Հելոուինթաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հելոուինթաուն
Halloweentown
Հելոուինտաուն-1.jpeg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՖանտաստիկ, կատակերգություն, արկածային, ընտանեկան
Թվական1998
Պրեմիերա17 հոկտեմբերի 1998 թվական
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԴուեյն Դանեմ
ՊրոդյուսերՌոն Միտչել, Բրայն Պոգ, Շերի Սինգեր
Սցենարի հեղինակՊոլ Բերնբաում, Ջոն Կուկսի, Ալի Մետիսոն
ԴերակատարներԴեբի Ռեյնոլդս, Ջուդիտ Հոագ, Քիմբերլի Բրաուն
ՕպերատորՄայքլ Սլովիս
ԵրաժշտությունՄարկ Մազերսբո
Կինոընկերություն

Singer White Entertainment Ventura Valley Films

Disney Channel
Տևողություն81 րոպե
ՀաջորդՀելոուինթաուն 2: Կալաբարի վրեժը
Պաշտոնական կայքէջ

Հելոուինթաուն(անգլ.՝ Halloweentown)- Disney Channel-ի ֆիլմերից, որը էկրաններ է դուրս եկել 1998 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ֆիլմի նկարահանվել է Սենթ- Հելենս քաղաքում (Օրեգոն նահանգում, ԱՄՆ), որտեղ հետագայում նկարահանվել է՝ Մթնշաղ ֆիլմի երկրորդ մասը։

Ֆիլմը ստացել է զուսպ և դրական ակնարկներ։ Ֆիլմի ռեյթինգը Rotten Tomatoes կայքում կազմում է 72 %: Ֆիլմի պրեմերիան Ռուսաստանում կայացել է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Հելոուինը երիտասարդ Մարնի Պայպերին հյուր է գալիս նրա տատիկը՝ Ագգին։ Ագգին կախարդ է, և նա իր պարտքն է համարում սովորեցնել թոռնիկին կախարդել և պատրաստել նրան չարի հետ սպասվող պատերազմին։ Բայց Մարնիի մայրիկը՝ Գվենը դեմ է, որպեսզի նրա աղջիկը դառնա կախարդ։ Նա ինքը եղել է կախարդ, բայց որոշել է հրաժարվել կախարդանքից, որպեսզի հաստատի կյանք սովորական մարդկանց մեջ։ Այժմ, նա ցանկանում է, որպեսզի նրա երեխանները նույնպես հրաժարվեն կախարդանքից։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ հերոսները հայտնվում են Հելոուինթաուն գաղտնի քաղաքում։ Նրանք պետք է մոռանան իրենց տարաձայնությունների մասին, քանի որ չարը կլանում է քաղաքը, և վտանգվում է հերոսների կյանքը։ Նախքան վտանգավոր թշնամուն բախվելը, ով կլանում է բնակիչների կյանքերը, Մարնին, նրա եղբայր Դիլանը և քույրը Սոֆին ծանոթանում են Լյուկ անունով մի տարօրինակ տղայի հետ, կմախք տաքսու վարորդ Բեննիի և քաղաքի քաղաքապետ Կալաբարի հետ։ Նրանցից յուրաքանչյուրը այնպիսին չէ, ինչպիսին իրեն ցույց է տալիս։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Դերասան
Ագգի Կրոմվել Դեբի Ռեյնոլդս
Գվեն Կրոմվել Ջուդիտ Հոագ
Մարնի Պայպեր Քիմբերլի Բրաուն
Լյուկ Ֆիլիպ վան Դայկ
Դիլան Պայպեր Ջոյ Զիմմերման
Սոֆի Պայպեր Էմիլի Ռյուսկե
Կալաբար Ռոբին Թոմաս
Բեննի, տաքսու վարորդ Ռինո Ռոմանո
Հերրիետ Ջուդիտ Ֆրոդ

Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Դերասան
Ագգի Կրոմվել Գալինա Չիգինսկայա
Գվեն Կրոմվել Սվետլանա Կուզնեցովա
Մարնի Պայպեր Վարվարա Չաբան
Դիլան Պայպեր Իվան Չաբան
Սոֆի Պայպեր Սոֆիա Կոստանտինովա
Լյուկ Գլեբ Գավրիլով
Կալաբար Օլեգ Կուլիկովիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Halloweentown — Meine Oma ist 'ne Hexe. TV-Fantasyabenteuer aus dem Hause Disney
  2. ↑ «Հելոուինտաուն» ֆիլմը Rotten Tomatoes կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքներ