Դեբի Ռեյնոլդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեբի Ռեյնոլդս
անգլ.՝ Debbie Reynolds
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1932(1932-04-01)[1][2][2][…]
ԾննդավայրԷլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[3][1]
Մահացել էդեկտեմբերի 28, 2016(2016-12-28)[1][2][2][…] (84 տարեկան)
Մահվան վայրCedars-Sinai Medical Center, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրոնChurch of the Nazarene?
ԿրթությունBurbank High School?
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, գրող, գեղեցկության մրցույթի մասնակից, պարուհի, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և սցենարիստ
ԱշխատավայրWarner Bros.
ԱմուսինHarry Karl?[4], Richard Hamlett?, Էդի Ֆիշեր[4], Harry Karl? և Richard Hamlett?
Ծնողներհայր՝ Raymond Reynolds?, մայր՝ Maxine Reynolds?
Պարգևներ և
մրցանակներ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար Satellite Award for Best Supporting Actress – Motion Picture? National Board of Review Award for Best Supporting Actress? և Ջին Հերշոլտի անվան մրցանակ
ԵրեխաներՔերրի Ֆիշեր[4] և Todd Fisher?[5]
Կայքdebbiereynolds.com
Debbie Reynolds Վիքիպահեստում

Մերի Ֆրենսիս «Դեբբի» Ռեյնոլդս (անգլ.՝ Mary Frances "Debbie" Reynolds, ապրիլի 1, 1932(1932-04-01)[1][2][2][…], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[3][1] - դեկտեմբերի 28, 2016(2016-12-28)[1][2][2][…], Cedars-Sinai Medical Center, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Ի տարբերություն ոչ պակաս հայտնի դստեր՝ Քերրի Ֆիշերի, Ռեյնոլդսի կինոարվեստի երկար և հաջող գործունեությունը նշվել է միայն 2016 թվականին՝ Ջին Հերշոլտի անվան մրցանակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբբի Ռեյնոլդսը ծնվել է 1932 թվականի ապրիլի 1-ին Մաքսինի (ծննդյամբ՝ Հարման) և Ռեյմոնդ Ֆրենսիս Ռեյնոլդսի (1903-1986) ընտանքիում, որը Հարավային երկաթուղում ատաղձագործ էր[6][7]։ Երիտասարդ տարիքում մասնակցել է սկաուտական շարժմանը, որտեղ եղել է ջոկատի առաջնորդը։ 1939 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաք, որտեղ նա սովորել է Ջոն Բոռոուզի անվան միջնակարգ դպրոցում։ Տասնվեց տարեկանում Ռեյնոլդսը հաղթել է Միսս Բըրբանք գեղեցկության մրցույթում և դրանից հետո «Warner Brothers» նրան առաջարկել է կինոյում նկարահանվելու պայմանագիր։

Նա հիմնականում նկարահանվել է կատակերգություններում, որոնցից առավել հայտնի է դարձել «Անձրևի տակ երգողները», որում նա հանդես է եկել որպես փայլուն պարուհի և որպես երգչուհի։ 1951 թվականին նրա «Aba Daba Honeymoon» երգը հայտնվել է երաժշտական հիթ-շքերթում՝ գրավելով երրորդ տեղը։ Նրա հաջորդ նշանավոր երգերը դարձել են «Tammy»-ն, որը 1957 թվականին «Billboard pop charts»-ում հինգ շաբաթ եղել է առաջին տեղում, 1958 թվականին «A Very Special Love»-ը և 1959 թվականին «Am I That Easy to Forget»–ը։

Իր հաջող դերերից է դարձել նաև Մոլլի Բրաունը «Անխորտակելի Մոլլի Բրաունը» (1964) մյուզիքլի էկրանավորումում, ինչը նրան «Օսկար»-ի անվանակարգ է բերել, «Երգող միանձնուհին» ֆիլմում (1966) Էննի քույրը և «Ամուսնալուծություն ամերիկայն ձևով» ֆիլմում (1967) Բարբարա Հարմոնն է եղել։

1969 թվականին նա սեփական համանուն հեռուստաշոուի վարող է հանդես եկել, այդ դերի համար 1970 թվականին նրան «Ոսկե գլոբուս» մրցանակ է առաջադրվել։ Չնայած դրան՝ մեկ տարի հետո ստուդիան փակվել է։ 1996 թվականին երկրորդ անգամ նրան առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակը՝ «Մայր» ֆիլմում Բեատրիս Հարրիսոնի դերի համար։

1999 թվականից մինչև 2006 թվականը Բոբբի Ադլերի դերն է կատարել, «Ուիլլ և Գրեիս» հեռուստասերիալում եղել է Գրեիսի մայրը։ Նա նաև խաղացել է Ագատի Կրոմվելլի դերը՝ դիսնեյան «Հելոուին քաղաք» հեռուստատեսային ֆիլմում։

2006 թվականի նոյեմբերին՝ կալիֆոռնիական Չեպմեն համալսարանում, դերասանը «Կյանքի բոլոր նվաճումների համար» ստացել է մրցանակ, իսկ 2007 թվականի մայիսին՝ Նևադյան համալսարանում, նա արժանացել է հումանիտար գիտությունների բժշկի պատվավոր մրցանակի։ 2015 թվականի հունվարին Ռեինոլդսին է հանձնվել «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի պատվավոր մրցանակ»՝ համաշխարհային կինոստուդիայում իր կենսական ներդրման համար։

