաբեբաները Pretty Little Liars Սպենսեր Հաստինգս
2012-2013 ս Լորեն Lauren Լորեն
2012 ֆ Ուրախ եմ ծանոթությանը Pleased to Meet You Կարսոն
2012 ֆ The Come Up Ջեսիկա
2012 ֆ Աքսորվածները Exiles Ջուլի
2012 ֆ Զվարթ աղջիկը Joyful Girl Բելլ
2013 ֆ Աստծո զավակը C.O.G. Ջենիֆեր
2015 ս Ֆորս մաժորները Suits 4 եթերաշրջան,13 սերիա, Քլեր

5 եթերաշրջան, 8 սերիա, Քլեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Դերասաններ Կատեգորիա:Ամերիկացի դերասաններ