Jump to content

Մասնակից:Ակսել Ղազարեան/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայքլ Օլիվեր (անգլ.՝ Michael Oliver, ), անգլիացի ֆուտբոլի մրցավար, որը սպասարկում է Պրեմիեր լիգայի հանդիպումները և Անգլիայի ազգային գավաթի մրցումները։ Նա սկսեց մրցավարել Պրեմիեր լիգայի հանդիպումները 2010 թվականին և ճանաչվել այդ մրցաշարի պատմության ամենաերիտասարդ մրցավարը՝ գերազանցելով Ստյուարտ Աթվելի ռեկորդը, որը սահմանվել էր 2008 թվականին[1]։

Մրցավարական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվերը սկսել է մրցավարական հանդիպումներ անցկացնել 14 տարեկանում իր հոր՝ Քլայվի առաջարկով, որն աշխատում էր որպես ֆուտբոլի մրցավար։ 2007 թվականին նա ընդգրկվել է մրցավարների ազգային ցուցակում և եղել է Ազգային կոնֆերանսի փլեյ-օֆֆի եզրափակիչի գլխավոր մրցավարը։ որն անցկացվել է Ուեմբլի մարզադաշտում։ Այնուհետև նա սահմանել է մի շարք ռեկորդներ՝ դառնալով Ֆուտբոլի լիգայի ամենաերիտասարդ եզրային մրցավարը, Ֆուտբոլի լիգայի ամենաերիտասարդ գլխավոր մրցավարը և Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ չորրորդ մրցավարը։

2010 թվականի օգոստոսին Մայքլ Օլիվերը նշանակվել է դատավորների ընտրական խմբի անդամ: 2010 թվականի օգոստոսի 21-ին նա 25 տարեկան 182 օրական հասակում սպասարկել է Պրեմիեր լիգայի իր առաջին հանդիպումը Բիրմինգհեմ Սիթիի և Բլեքբերն Ռովերսի միջև՝ գերազանցելով Ստյուարտ Աթվելի ռեկորդը, որը մինչ այդ Պրեմիեր լիգայի խաղի ամենաերիտասարդ մրցավարն էր։

2022 թվականի մայիսին Օլիվերը ՖԻՖԱ-ի կողմից նշանակել է 2022 թվականին Քաթարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը[2]։

2024 թվականի ապրիլին նա ընտրվել է գլխավոր մրցավարներից մեկը 19 մրցավարական թիմերից՝ սպասարկելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները, որոնք տեղի կունենան 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայի ֆուտբոլային դաշտերում[3]։

Ստաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Խաղեր[4] Ընդհանուր Դեղին քարտ Դեղին քարտ մեկ խաղի հաշվարկով ԸնդհանուրԿաղապար:Հեռացում Կաղապար:Հեռացում մեկ խաղի հաշվարկով
2006/07 12 26 2,17 3 0,25
2007/08 29 73 2,52 6 0,21
2008/09 41 101 2,46 5 0,12
2009/10 27 74 2,74 7 0,26
2010/11 29 83 2,86 6 0,21
2011/12 36 94 2,61 4 0,1
2012/13 39 105 2,69 1 0,03
2013/14 40 141 3,53 4 0,10
2014/15 39 137 3,51 6 0,15
2015/16 36 131 3,64 9 0,25
2016/17 44 138 3,14 5 0,11
2017/18 43 151 3,51 7 0,16
2018/19 45 152 3,38 8 0,18

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McKenzie, Andrew (2008-06-25). «Premier League names youngest ref» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2020-03-11-ին. Վերցված է 2012-01-06-ին.
  2. «Birmingham vs Blackburn» (անգլերեն). PremierLeague.com. 2010-08-25.
  3. UEFA.com (2024-04-23). «Referee teams for UEFA EURO 2024 appointed». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-05-06-ին.
  4. С 2012 года в статистику также включены международные матчи.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]