Մասնակից:Անգելինա Արճիս/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելինա Արճիս/Ավազարկղ3

Մերի Ֆրենսիս «Դեբբի» Ռեյնոլդս (անգլ.՝ Mary Frances "Debbie" Reynolds, ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Ի տարբերություն ոչ պակաս հայտնի դստեր՝ Քերրի Ֆիշերի, Ռեյնոլդսի կինոարվեստի երկար և հաջող գործունեությունը նշվել է միայն 2016 թվականին՝ Ջին Հերշոլտի անվան մրցանակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբբի Ռեյնոլդսը ծնվել է 1932 թվականի ապրիլի 1-ին Մաքսինի (ծննդյամբ՝ Հարման) և Ռեյմոնդ Ֆրենսիս Ռեյնոլդսի (1903-1986) ընտանքիում, որը Հարավային երկաթուղում ատաղձագործ էր[1][2]։ Երիտասարդ տարիքում մասնակցել է սկաուտական շարժմանը, որտեղ եղել է ջոկատի առաջնորդը։ 1939 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաք, որտեղ նա սովորել է Ջոն Բոռոուզի անվան միջնակարգ դպրոցում։ Տասնվեց տարեկանում Ռեյնոլդսը հաղթել է Միսս Բըրբանք գեղեցկության մրցույթում և դրանից հետո «Warner Brothers» նրան առաջարկել է կինոյում նկարահանվելու պայմանագիր։

Նա հիմնականում նկարահանվել է կատակերգություններում, որոնցից առավել հայտնի է դարձել «Անձրևի տակ երգողները», որում նա հանդես է եկել որպես փայլուն պարուհի և որպես երգչուհի։ 1951 թվականին նրա «Aba Daba Honeymoon» երգը հայտնվել է երաժշտական հիթ-շքերթում՝ գրավելով երրորդ տեղը։ Նրա հաջորդ նշանավոր երգերը դարձել են «Tammy»-ն, որը 1957 թվականին «Billboard pop charts»-ում հինգ շաբաթ եղել է առաջին տեղում, 1958 թվականին «A Very Special Love»-ը և 1959 թվականին «Am I That Easy to Forget»–ը։

Իր հաջող դերերից է դարձել նաև Մոլլի Բրաունը «Անխորտակելի Մոլլի Բրաունը» (1964) մյուզիքլի էկրանավորումում, ինչը նրան «Օսկար»-ի անվանակարգ է բերել, «Երգող միանձնուհին» ֆիլմում (1966) Էննի քույրը և «Ամուսնալուծություն ամերիկայն ձևով» ֆիլմում (1967) Բարբարա Հարմոնն է եղել։

1969 թվականին նա սեփական համանուն հեռուստաշոուի վարող է հանդես եկել, այդ դերի համար 1970 թվականին նրան «Ոսկե գլոբուս» մրցանակ է առաջադրվել։ Չնայած դրան՝ մեկ տարի հետո ստուդիան փակվել է։ 1996 թվականին երկրորդ անգամ նրան առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակը՝ «Մայր» ֆիլմում Բեատրիս Հարրիսոնի դերի համար։

1999 թվականից մինչև 2006 թվականը Բոբբի Ադլերի դերն է կատարել, «Ուիլլ և Գրեիս» հեռուստասերիալում եղել է Գրեիսի մայրը։ Նա նաև խաղացել է Ագատի Կրոմվելլի դերը՝ դիսնեյան «Հելոուին քաղաք» հեռուստատեսային ֆիլմում։

2006 թվականի նոյեմբերին՝ կալիֆոռնիական Չեպմեն համալսարանում, դերասանը «Կյանքի բոլոր նվաճումների համար» ստացել է մրցանակ, իսկ 2007 թվականի մայիսին՝ Նևադյան համալսարանում, նա արժանացել է հումանիտար գիտությունների բժշկի պատվավոր մրցանակի։ 2015 թվականի հունվարին Ռեինոլդսին է հանձնվել «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի պատվավոր մրցանակ»՝ համաշխարհային կինոստուդիայում իր կենսական ներդրման համար։

Մինչև կյանքի վերջը մնացել էր «ամերիկյան կինոյի ոսկեդարի» այն սակավաթիվ դերասանուհիներից մեկը, որոնք շարունակում էին նկարահանվել: Մի քանի անգամ հիշատակվում է «վախն ու ատելությունը Լաս Վեգասում ֆիլմում». նրա համերգին այցելում են գլխավոր հերոսները, սաունդթրեքում հնչում է նրա «Tammy» երգը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբբի Ռեինոլդս երեք անգամ ամուսնացած է եղել։ 1955 թվականին ամուսնացել է երգիչ Էդի Ֆիշերի հետ, որից ունեցել է որդի Տոդդան և դուստրը Քերրի Ֆիշերը (1956—2016), դերասանուհի դարձած և արքայադուստր Լեայի դերի շնորհիվ հայտնի դարձած Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» կինոէպոպեայում։ Ռեյնոլդսը և Ֆիշերը բաժանվել են 1959 թվականին Ֆիշերի և Էլիզաբեթ Թեյլորի վեպի հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո:

