Հելոուինթաուն 2։ Կալաբարի վրեժը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Հելոուինթաուն 2։ Կալաբարի վրեժը
անգլ.՝ Halloweentown II: Kalabar's Revenge
Հելոուինթաուն 2։ Կալաբարի վրեժը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԺանրՖանտաստիկա
Թվական2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորMary Lambert?
ՊրոդյուսերՊիտեր Լհոտկա
Սցենարի հեղինակՋհոն Կուկսի և Ալի Մատեսոն
ԴերակատարներՔիմբերլի Բրաուն[1], Դեբի Ռեյնոլդս[1], Ջուդիթ Հոագ[1], Ջոի Զիմերման[1], Էմիլի Ռյոսկե[1], Ֆիլիպ Վան Դայկ[1], Դենիել Քաունծ[1], Պիտեր Ուինգֆիլդ[1], Բլու Մանկումա[1], Ռոմին Թոմաս[1], Xantha Radley?[1], Ջեսիկա Լուկաս[1], Casey Dubois?[1], Scott Owen?[1] և Wren Roberts?[1]
ՕպերատորԹոնի Ույսթման
ԵրաժշտությունՄարկ Մազերսբո
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունJust Singer Entertainment
Տևողություն78 րոպե
ՆախորդՀելոուինթաուն
ՀաջորդՀելոուինթաուն 3
IMDbID ID 0274761

Հելոուինթաուն 2։ Կալաբարի վրեժը (անգլ.՝ Halloweentown II: Kalabar's Revenge)՝ ամերիկական հեռուստաֆիլմ 2001 թվականի փոքրերի և դեռահասների համար։ Disney Channel-ի ֆիլմերից։ Երկրորդ ֆիլմը Հելոուինթաունի մասին է։ Նախորդ ֆիլմը եղել է «Հելոուինթաունը» (Halloweentown, 1998), հաջորդը՝ «Հելոուինթաուն 3» (Halloweentown High, 2004)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահկանացունների աշխարհում տոնում են Հելոուինը։ Կախարդների ընտանիքը՝ Ագգին, Գվենը, Մարնին և Սոֆին իրենց տանը կազմակերպում են երեկույթ այդ պատճառով։ Հյուր է գալիս մի գրավիչ երիտասարդ, ով ըստ իր խոսքերի այսօր է տեղափոխվել իրենց փողոց։ Նա միանգամից գրավում է Մարնիի ուշադրությունը, և նա ցույնց է տալիս տունը, այդ թվում նաև տատիկի գաղտնի սենյակը։ Նրա պատճառով Կեյլը գաղտնի գողանում է Ագգիի կախարդանքների գիրքը, իսկ Մարնիին հրավիրում է այսօրվա կեսգիշերային երեկույթին, որը կայանալու է դպրոցում, և աղջիկը համաձայնվում է։ Այդ ընթացքում Կեյլի հայրը Ալեքսը, նույնպես գրավում է Գվենին և հրավիրում է նրան նույն երեկույթին, մայրը նույնպես համաձայնվում է։

Ագգին որոշում է գնալ իր հայրենի Հելոուինթաունը և իր հետ տանում է նաև Մարնիին։ Բայց Հելոուինթաունում ամեն ինչ անճանաչել է, բնակիչները դարձել են մոխրագույն և ձանձրալի, ինչպես նաև շինությունները և բնությունը։ Ագգին փորձում է կախարդանքի միջոցով վերադարձնել ամեն ինչ, բայց նրան պետք է իր կախարդանքների գիրքը, որի կորուստի մասին իմանում են հենց այդտեղ։ Ինչպես նաև տատիկը և թոռնիկը չեն կարողանում պորտալի միջոցով վերադառնալ մահկանացուների աշխարհ. հյտնվում է Կեյը, որը բացատրում է նրանց թե, ինչ է պատահել։ Նա նախորդ ֆիլմում կախարդների շնորհիվ վերացած կախարդ Կալաբարի որդին է, ով հայտնվել է որպեսզի վրեժխնդիր լինի, կախարդել է Հելոուինթաունը և գաղավել է կախարդանքների գիրքը։ Կեսգիշերին, չորս ժամից, նա բոլորին, ովքեր գտնվում են դպրոցի երեկույթին կվերածի այն արարածին, որին նրանք այսօր կրկնօրինակում են՝ հրեշների, գորտերի, ցիկլոպների և այլն։

Ագգին, Մարնին և իրենց վաղեմի ընկեր Լյուկը գնում են տատիկի տուն, որտեղ նա պետք է պահված լինի գրքի երկրորդ նմուշը, բայց այն կորել է։ Այդ ժամանակ նրանք բոլորը գնում են Գորտի՝ կորցրած իրերի պահապանի մոտ, բայց նա նույնպես կախարդված է, նա գրեթե վաճառել է ամեն ինչ, ինչ նա ուներ, այդ թվում նաև գիրքը։ Իսկ այդ ընթացքում Ագգին անսպասելիորեն կորցնում է իր ուժը, նույնպես հանձնվելով «մոխրագույն կախարդանքին», տան դռները փակվում են ներսից։ Մարնին գտնում է միջոց վերադառնալ անցյալ Լյուկի հետ միասին, բայց տատիկին ստիպված են թողնել։ Միայն թե շատ տարիներ առաջել պարզվում է, որ գիրքը վաղուց գնել է Կեյլը։

Այդ ընթացքում Դիլանը և Սոֆին գուշակում են, որ Ալեքսը գորտ է, և գնում են երեկույթին փրկելու մայրիկին։ Շուտով նա համոզվում է, որ դա ճշմարտություն է։

Այդ ընթացքում Մարնին հանկարծակի պարզում է կախարդանքը ընդդեմ «մոխրագույն կախարդանքին», բայց կորցնում է կախարդանքը ժամանակի ընթացքում ճամփորդելու համար։ Բարեբախտաբար Գորտի մոտ գտնվում է «ժամանակի թունելը»։ Դրա օգնությամբ նրանք վերադառնում են տատիկի ետևից, գրեթե բացում են պորտալը, բայց շատ ուշ է լինում արդեն, արդեն կեսգիշեր է, բոլոր երեկույթի մասնակիցները, այդ թվում նաև Գվենը վերածվել են հրեշների։ Համատեղելով Ագգիի, Մարնիի, Դիլանի Սոֆիի և Լյուկի ջանքերը պորտալը կրկին բացվում է և հայտնվում են իրենց աշխարհում՝ մահկանացունների աշխարհում։ Մարնին մտնում է կախարդական առճակատման Կեյլի հետ և հաղթում է։Եվ իրենց աշխարհում, և Հելոուինթաունում ամեն ինչ նախկին տեսքին է վերադառնում, ուրախությունը շարունակվում է...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիել Կաունց - Կեյլ
  • Դեբի Ռեյնոլդս - Ագգի
  • Ջուդիտ Հոագ - Գվեն
  • Քիմբերլի Բրաուն - Մարնի
  • Ջոյ Զիմմերման - Դիլան
  • Էմիլի Ռյուսկե - Սոֆի
  • Ֆիլիպ վան Դայկ - Լյուկ, գոբլին
  • Բլու Մանկումա - Գորտ, կորցրած իրերի պահապան
  • Ռիչարդ Սայդ - Բեննի, տաքսում վարորդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]