Մինչև կյանքի վերջը մնացել էր «ամերիկյան կինոյի ոսկեդարի» այն սակավաթիվ դերասանուհիներից մեկը, որոնք շարունակում էին նկարահանվել: Մի քանի անգամ հիշատակվում է «վախն ու ատելությունը Լաս Վեգասում ֆիլմում». նրա համերգին այցելում են գլխավոր հերոսները, սաունդթրեքում հնչում է նրա «Tammy» երգը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբբի Ռեինոլդս երեք անգամ ամուսնացած է եղել։ 1955 թվականին ամուսնացել է երգիչ Էդի Ֆիշերի հետ, որից ունեցել է որդի Տոդդան և դուստրը Քերրի Ֆիշերը (1956—2016), դերասանուհի դարձած և արքայադուստր Լեայի դերի շնորհիվ հայտնի դարձած Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» կինոէպոպեայում։ Ռեյնոլդսը և Ֆիշերը բաժանվել են 1959 թվականին Ֆիշերի և Էլիզաբեթ Թեյլորի վեպի հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո:

1960 թվականից մինչև 1973 թվականը ամուսնացած է եղել միլիոնատեր Հարի Կարլի հետ, որի հետ բաժանվել է նրա սնանկացման և խոշոր ֆինանսական պարտքերի պատճառով: Նրա երրորդ ամուսինը՝ Ռիչարդ Համլետը, եղել է անշարժ գույքի առևտրի գործակալ։ Նրանք միասին ձեռք են բերում մի փոքր հյուրանոց և խաղատուն Լաս Վեգասում, բայց ժամանակի ընթացքում նրանց համատեղ բիզնեսը սկսում է ձախողվել, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրանց ամուսնալուծությանը։ Ռեյնոլդսը Լոս Անջելեսում ապրում էր դստեր՝ Քերիի և թոռնուհու՝ Բիլլիի հարևանությամբ։ Մոր հետ բարդ հարաբերություններին է նվիրված Քերիի «Բացիկներ աշխարհի ծայրից» ինքնակենսագրական վեպը, որով Մայք Նիկոլսը 1991 թվականին նկարահանել է Մերիլ Սթրիփի և Շիրլի Մակլեյնի հետ համանուն ֆիլմ, Մերիլը և Շիրլին մարմնավորում էին դստեր և մոր դերերը:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 28-ին՝ դստեր՝ Քերրի Ֆիշերի մահվան հաջորդ օրը: Այդ օրը նա ինսուլտ է ստացել, իրեն վատ է զգացել, երբ որդու հետ զբաղվում էր աղջկա հուղարկավորման գործերով:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1950 ֆ «Երեք փոքր բառ» Three Little Words Հելեն Քեյն
1952 ֆ «Անձրևի տակ երգողը» Singin' in the Rain Քեթի Սելդեն
1953 ֆ «Ես սիրում եմ Մալվինին» I Love Melvin Ջուդի Շնայդեր
1954 ֆ «Այստեղ քնել է Սյուզանը» Susan Slept Here Սյուզեն
1955 ֆ «Նուրբ ծուղակ» The Tender Trap Ջուլի Հիլլիզ
1956 ֆ «Ամուսնական նվեր, կամ ամեն բան մարդկանց հետ» The Catered Affair Ջեյն Հյորլի
1962 ֆ «Ինչպես նվաճվեց արևմուտքը» How The West Was Won Լիլի Պրեսքոթ
1964 ֆ «Անխոհեմ Մոլի Բրաուն» The Unsinkable Molly Brown Մոլլի Բրաուն
1966 ֆ «Երգող միանձնուհի» The Singing Nun Քույր Էնն
1967 ֆ «Ամերիկյան բաժանում» Divorce American Style Բարբարա Հարմոն
1971 ֆ «Ի՞նչ է պատահել Էլենի հետ» What's the Matter with Helen? Էդել Բրուքներ
1973 ֆ «Շարլոտայի սարդոստայնը» Charlotte's Web Շարլոտա
1992 ֆ «Թիկնապահը» The Bodyguard Կամեո
1992 հֆ «Երեխայի շնորհիվ» Battling for Baby Հելեն
1993 ֆ «Ամպ և հող» Heaven & Earth Յուջինիա
1996 ֆ «Մայր» Mother Բեատրիս Հարիսոն
1998 հֆ «Հելոուինթաուն» Halloweentown Ագի Կրոմվել
2001 հֆ «Հելոուինթաուն 2» Halloweentown II: Kalabar's Revenge Ագի Կրոմվել
2001 հֆ «Ամերիկյան ձևով հին շշեր» These Old Broads Փայփեր Գրեյսոն
2004 ֆ «Միայն աղջկա շոու» Connie and Carla կամեո
2006 հֆ «վերադարձ հելոուին» Return to Halloweentown Ագի Կրոմվել
2012 ֆ «Շատ վտանգավոր առարկա» One for the Money Մազուր տատիկ
2013 ֆ «Մոմակալի հետևում» Behind the Candelabra Ֆրենսիս Լիբերաչե

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.nytimes.com/2016/12/28/movies/debbie-reynolds-dead.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118884301 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. Lundy D. R. The Peerage
  6. Genealogy.com — Ancestry of Carrie Fisher Archived 2012-02-11 at the Wayback Machine.
  7. Певческий голос главной героини фильма в основном дублировала неупомянутая в титрах американская певица Бетти Нойс.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]