1960 թվականից մինչև 1973 թվականը ամուսնացած է եղել միլիոնատեր Հարի Կարլի հետ, որի հետ բաժանվել է նրա սնանկացման և խոշոր ֆինանսական պարտքերի պատճառով: Նրա երրորդ ամուսինը՝ Ռիչարդ Համլետը, եղել է անշարժ գույքի առևտրի գործակալ։ Նրանք միասին ձեռք են բերում մի փոքր հյուրանոց և խաղատուն Լաս Վեգասում, բայց ժամանակի ընթացքում նրանց համատեղ բիզնեսը սկսում է ձախողվել, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրանց ամուսնալուծությանը։ Ռեյնոլդսը Լոս Անջելեսում ապրում էր դստեր՝ Քերիի և թոռնուհու՝ Բիլլիի հարևանությամբ։ Մոր հետ բարդ հարաբերություններին է նվիրված Քերիի «Բացիկներ աշխարհի ծայրից» ինքնակենսագրական վեպը, որով Մայք Նիկոլսը 1991 թվականին նկարահանել է Մերիլ Սթրիփի և Շիրլի Մակլեյնի հետ համանուն ֆիլմ, Մերիլը և Շիրլին մարմնավորում էին դստեր և մոր դերերը:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 28-ին՝ դստեր՝ Քերրի Ֆիշերի մահվան հաջորդ օրը: Այդ օրը նա ինսուլտ է ստացել, իրեն վատ է զգացել, երբ որդու հետ զբաղվում էր աղջկա հուղարկավորման գործերով:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1950 ֆ «Երեք փոքր բառ» Three Little Words Հելեն Քեյն
1952 ֆ «Անձրևի տակ երգողը» Singin' in the Rain Քեթի Սելդեն
1953 ֆ «Ես սիրում եմ Մալվինին» I Love Melvin Ջուդի Շնայդեր
1954 ֆ «Այստեղ քնել է Սյուզանը» Susan Slept Here Սյուզեն
1955 ֆ «Նուրբ ծուղակ» The Tender Trap Ջուլի Հիլլիզ
1956 ֆ «Ամուսնական նվեր, կամ ամեն բան մարդկանց հետ» The Catered Affair Ջեյն Հյորլի
1962 ֆ «Ինչպես նվաճվեց արևմուտքը» How The West Was Won Լիլի Պրեսքոթ
1964 ֆ «Անխոհեմ Մոլի Բրաուն» The Unsinkable Molly Brown Մոլլի Բրաուն
1966 ֆ «Երգող միանձնուհի» The Singing Nun Քույր Էնն
1967 ֆ «Ամերիկյան բաժանում» Divorce American Style Բարբարա Հարմոն
1971 ֆ «Ի՞նչ է պատահել Էլենի հետ» What's the Matter with Helen? Էդել Բրուքներ
1973 ֆ «Շարլոտայի սարդոստայնը» Charlotte's Web Շարլոտա
1992 ֆ «Թիկնապահը» The Bodyguard Կամեո
1992 հֆ «Երեխայի շնորհիվ» Battling for Baby Հելեն
1993 ֆ «Ամպ և հող» Heaven & Earth Յուջինիա
1996 ֆ «Մայր» Mother Բեատրիս Հարիսոն
1998 հֆ «Հելոուինթաուն» Halloweentown Ագի Կրոմվել
2001 հֆ «Հելոուինթաուն 2» Halloweentown II: Kalabar's Revenge Ագի Կրոմվել
2001 հֆ «Ամերիկյան ձևով հին շշեր» These Old Broads Փայփեր Գրեյսոն
2004 ֆ «Միայն աղջկա շոու» Connie and Carla կամեո
2006 հֆ «վերադարձ հելոուին» Return to Halloweentown Ագի Կրոմվել
2012 ֆ «Շատ վտանգավոր առարկա» One for the Money Մազուր տատիկ
2013 ֆ «Մոմակալի հետևում» Behind the Candelabra Ֆրենսիս Լիբերաչե

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Genealogy.com — Ancestry of Carrie Fisher Արխիվացված 2012-02-11 Wayback Machine
  2. Певческий голос главной героини фильма в основном дублировала неупомянутая в титрах американская певица Бетти Нойс.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]