Մասնակից:Անժելա Ղալայան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գյուղի բնատեսարան» (ֆր.՝ La Vue de village), ֆրանսիացի նկարիչ Ֆրեդերիկ Բազիլի ակադեմիզմի տարրերով, վաղ իմպրեսիոնիզմի ոճով նկար, որում աղջկա դիմանկարը պատկերված է գյուղական բնատեսարանի ֆոնին: Կտավը պատկերվել է 1868 թվականին յուղաներկերով և ունի 137,5×85,5 չափսեր: Գտնվում է Մոնպելիեի Ֆաբրա թանգարանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականին Բազիլը իր արջև նպատակ է դրել՝ «նկարել դիմանկարներ արևի տակ»: 1864-1869 թվականներին նա պատկերել է մի քանի կտավներ բաց երկնքի տակ, իսկ այդ ընթացքում ապրել է Մոնպելիեի ծայրամասում գտնվող Մերիկ ընտանեկան կալվածքում: Այսպիսով, 1864 թվականին նա նկարել է «Վարդագույն զգեստ» կտավը, իսկ 1867 թվականին «Ընտանեկան վերամիավորումը»՝ հարազատների և ընկերների խմբային դիմանկար: 1868 թվականին, Ֆրանսիայի հարավում Բազիլը պատկերել է երկու կտավ՝ «Ցանցով ձկնորս», որը մերկ տղամարդու դիմանկար էր, և «Գյուղի բնատեսարան» կտավը, որտեղ գյուղական բնապատկերի ֆոնին պատկերված է աղջկա դիմանկար:

Բազիլը ցանկանում էր երկու նկարներն էլ հանրությանը ներկայացնել 1869 թվականին Փարիզի ցուցահանդեսի սրահում, սակայն սրահի ղեկավարությունը մերժել է նկարչի «Ցանցով ձկնորսը» կտավը և ցուցահանդեսին ընդունել է միայն «Գյուղի բնատեսարանը» կտավը: Նկարչուհի Բերտա Մորիզոն, որը տեսել է նկարը ցուցահանդեսում 1869 թվականի մայիսին, քույրերին ուղղված նամակում գրել է. «Մեծն Բազիլը ստեղծել է այն, ինչ ինձ թվում է շատ ճիշտ. այդ աղջիկը թեթև զգեստով նստած է ծառի ստվերում, իսկ նրա ետևում կարող ենք տեսնել գյուղը: Շատ լույս կա, արև: Նա փորձել է պատկերել այն, ինչը բոլորս այդքան հաճախ ենք փորձել անել՝ դիմանկար նկարել բաց երկնքի տակ, և այս անգամ նրա փորձը հաջողվել է»:

Քննադատ Լուի Էդմոնդ Դյուրանտին իր ակնարկում գրել է Բազիլի` իր կտավներում դիմանկարը պլեներային նկարչության տարրերի հետ համատեղելու ունակության մասին. «Ամեն գարուն պարոն Բազիլը հարավային շրջաններից վերադառնում է ամառային […] կանաչապատ, արևի լույսով և հասարակ կառուցվածքով լի նկարներով»: Նկարիչ Զախարիա Աստրուկը նույնպես կտավի հեղինակին ճանաչել է առաջնորդ` «լույսի արտասովոր լրիվություն, բաց երկնքից հատուկ տպավորություն, կեսօրվա ուժ» պատկերելու համար:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի առաջին պլանում պատկերված աղջիկը հավանաբար Բազիլի ծնողների կալվածքի իտալացի այգեպանի դուստրն էր: Նա նստած է գետնին՝ սոճու ծառի ստվերում, ձեռքերը ծալված են, ձեռքին մի փոքրիկ ծաղկեփունջ կա: Նրա ներթափանցող և լուրջ հայացքը ուղղված է դիտողին և հակադրում է դեմքի նուրբ դիմագծերին: Բազիլը մեծ հմտությամբ պատկերել է աղջկա դեմքը՝ ցուցադրելով նրա բնավորությունը:

Աղջիկը կրում է մուսլինե սպիտակ զգեստ՝ վարդագույն և մոխրագույն գծերով: Նրա մազերի կարմիր ժապավենը և նույն գույնի գոտին ստեղծում են պայծառ շեշտադրություն: Նկարի հետին պլանում պատկերված են Լես գետը և արևավառ Կաստելնու-լե-Լեզ քաղաքը՝ սալիկապատ տանիքներով և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգակատան հետ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի ստեղծումից՝ 1868 թվականից ի վեր, այն գտնվել է նկարչի ծնողների՝ Գաստոն Բազիլի և Կամիլ Բազիլի կալվածքում, որը գտնում է Մոնպելիեի Վիալարում: 1898 թվականին Կամիլ Բազիլը նկարը նվիրել է Ֆաբրեի թանգարանին, որի հավաքածուում էլ այն այժմ գտնվում է[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.]. — University Park, Pennsylvania : Penn State University Press, 1998. — P. 213. — 300 p. — ISBN 978-0-27-104433-0.

[անգլ.]. — New York : Metropolitan Museum of Art, 1994. — P. 333. — 486 p. — ISBN 978-0-87-099717-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Bazille Frédéric (Montpellier). Vue de village». www.museefabre.com (ֆրանսերեն) — Musée Fabre. Վերցված է 19.06.2019-ին.
  • Manzi V. — Geometrie fluide«Veduta del villaggio». www.geometriefluide.com (իտալերեն). Վերցված է 19.06.2019-ին.